Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ...

21.11.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   26.05.2005  -ից մինչեւ   21.11.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 19.11.2019 թիվ 1714-Ն որոշում)

i

030.1114.170602

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքեր) ավանդույթների զարգացման, ինչպես նաև ծառայողական պարտքի կատարման հանդեպ ոստիկանության զորքերի զինծառայողների պատասխանատվությունն ավելի բարձրացնելու նպատակով` որոշում եմ.

1. Հիմնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքեր դրոշ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքեր դրոշի մասին կանոնադրությունը և դրոշի նկարագրությունը (կցվում են):

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

(հրամանագիրը փոփ. 18.05.05 ՆՀ-88 հրամանագիր)

 

17 հունիսի 2002 թ.

ՆՀ-1114-Ն

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

Նախագահի 2002 թվականի

հունիսի 17-ի ՆՀ-1114-Ն

հրամանագրով

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի դրոշը (այսուհետ` դրոշ) պատվի, փառքի և արիության խորհրդանիշ է: Դրոշը ոստիկանության զորքերի յուրաքանչյուր զինծառայողի սրբազան պարտքի հիշեցումն է` Հայրենիքին անձնուրաց ծառայելու, հասարակական կարգը պահպանելու և հասարակական անվտանգությունն ապահովելու մասին:

2. Դրոշը Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերն հանձնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ նրա կողմից լիազորված անձը:

3. Դրոշի հետ հանձնվում է նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրությամբ վկայագիր:

4. Դրոշը մշտապես պահվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերում:

5. Դրոշի պահման, պահպանման և օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության նոստիկանության զորքերի հրամանատարը:

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է պահպանել և պաշտպանել դրոշը:

(կանոնադրությունը փոփ. 18.05.05 ՆՀ-88 հրամանագիր)

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

Նախագահի 2002 թվականի

հունիսի 17-ի ՆՀ-1114-Ն

հրամանագրով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԴՐՈՇԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի դրոշը բաղկացած է երկդեմ պաստառից և ծոպափնջերով քուղերից:

Դրոշի պաստառն ուղղանկյունաձև է, երկարությունը 1450 մմ է, լայնությունը` 1150 մմ:

Կարված է երկտակ մետաքսե մուգ բալերանգ (գույնի համակարգչային հարաբերությունն է` M=100%, Y=20%, K=50%) կտորից` երեք կողմից երիզված ոսկեգույն ծոպերով: Պաստառի երեսի կողմի կենտրոնական մասում` 650 մմ բարձրության վրա ոսկեգույն մետաքսաթելով ասեղնագործված են «ոստիկանության զորքեր» բառերը, տառերի բարձրությունը 70 մմ է, լայնությունը` 50 մմ:

Պաստառի հակառակ կողմում` 500 մմ բարձրության և 710 մմ լայնության վրա պատկերված է Հայաստանի Հանրապետության զինանշանը` 300x300 մմ չափերով: Զինանշանի վերին մասում ոսկեգույն մետաքսաթելով կամարաձև ասեղնագործված են «Հանուն Հայրենիքի» բառերը, տառերի բարձրությունը 60 մմ է, լայնությունը` 40 մմ:

(նկարագրությունը փոփ. 18.05.05 ՆՀ-88 հրամանագիր)

 

 

pin
ՀՀ Նախագահ
17.06.2002
N ՆՀ-1114-Ն
Հրամանագիր