040.0789.290801
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«29» օգոստոսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 օգոստոսի 2001 թվականի N 789
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 18-ի N 543 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված բնօգտագործման վճարի դրույքաչափերի «1. Ջրօգտագործման համար վճարի դրույքաչափերը» բաժնի`
i
ա) 1-ին կետում «արդյունաբերական, խմելու և կենցաղային նպատակներով 0.5 դրամ» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«արդյունաբերական նպատակներով 0.5 դրամ,
խմելու և կենցաղային նպատակներով 0.5 դրամ,
բացառությամբ Հայաստանի Հանրապետության
կառավարությանն առընթեր ջրային տնտեսության
պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի
կողմից 50 տոկոս և ավելի պետական սեփականություն
հանդիսացող բաժնետոմսեր տնօրինվող
ջրամատակարարման և ջրահեռացման գործունեություն
իրականացնող ընկերությունների, որոնց համար` 0.025 դրամ».
բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Խմելու համար պիտանի ստորերկրյա քաղցրահամ ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի օգտագործման համար` 1.0 դրամ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի կողմից 50 տոկոս և ավելի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր տնօրինվող ջրամատակարարման և ջրահեռացման գործունեություն իրականացնող ընկերությունների, որոնց համար` 0.05 դրամ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունվարի 1-ից: