040.2326.010206
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» փետրվարի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 սեպտեմբերի 2005 թվականի N 2326-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե.1» կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման, վերահաշվառման և հաշվառման համարանիշերի տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(վերնագիրն ու նախաբանը փոփ. 19.03.2020 թիվ 333-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի սեպտեմբերի 8-ի
N 2326-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԱՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
(վերնագիրը փոփ. 19.03.2020 թիվ 333-Ն որոշում)
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում Հայաստանի Հանրապետության պետական մարմինների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության) ծառայողական ավտոմոբիլների հաշվառման (Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում առաջին անգամ հաշվառվող ավտոմոբիլների համար), վերահաշվառման (Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում առնվազն մեկ անգամ հաշվառված ավտոմոբիլների համար) և հաշվառման համարանիշների (այսուհետ` համարանիշեր) տրամադրման ընթացակարգերը:
(1-ին կետը փոփ. 19.03.2020 թիվ 333-Ն որոշում)
2. Պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլները հաշվառվում և վերահաշվառվում են համապատասխան պետական կառավարչական հիմնարկների անվանմամբ (բացառությամբ սույն կարգի 2-րդ կետի երկրորդ, երրորդ պարբերություններում նշված մարմինների)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 9-րդ կետին համապատասխան:
Պետական կառավարչական հիմնարկ չունեցող պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլները հաշվառվում են համապատասխան պետական մարմնի անվանմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների սահմանաքանակի աղյուսակի 5.1, 5.2 և 6.1-ին տեղերում նշված մարմինների ծառայողական ավտոմբիլները հաշվառվում են համապատասխան առանձնացված ստորաբաժանումների անվանմամբ:
Հայաստանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության անդամների, պետական կառավարման համակարգի մարմինների, օրենքով ստեղծված պետական մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության մարզպետների և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության ծառայողական ավտոմոբիլների հաշվառման համարանիշների նիշերը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:
(2-րդ կետը փոփ. 24.06.10 թիվ 797-Ն, 19.03.2020 թիվ 333-Ն, 23.12.2021 թիվ 2104-Ն որոշումներ)
3. Պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլները հաշվառվելու, վերահաշվառվելու և համարանիշեր տալու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
ա) պետական մարմնի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի կողմից հաստատված դիմում` համաձայն N 1 ձևի, որում պետք է արտացոլվեն`
պետական մարմնի լրիվ անվանումը և գտնվելու վայրը,
պետական մարմնի կողմից ծառայողական ավտոմոբիլների հաշվառման կամ վերահաշվառման հետ կապված գործողություն կատարելու համար լիազորված անձի տվյալները,
պետական մարմնի հաշվեկշռում գտնվող և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում այդ պետական մարմնի կառավարչական հիմնարկի անվանմամբ հաշվառված ծառայողական ավտոմոբիլների քանակային տվյալները,
հաշվառվող կամ վերահաշվառվող ծառայողական ավտոմոբիլների տեխնիկական տվյալները` նույնացման թիվը, ինչպես նաև թափքի, հենասահքի, շարժիչի համարները (վերջիններս` առկայության դեպքում),
դիմումին կցվող փաստաթղթերի անվանումները.
բ) ծառայողական ավտոմոբիլի ձեռքբերման փաստաթղթերի բնօրինակները.
գ) անդորրագրեր`
(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 19.03.2020 թիվ 333-Ն որոշում)
(3-րդ պարբերությունն ուժը կորցրել է 19.03.2020 թիվ 333-Ն որոշում)
Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված բնապահպանական հարկի (միայն հաշվառման ժամանակ).
դ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 6-րդ կետի «բ» ենթակետում նշված դեպքերում, բացի նշված փաստաթղթերից, Հայաստանի Հանրապետության ոստիկանություն են ներկայացվում համապատասխան մարմինների ղեկավարների կամ աշխատակազմերի ղեկավարների կողմից պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների սահմանաքանակների մասին` համաձայն N 2 ձևի, ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից այդ սահմանաքանակով ծառայողական ավտոմոբիլների պահպանման (տրանսպորտային ծառայությունների վճարների) համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում գումար նախատեսված լինելու մասին տեղեկանքները` համաձայն N 3 ձևի.
ե) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն է ներկայացնում իր ծառայողական ավտոմոբիլների սահմանաքանակի և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում դրանց պահպանման (տրանսպորտային ծառայությունների վճարների) համար նախատեսված գումարների մասին տեղեկանք` համաձայն N 4 ձևի:
(3-րդ կետը փոփ. 19.04.18 թիվ 473-Ն որոշում /տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/, 19.03.2020 թիվ 333-Ն
որոշումներ)
4. Պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների սահմանաքանակի համապատասխանության դեպքում ներկայացված փաստաթղթերի և ծառայողական ավտոմոբիլի տեխնիկական վիճակի ու տվյալների ստուգումից հետո, 2 աշխատանքային օրվա ընթացքում, հատկացվում են հաշվառման համարանիշներ և հաշվառման վկայագիր:
(4-րդ կետը փոփ. 19.03.2020 թիվ 333-Ն որոշում)
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 17-ի N 194-Ն որոշման 10-րդ կետի «ա» ենթակետի պահանջները չապահովելու, ծառայողական ավտոմոբիլի փաստացի և հաշվառման փաստաթղթերի տվյալների անհամապատասխանության, ինչպես նաև դրա տեխնիկական վիճակը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմերին չհամապատասխանելու դեպքում` համարանիշեր և հաշվառման վկայագիր չեն տրվում` մերժման պատճառի մասին նշում կատարելով դիմումի վրա:
(5-րդ կետը փոփ. 19.03.2020 թիվ 333-Ն որոշում)
(որոշումը փոփ. 19.03.2020 թիվ 333-Ն որոշում)
Ձև N 1
Ճանապարհային ոստիկանության ______________ հաշվառման-քննական բաժնի (բաժանմունքի, խմբի) պետին ______________________________________________
ՀՀ պետական մարմնի անվանումը ______________________________________________
Գտնվելու վայրը ___________________________________________________________
Լիազորված անձի անձնագիրը ______ N _____ , ________________________________
(երբ և ում կողմից է տրվել)
ԴԻՄՈՒՄ
Խնդրում ենք հաշվառվել, վերահաշվառվել (ավելորդը ջնջել) ծառայողական ավտոմոբիլն` մակնիշը, մոդելը __________ , տեսակը ___________, թափքի տեսակը ___________, նույնացման համարը ___________________, շարժիչը __________________________, թափքը __________________ , հենասահքը ____________, գույնը _______________, համարանիշը _____________, հաշվառման վկայագիրը ______ N ___________________, թողարկման տարեթիվը __________:
Դիմումին կցվում են հետևյալ փաստաթղթերը`
1. _____________________________ 3. _____________________________________ 2. _____________________________ 4. _____________________________________
Ղեկավար` _________________________
(ստորագրությունը)
____ ________________ 200 թ. Ֆինանսական ծառայության
ղեկավար` ______________________
(ստորագրությունը)
Կ.Տ.
__________________________________________________________________________
Ճանապարհային ոստիկանության աշխատողի եզրակացությունը ____________________
_________________________________________________________________________
____ __________ 200 թ. _______________________
(ստորագրությունը)
Ճանապարհային ոստիկանության աշխատողն ընդունեց` Ճանապարհային ոստիկանության աշխատողը հանձնեց`
Համարանիշեր ___________________| Համարանիշեր ___________________|
Հաշվառման վկայագիր ______ N ____, Հաշվառման վկայագիր _____ N _____,
______________________________________
(ստորագրությունը), (անունը, ազգանունը)
____ _________ 200 թ.
(1-ին ձևը փոփ. 19.03.2020 թիվ 333-Ն որոշում)
Ձև N 2
______________________________
(ՀՀ պետական մարմնի անվանումը)
ՏԵՂԵԿԱՆՔ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ
_________________________________________________________________________
(ՀՀ պետական մարմնի
_________________________________________________________________________
անվանումը և գտնվելու վայրը)
Ծառայողական ավտոմոբիլների 200 թ. սահմանաքանակը սահմանված է _____ միավոր:
____ _________ 200 թ. _________________________________________________
(պետական մարմնի ղեկավարի կամ աշխատակազմի ղեկավարի
ստորագրությունը, անունը, ազգանունը)
Ձև N 3
ՏԵՂԵԿԱՆՔ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ) ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Տրվում է այն մասին, որ _______________________________ ծառայողական
(ՀՀ պետական մարմնի անվանումը)
ավտոմոբիլների _____ միավոր սահմանաքանակի պահպանման (տրանսպորտային ծառայությունների վճարների) համար Հայաստանի Հանրապետության 200 թ. պետական բյուջեով նախատեսված են գումարներ:
ՀՀ ֆինանսների նախարարություն
(3-րդ ձևը փոփ. 19.04.18 թիվ 473-Ն որոշում /տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/)
Ձև N 4
ՀՀ կենտրոնական բանկ
ՏԵՂԵԿԱՆՔ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՔԱՆԱԿԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ (ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԻ) ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
_________________________________________________________________________
(ՀՀ պետական մարմնի
_________________________________________________________________________
անվանումը և գտնվելու վայրը)
Ծառայողական ավտոմոբիլների 200 թ. սահմանաքանակը սահմանված է ________ միավոր, որոնց պահպանման համար Հայաստանի Հանրապետության 200 թ. պետական բյուջեով նախատեսված են գումարներ:
____ _________ 200 թ. _______________________________________________
(ՀՀ կենտրոնական բանկի նախագահի ստորագրությունը,
անունը, ազգանունը)