Սեղմել Esc փակելու համար:
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԿԱ ...

 

24.09.2023 -

 

040.1422.111110

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հոկտեմբերի 2010 թվականի N 1422-Ն

 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԿԱՆ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԼ ՀԻԴՐՈԲԻՈՆՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՄԵՋ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 22.5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի առավելագույն քանակների հսկողության կանոնները` համաձայն հավելվածի:

2. Եվրոպական միության երկրներ արտահանման նպատակով ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային առավելագույն քանակների հսկողության արդյունքների գրանցման ձևաթղթի լրացման իրավասու մարմին նշանակել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

(2-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 14.09.2023 թիվ 1539-Ն որոշում)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 14.09.2023 թիվ 1539-Ն որոշում)

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը, նախաբանը փոփ. 15.12.2022 թիվ 1947-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2010 թվականի հոկտեմբերի 21-ի

N 1422-Ն որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՁԿԱՆ, ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ, ԱՅԼ ՀԻԴՐՈԲԻՈՆՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑԻՑ ՍՏԱՑՎԱԾ ՄԹԵՐՔՆԵՐԻ ՄԵՋ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՔԱՆԱԿՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 15.12.2022 թիվ 1947-Ն որոշում)

 

1. Սույն կանոններով սահմանվում են ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ վտանգավոր նյութերի (խումբ Ա, անաբոլիկ ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ, որոնք երաշխավորված չեն կիրառելու անասնաբուծությունում, և խումբ Բ, անասնաբուժական դեղամիջոցներ` ներառյալ արգելված դեղամիջոցները, որոնք հնարավոր է օգտագործվեն անասնաբուժական նկատառումներով, ինչպես նաև քիմիական աղտոտիչները) մնացորդային առավելագույն քանակների (այսուհետ` մնացորդային նյութեր) հսկողության իրականացման համար անհրաժեշտ կանոնները, նմուշառման ընթացակարգը և դրա պայմանները:

(1-ին կետը փոփ. 15.12.2022 թիվ 1947-Ն որոշում)

2. Նմուշառումը կատարում է Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին)` պետական վերահսկողության իրականացման շրջանակներում:

(2-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

3. Տեսչական մարմինն ապահովում է ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ մնացորդային նյութերի հսկողության արդյունքների գրանցման ձևաթղթի լրացումը` Եվրոպական միությունում ընդունված ծրագրային համակարգի համաձայն:

(3-րդ կետը փոփ. 14.01.2021 թիվ 47-Ն որոշում)

4. Մնացորդային նյութերի հսկողության արդյունքների գրանցման ձևաթուղթը պարունակում է հետազոտված նմուշների և դրական արդյունքների մասին քանակական տեղեկատվություն` ըստ նմուշների տեսակների` համաձայն ձևի:

5. Հսկողության ենթակա մնացորդային նյութերը պատկանում են Ա և Բ խմբերին.

1) Ա խումբը ներառում է անաբոլիկ ազդեցությամբ և օգտագործման համար չերաշխավորված նյութերը`

ա. ստիլբեններ, դրանց աղեր և եթերներ` Ա1 (A1),

բ. անտիթիրոիդներ (վահանաձև գեղձի) ագենտներ` Ա1(A2),

գ. ստերոիդներ` Ա3 (A3),

դ. ռեզորցիկլիկ թթվային լակտոններ` ներառյալ զերանոլ Ա4-ը (A4),

ե. բետա-ագոնիստներ Ա5(A5),

զ. նյութեր, որոնց համար մնացորդային առավելագույն քանակ սահմանված չէ` Ա6 (A6).

2) Բ խումբը ներառում է Բ1` անասնաբուժական դեղամիջոցների` ներառյալ գրանցում չստացած, բայց գործնականում օգտագործվող նյութերը, Բ2` այլ անասնաբուժական դեղամիջոցների և Բ3` աղտոտիչների խմբերը`

ա. Բ1 խմբի անասնաբուժական դեղամիջոցներն են հակամանրէային նյութերը` ներառյալ սուլֆանիլամիդային պատրաստուկները և խինոլոնները,

բ. Բ2 խմբի այլ անասնաբուժական դեղամիջոցներն են`

Բ2ա (B2a)` հակահելմինթոզային միջոցները,

Բ2բ (B2b)` հակակոկցիդիոզային միջոցները, այդ թվում` նիտրոիմիդազոլները,

Բ2գ (B2c)` կարբամատները և պիրեթրոիդները,

Բ2դ (B2d)` սեդատիվները,

Բ2ե (B2e)` ոչ ստերոիդային, հակաբորբոքային դեղամիջոցները,

Բ2զ (B2f)` դեղաբանական ակտիվ այլ նյութեր,

գ. Բ3 աղտոտիչներն են`

Բ3ա (B3a)` քլորի օրգանական միացությունները (PcBs),

Բ3բ (B3b)` ֆոսֆորի օրգանական միացությունները,

Բ3գ (B3c)` քիմիական տարրերը,

Բ3դ (B3d)` միկոտոքսինները,

Բ3ե (B3e)` ներկանյութերը (դեղաբանական ազդեցությամբ օժտված),

Բ3զ (B3f)` այլ նյութեր:

6. Ձկան, ջրային կենդանիների, այլ հիդրոբիոնտների և դրանցից ստացված մթերքների մեջ անասնաբուժական դեղամիջոցների` մնացորդային նյութերի հսկողությունն իրականացվում է Եվրոպական միությունում ընդունված ստանդարտներով հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում:

(6-րդ կետը փոփ. 14.09.2023 թիվ 1539-Ն որոշում)

7. Լաբորատոր հետազոտման համար անհրաժեշտ նմուշը ներկայացվում է ստանդարտով սահմանված քանակությանը համապատասխան:

8. Լաբորատոր փորձարկումներով անասնաբուժական դեղամիջոցների մնացորդային քանակների հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 21-ի N 898-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(8-րդ կետը փոփ. 14.09.2023 թիվ 1539-Ն որոշում)

9. Փորձարկման լաբորատորիաները` վտանգավոր նյութի հայտնաբերման դեպքում պարտավոր են մեկօրյա ժամկետում գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին:

(9-րդ կետը փոփ. 14.09.2023 թիվ 1539-Ն որոշում)

10. Նմուշների թիվն Ա խմբի նյութերի հսկողության համար կազմում է ընդհանուր նմուշների 1/3-ը, Բ խմբի նյութերի համար` 2/3-ը:

11. Ա խմբի նյութերի հսկողության համար նմուշառում կատարվում է արտադրող, վերամշակող, իրացնող կազմակերպությունում, Բ խմբի նյութերի հսկողության համար` իրացնող կազմակերպությունում պատրաստի արտադրանքից, իսկ մնացորդային քանակների դրական արդյունքի հայտնաբերման դեպքում` նաև արտադրող կազմակերպությունում:

12. Մինչև 100 տոննա ձկան արտադրողականություն ունեցող կազմակերպությունում կատարվում է տարեկան մեկ նմուշառում:

13. Նմուշառման ընթացքում նմուշների թիվը կարող է լինել մեկ և ավելի` կախված տվյալ նյութի նկատմամբ կատարվող անալիտիկ մեթոդի պահանջներից, նաև ձկան տեսակից և չափից:

14. Նմուշառումը կատարվում է կենդանի, թարմ սառեցված, խորը սառեցված, սառը և տաք պայմաններում ծխեցված, ապխտած ջրային կենդանիներից:

15. Նմուշառման մեջ ընդգրկվում են նաև ձկնաբուծությունում օգտագործվող այն անասնաբուժական դեղամիջոցները կամ քիմիական նյութերը, որոնք կարող են բնապահպանական աղտոտման պատճառ լինել:

 

Ձև

 

ՔԱՆԱԿԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՄՆԱՑՈՐԴԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՎԱԾ ՆՄՈՒՇՆԵՐԻ ԵՎ ԴՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

.__________________________________________________________.

|Մնացորդային  |                                            |

|նյութի խումբը|                                            |

|_____________|____________________________________________|

|             |Նմուշառման թիվը    |Դրական նմուշների թիվը   |

|_____________|___________________|________________________|

|A1           |                   |                        |

|_____________|___________________|________________________|

|A2           |                   |                        |

|_____________|___________________|________________________|

|A3           |                   |                        |

|_____________|___________________|________________________|

|A4           |                   |                        |

|_____________|___________________|________________________|

|A5           |                   |                        |

|_____________|___________________|________________________|

|A6           |                   |                        |

|_____________|___________________|________________________|

|B1           |                   |                        |

|_____________|___________________|________________________|

|B2           |                   |                        |

|_____________|___________________|________________________|

|B2a          |                   |                        |

|_____________|___________________|________________________|

|B2b          |                   |                        |

|_____________|___________________|________________________|

|B2c          |                   |                        |

|_____________|___________________|________________________|

|B2d          |                   |                        |

|_____________|___________________|________________________|

|B3a          |                   |                        |

|_____________|___________________|________________________|

|B3b          |                   |                        |

|_____________|___________________|________________________|

|B3c          |                   |                        |

|_____________|___________________|________________________|

|B3e          |                   |                        |

.__________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
21.10.2010
N 1422-Ն
Որոշում