Սեղմել Esc փակելու համար:
ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳ ...

25.06.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   07.07.2001  -ից մինչեւ   25.06.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 20.05.17 թիվ 229-Ն հրաման)

i

118.0016.260101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

17 հունվարի 2001 թվականի N 16

 

i

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 17-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 31-ի «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող առաջնահերթ միջոցառումների մասին» N 531 որոշման 2-րդ և նույն որոշմամբ հաստատված «Մրցույթի հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգի» 26-րդ կետերով վերապահված իրավասությունների շրջանակներում հրամայում եմ`

 

ՀԱՍՏԱՏԵԼ`

 

1) Մրցույթի հայտերի գրանցամատյանի ձևը (կցվում է):

2) Մրցույթի հայտերի գրանցամատյանի վարման կարգը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2001 թվականի հունվարի 17-ի թիվ 16

հրամանով

 

ԿԱՐԳ

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետև` օրենք) 29-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով սույնով սահմանում է մրցույթի հայտերի գրանցամատյանի վարման կարգը:

2. Մրցույթի հայտերի գրանցամատյանի ձևը սահմանված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի` սույն կարգը հաստատած հրամանով:

3. Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հասկացությունները սույն կարգում գործածվում են նույն իմաստով:

 

II. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՎԱՐՈՒՄԸ

 

4. Մրցույթով կենտրոնացված գնումներ կատարելու դեպքում պետական գնումների գործակալությունը, իսկ ապակենտրոնացված գնումներ կատարելու դեպքում` այդ գնումներն իրականացնելու լիազորությամբ օժտված լիազոր պետական մարմինը (մարմինները) վարում են մրցույթի հայտերի գրանցամատյան (այսուհետև` գրանցամատյան): Յուրաքանչյուր մրցույթի հրավերի համաձայն ներկայացվող մրցույթի հայտերի գրանցման համար վարվում է առանձին գրանցամատյան:

i

5. Ներկայացված մրցույթի հայտերը ընդունում, դրանց ներկայացման ճշտությունը ստուգում և ներկայացված մրցույթի հայտերը գրանցամատյանում գրանցում են օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի 13-րդ ենթակետի համաձայն տվյալ մրցույթի հրավերում նշված մրցույթի հանձնաժողովի որոշմամբ նման լիազորությամբ օժտված և մրցույթի հանձնաժողովի անդամ հանդիսացող պաշտոնատար անձինք (ծառայողները) կամ այդ անձինք մեկը կամ մի քանիսը (այսուհետև գրանցամատյանի վարման պատասխանատու):

(5-րդ կետը լրաց. 09.06.01 թիվ 189 հրաման)

6. Գրանցամատյանի էջերը համարակալվում, կարվում, ստորագրվում են գրանցամատյանի վարման պատասխանատուի կողմից: Մրցույթի հրավերի հաստատման օրը` գրանցամատյանի առաջին էջի վրա դրվում է պատվիրատուի կնիքը և մրցույթի հանձնաժողովի քարտուղարի ստորագրությունը, գրվում է գրանցամատյանի էջերի քանակը:

7. Գրանցամատյանում գրառումները կատարվում են թանաքով, ջնջումներ և քերվացքներ կատարել չի թույլատրվում, ուղղումները կատարվում են միայն գրանցամատյանի վարման պատասխանատուի կողմից: Գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` գրանցամատյանի 1-ին` «Սահմանված կարգով ներկայացված մրցույթի հայտեր» մասում, «Նշագրումներ» սյունակում դրվում է ուղղումը կատարած անձի ստորագրությունը: Մինչև սահմանված կարգով մրցույթի հանձնաժողովի լուծարումը գրանցամատյանի անվնաս պահպանման համար պատասխանատու է գրանցամատյանի վարման պատասխանատուն:

8. Գրանցամատյանի վարման պատասխանատուն մրցույթի հրավեր պարունակող ծրարը ստանալու պահին, ստուգում է ծրարի սոսնձված, մասնակցի կամ նրա կողմից լիազորված անձի գործակալի կողմից ստորագրված և կնքված լինելը, ինչպես նաև ծրարի վրա օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված գրառումների առկայությունը:

9. Սահմանված կարգով ներկայացված մրցույթի հայտ պարունակող ծրարի վրա, գրանցամատյանի վարման պատասխանատուն նշում է գրանցամատյանում տվյալ ծրարի գրանցման համարը, գրանցման օրը և ժամը` ստորագրում ծրագրի վրա իր կողմից կատարված գրառումների տակ:

i

10. Օրենքի 29-րդ հոդվածի պահանջների խախտմամբ, ինչպես նաև մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը լրանալուց հետո ներկայացված մրցույթի հայտ պարունակող ծրարը գրանցամատյանի վարման պատասխանատուն ընդունում է, կազմում արձանագրություն, դրանում նշելով մրցույթի տվյալ հայտը, որպես սահմանված կարգի խախտմամբ ներկայացված լինելը որակելու համար հիմք ծառայած փաստը (փաստերը), ստորագրում արձանագրությունը, համապատասխան նշում կատարում գրանցամատյանի 2-րդ` «Սահմանված կարգի խախտմամբ ներկայացված մրցույթի հայտեր» մասում, ներկայացնում արձանագրությունը մրցույթի հանձնաժողովի քարտուղարին, որը ստորագրում է այն:

