Սեղմել Esc փակելու համար:
ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1739.131206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» դեկտեմբերի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 դեկտեմբերի 2006 թվականի N 1739-Ն

 

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» N 2200-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 186-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել թափոնների պետական հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի դեկտեմբերի 7-ի

N 1739-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԹԱՓՈՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են թափոնների պետական հաշվառման հետ կապված հարաբերությունները:

2. Թափոնների պետական հաշվառման հիմնական նպատակը թափոնների գոյացման ծավալների վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծումն է, որն անհրաժեշտ է թափոնների պետական կադաստրի ստեղծման և վարման համար:

3. Պետական հաշվառման ենթակա են Հայաստանի Հանրապետության տարածքում առաջացող արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման թափոնների ծավալները:

(3-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1042-Ն որոշում)

4. Թափոնների պետական հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ` լիազոր մարմին)` սույն կարգի համաձայն:

(4-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

5. Թափոնների պետական հաշվառումն իրականացվում է վտանգավոր թափոններ առաջացնող և թափոնների (արտադրության (այդ թվում` ընդերքօգտագործման) և սպառման) տեղադրում իրականացնող իրավաբանական անձանց (ներառյալ` օտարերկրյա և անհատ ձեռնարկատերերի) կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված «Թափոնների առաջացման, օգտագործման և հեռացման մասին» N 1 ձևի- թափոն տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունների (այսուհետ` վարչական վիճակագրական հաշվետվություններ) տվյալների հիման վրա:

(5-րդ կետը փոփ. 10.09.15 թիվ 1042-Ն որոշում)

6. Վարչական վիճակագրական հաշվետվությունները կազմվում են դրանց հաստատված ձևին և լրացման հրահանգին համապատասխան և ներկայացվում լիազոր մարմին:

7. Վարչական վիճակագրական հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 25-ը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.12.2006
N 1739-Ն
Որոշում