Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՄԵՆԱՄԵԾ ...

 

 

040.0569.280601

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» հունիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

28 հունիսի 2001 թվականի N 569

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՔԱՆԱԿԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք 31-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակով համախառն ամենամեծ քանակի որոշման կարգը (կցվում է):

(1-ին կետը փոփ. 09.02.2023 թիվ 146-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունիսի 28-ից:

(որոշումը փոփ. 22.10.15 թիվ 1239-Ն որոշում)

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 09.02.2023 թիվ 146-Ն որոշում)

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

հունիսի 28-ի N 569 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՐՏԱՀԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՔԱՆԱԿԻ ՈՐՈՇՄԱՆ

(վերնագիրը փոփ. 09.02.2023 թիվ 146-Ն որոշում)

 

1. Սույն կարգով սահմանվում է «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակով համախառն ամենամեծ քանակի որոշման կարգը:

(1-ին կետը փոփ. 09.02.2023 թիվ 146-Ն որոշում)

2. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հասկացությունները սույն կարգում օգտագործվում են նույն իմաստով:

3. Համախառն ամենամեծ քանակը Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքների կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքների` Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում իրացված, ապրանքի միավորի իրացման նույն գինն ունեցող ապրանքների տարբեր քանակների հանրագումարներից առավելագույն քանակն է:

4. Սույն կարգի 6-րդ կետի համաձայն ապրանքների համախառն ամենամեծ քանակը որոշելու համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում որոշակի ժամանակահատվածում իրացված նույն տեսքով, նույն կամ համանման որոշակի ապրանքների իրացման քանակի և գների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից մաքսային մարմնին տրամադրված տեղեկատվությունը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 773-Ն որոշմամբ հաստատված կարգի:

Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի կողմից պահանջվող տվյալների տրամադրումը հնարավոր չլինելու դեպքում մաքսային մարմնին այդ տվյալները կարող է ստանալ Հայաստանի Հանրապետության պետական այլ մարմիններից` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 10-ի N 773-Ն որոշմամբ հաստատված կարգի:

(4-րդ կետը փոփ. 09.02.2023 թիվ 146-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մաքսային արժեքի որոշման նպատակով համախառն ամենամեծ քանակի հաշվարկման ժամանակ չի առնվում ներմուծման երկրում այն ապրանքների իրացումը, որոնց արտադրության և մատակարարման համար տվյալ ապրանքների գնորդի կողմից մատակարարին մասնակի հատուցման պայմանով կամ անհատույց ուղղակի կամ անուղղակի տրամադրվել են «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված նյութեր, բաղադրամասեր, գործիքներ, աշխատանքներ:

(5-րդ կետը փոփ. 09.02.2023 թիվ 146-Ն որոշում)

6. Ապրանքների համախառն ամենամեծ քանակի հաշվարկման եղանակների հաջորդականությունը`

ա) ապրանքների համախառն ամենամեծ քանակ է դիտարկվում առաջին հերթին այն քանակը, որով տվյալ ապրանքներն առավելագույն քանակով իրացվել են վաճառողի հետ ոչ փոխկապակցված անձանց` ներմուծումից հետո գործարքի առաջին մակարդակում իրացման ժամանակ:

Գործարքի մակարդակ է համարվում ապրանքի նկատմամբ սեփականատիրոջ փոփոխման համապատասխան փուլը.

բ) գործարքի առաջին մակարդակի չբացահայտման դեպքում հաշվարկվում է այն քանակը, որով տվյալ ապրանքները նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում ամենամեծ քանակով իրացվել են մատակարարի հետ ոչ փոխկապակցված անձանց` ներմուծումից հետո գործարքի հաջորդ մակարդակներում.

գ) եթե Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում կամ գրեթե նույն ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող ապրանքներից կամ դրանց համեմատ նույն կամ համանման ապրանքներից նույն տեսքով չեն վաճառվում, ապա հաշվի է առնվում վերամշակման գործընթաց անցած և նույնականությունը պահպանած այդ ապրանքների համապատասխան գործարքի մակարդակներում համախառն ամենամեծ իրացված քանակը, եթե հնարավոր է ճշգրիտ հաշվարկել վերամշակման հետևանքով ապրանքների ավելացված արժեքը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
28.06.2001
N 569
Որոշում