Մրցույթի հանձնաժողովի քարտուղարի կողմից արձանագրությունը ստորագրվելուց հետո, պատվիրատուն` արձանագրության պատճենը և սահմանված կարգի խախտմամբ ներկայացված մրցույթի հայտը, Օրենքի 29 հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով վերադարձնում է մրցույթի տվյալ հայտը ներկայացրած անձին: Արձանագրության օրինակելի ձևը կցվում է` Հավելված N 1:

(10-րդ կետը խմբ. 09.06.01 թիվ 189 հրաման)

11. Մրցույթի հայտ ներկայացրած անձի պահանջով` նման պահանջ ներկայացվելու օրվա ընթացքում, պատվիրատուն վերջինիս տալիս է տեղեկանք` ներկայացված մրցույթի հայտի գրանցման և այդ հայտի ներկայացման ճշտության մասին: Գրանցամատյանի վարման պատասխանատուն տեղեկանքը կազմում է երկու օրինակից, ստորագրում, ներկայացնում մրցույթի հանձնաժողովի քարտուղարին ստորագրելու նպատակով: Տեղեկանքի երկու օրինակները կնքվում են պատվիրատուի կնիքով, մեկ օրինակը տրվում է տեղեկանք ստանալու պահանջ ներկայացրած անձին, մյուս օրինակը կցվում է գրանցամատյանին, որպես գրանցամատյանի անբաժանելի մաս: Տեղեկանքի օրինակելի ձևը կցվում է` Հավելված N 2:

12. Մրցույթի հայտերի բացման նիստի օրը գրանցամատյանի վարման պատասխանատուն մրցույթի հանձնաժողովին է ներկայացնում, տվյալ մրցույթի հրավերի հիման վրա ներկայացված մրցույթի հայտերը, գրանցամատյանը, գրանցամատյանի անբաժանելի մաս հանդիսացող արձանագրությունները և տեղեկանքները:

13. Գրանցամատյանը, դրա անբաժանելի մաս հանդիսացող արձանագրությունները և տեղեկանքները կցվում են գնումների ընթացակարգի արձանագրությանը և հանդիսանում դրա անբաժանելի մասը:

 

Հավելված N 1

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

N ___

 

ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԻ ՄԱՍԻՆ

 

Պատվիրատուի անունը` __________________________________________________

 

Մրցույթի ծածկագիրը` __________________________________________________

 

Մրցույթի հանձնաժողովի քարտուղար` _________________ __________________

                                     (անուն, ազգանուն)    (ստորագրություն)

 

Գրանցամատյանի վարման  1)

    պատասխանատուներ`       _________________  __________________

                           (անուն, ազգանուն)    (ստորագրություն)

 

2)

_________________ __________________

                           (անուն, ազգանուն)    (ստորագրություն)

 

-)

_________________ __________________

                           (անուն, ազգանուն)    (ստորագրություն)

 

Սույնով արձանագրվում է, որ վերը նշված ծածկագրով մրցույթին մասնակցելու նպատակով`________________________ ի անունից` մրցույթի հայտ պարունակող ծրարը պատվիրատուին ներկայացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջների խախտմամբ: Մասնավորապես`

 

1)

_____________________________________

                           2)

                           _____________________________________

                           -)

                           _____________________________________

 

Սույն արձանագրությունը կազմվել է մեկ օրինակից` 200 -- թվականի--- ամսվա -- ին:

 

Հավելված N 2

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

N ___

 

ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՀԱՅՏԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՃՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Պատվիրատուի անունը` __________________________________________________

 

Մրցույթի ծածկագիրը` __________________________________________________

 

Մրցույթի հանձնաժողովի քարտուղար` _________________ __________________

                                     (անուն, ազգանուն)    (ստորագրություն)

 

Գրանցամատյանի վարման  1)

    պատասխանատուներ`       _________________  __________________

                           (անուն, ազգանուն)    (ստորագրություն)

 

2)

_________________ __________________

                           (անուն, ազգանուն)    (ստորագրություն)

 

-)

_________________ __________________

                           (անուն, ազգանուն)    (ստորագրություն)

 

Տեղեկանքը տրվում է` __________________________ ___________________________

(տեղեկանք ստանալու պահանջ  (Տեղեկանքը առձեռն ստացողի

ներկայացրած անձի անվանումը  անձը հաստատող փաստաթղթի

                    (անուն, ազգանուն)            անունը և  համարը)

 

Սույնով հայտնվում է, որ` վերը նշված ծածկագրով մրցույթին մասնակցելու նպատակով`________________________ ի անունից պատվիրատուին ներկայացվել է մրցույթի հայտ պարունակող ծրար, որի վրա առկա են հետևյալ գրառումները`

 

1)

_____________________________________

        2)

        _____________________________________

        3)

        _____________________________________

        -)

        _____________________________________

 

Մրցույթի հայտը պարունակող ծրարը պատվիրատուին ներկայացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջներին համապատասխան և գրանցվել պատվիրատուի կողմից: Մրցույթի հայտի գրանցման տվյալներն են`

 

Ընդունման և գրանցման` _______________________________________________

(ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամը)

 

Հայտի գրանցման հերթական համարը` ______________________________________

 

Մրցույթի հայտ պարունակող ծրարը պատվիրատուին ներկայացվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի պահանջների խախտմամբ: Մասնավորապես`

 

1)

__________________________________________________________________

        2)

        __________________________________________________________________

        -)

        _________________________________________________________________

 

Սույն տեղեկանքը կազմվել է երկու օրինակից` 200 -- թվականի--- ամսվա --ին:

 

Կ.Տ

 

Գրանցամատյանի ձևը հաստատված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

2001 թվականի հունվարի 17-ի թիվ 16

հրամանով

Հաստատված է

 

«---» «---------» 200 -- թ.-ին

 

Ընդամենը` ---- էջ

 

Կ.Տ

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻ

 

Պատվիրատուի անունը` __________________________________________________

 

Մրցույթի ծածկագիրը` __________________________________________________

 

Մրցույթի հանձնաժողովի քարտուղար` _________________ __________________

                                     (անուն, ազգանուն)    (ստորագրություն)

 

Գրանցամատյանի վարման  1)

    պատասխանատուներ`       _________________  __________________

                           (անուն, ազգանուն)    (ստորագրություն)

 

2)

_________________ __________________

                           (անուն, ազգանուն)    (ստորագրություն)

 

-)

_________________ __________________

                           (անուն, ազգանուն)    (ստորագրություն)

 

Էջ N 1

 

ՄԱՍ I. ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐ

 

.__________________________________________________________________________.

|հ/հ|Մրցույթի հայտ|Մասնակցի` այն գրության   |   Հայտերի   |Հայտը     |Նշագ-|

|   |ներկայացրած  |ելից և  պատվիրատուի նույն|   ստացման   |գրանցողի  |րու- |

|   |մասնակցի     |գրության մտից համարները, |_____________|ստորագրու-|թյուն|

|   |անվանումը    |որով ներկայացվել է       |ամիսը,  |ժամը|թյունը    |     |

|   |(անունը,     |մրցույթի հայտը (Հայտը    |ամսաթիվը|    |          |     |

|   |ազգանունը)   |առձեռն ներկայացված       |        |    |          |     |

|   |             |լինելու դեպքում` այն     |        |    |          |     |

|   |             |ներկայացնողի անունը,     |        |    |          |     |

|   |             |ազգանունը, անձը հաստատող |        |    |          |     |

|   |             |փաստաթղթի անվանումը և    |        |    |          |     |

|   |             |համարը)                  |        |    |          |     |

|___|_____________|_________________________|________|____|__________|_____|

| 1 |      2      |           3             |    4   | 5  |    6     |  7  |

|___|_____________|_________________________|________|____|__________|_____|

|___|_____________|_________________________|________|____|__________|_____|

|___|_____________|_________________________|________|____|__________|_____|

|___|_____________|_________________________|________|____|__________|_____|

.__________________________________________________________________________.

 

ՄԱՍ II.

 

ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳԻ ԽԱԽՏՄԱՄԲ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐ

 

.__________________________________________________________________________.

|հ/հ|Մրցույթի հայտ|Մասնակցի` այն գրության   |   Հայտերի   |Հայտը     |Անհա-|

|   |ներկայացրած  |ելից և  պատվիրատուի նույն|   ստացման   |գրանցողի  |մապա-|

|   |մասնակցի     |գրության մտից համարները, |_____________|ստորագրու-|տասխա|

|   |անվանումը    |որով ներկայացվել է       |ամիսը,  |ժամը|թյունը    |նութ-|

|   |(անունը,     |մրցույթի հայտը (Հայտը    |ամսաթիվը|    |          |յան  |

|   |ազգանունը)   |առձեռն ներկայացված       |        |    |          |մասին|

|   |             |լինելու դեպքում` այն     |        |    |          |կցվող|

|   |             |ներկայացնողի անունը,     |        |    |          |արձա-|

|   |             |ազգանունը, անձը հաստատող |        |    |          |նա-  |

|   |             |փաստաթղթի անվանումը և    |        |    |          |գրու-|

|   |             |համարը)                  |        |    |          |թյան |

|   |             |                         |        |    |          |համար|

|___|_____________|_________________________|________|____|__________|_____|

| 1 |      2      |           3             |    4   | 5  |    6     |  7  |

|___|_____________|_________________________|________|____|__________|_____|

|___|_____________|_________________________|________|____|__________|_____|

|___|_____________|_________________________|________|____|__________|_____|

|___|_____________|_________________________|________|____|__________|_____|

.__________________________________________________________________________.

 

Էջ N ---

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՂՄԻՑ

                        26.   01        2001թ.

                   ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801030

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
17.01.2001
N 16
Հրաման