(ուժը կորցրել է 19.03.2020 թիվ 334-Ն որոշում)
i
040.1587.161002
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» հոկտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
26 սեպտեմբերի 2002 թվականի N 1587-Ն
i
«ԶԻԿԱՏԱՐ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ և 13-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
2. Սահմանել, որ`
i
ա) «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են`
«Զիկատար» պետական արգելավայրի տարածքի բնական էկոհամակարգերի, լանդշաֆտային և կենսաբանական բազմազանության, բնության ժառանգության գիտական ուսումնասիրության, պահպանության, պաշտպանության, հաշվառման, գույքագրման, մոնիթորինգի, բնության տարեգրության վարման, ինչպես նաև պետական արգելավայրի բնական պաշարների կայուն օգտագործման ապահովումը,
անտառաշինական աշխատանքների իրականացումը,
անտառ-էկոլոգիական գիտափորձարարական ուսումնասիրությունների և անտառի գենետիկական պաշարների պահպանության ու վերարտադրության գիտաներդրական փորձարկումների կազմակերպումն ու իրականացումը,
անտառային պաշարների մասին տեղեկատվական բանկի ստեղծումը և օգտագործման արդյունավետ ձևերի մշակումը,
կենսաբազմազանության պահպանման նպատակով արժեքավոր և հազվագյուտ տեսակների հավաքածուների կազմումը,
անտառագիտասփյուռ աշխատանքները, անտառատնտեսության բնագավառի համար կադրերի վերապատրաստումը և ուսումնաարտադրական պրակտիկայի կազմակերպումը.
բ) համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության բնագավառում տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի` «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) գիտական նպատակներով պտուղների, հատապտուղների և ընկուզենու աճեցում,
բ) անտառի նյութական գնահատում և անտառի գնահատում,
գ) տնկանյութի աճեցում,
դ) մասնագիտական գիտելիքների վճարովի դասընթացների կազմակերպում:
(2-րդ կետը փոփ. 08.04.10 թիվ 380-Ն որոշում)
3. (3-րդ կետը չեղյալ է ճանաչվել 08.04.10 թիվ 380-Ն որոշում)
i
4. «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության վերակազմավորման պահին դրա տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը` համաձայն N 1 հավելվածի, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
5. «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը` համաձայն N 2 հավելվածի, «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացնել անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով` Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքվելիք պայմանագրի հիման վրա:
i
6. «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմնի, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով սահմանված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը:
(6-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)
7. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին`
ա) մեկամսյա ժամկետում հաստատել «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը.
բ) «Զիկատար» բնապահպանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել նշված կազմակերպության պետական գրանցումը և սույն որոշմամբ սեփականության իրավունքով նրան հանձնվող անշարժ գույքի ու անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվող տարածքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(որոշումը փոփ. 14.04.11 թիվ 383-Ն որոշում, բացառությամբ «Անտառային գիտափորձարարական կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերության» բառերի, որոնք չեն փոփոխվել և չէին էլ կարող փոփոխվել)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված N 1
i
ՀՀ կառավարության
2002 թվականի սեպտեմբերի 26-ի
N 1587-Ն որոշման
ՑԱՆԿ
«ԶԻԿԱՏԱՐ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
._____________________________________________.
|NN |Գույքի անվանումը |Քանակը|Գումարը |
|ը/կ| |(հատ) |(դրամ) |
|___|________________________|______|_________|
|1. |Ավտոմեքենա «ԳԱԶ-24» | 1| 160000|
|___|________________________|______|_________|
|2. |Սուրճի սեղան | 10| 256170|
|___|________________________|______|_________|
|3. |Աթոռ` բանակցային | 168| 2818872|
|___|________________________|______|_________|
|4. |Խոհանոցային աթոռ | 80| 1427760|
|___|________________________|______|_________|
|5. |Բազկաթոռ | 4| 104400|
|___|________________________|______|_________|
|6. |Խոհանոցային սեղան | 20| 590640|
|___|________________________|______|_________|
|7. |Բազմոց | 3| 683433|
|___|________________________|______|_________|
|8. |Պահարան | 43| 931853|
|___|________________________|______|_________|
|9. |Երկար սեղան | 1| 258100|
|___|________________________|______|_________|
|10.|Մահճակալ | 43| 2879710|
|___|________________________|______|_________|
|11.|Զգեստապահարան | 17| 1323365|
|___|________________________|______|_________|
|12.|Գրապահարան | 5| 364435|
|___|________________________|______|_________|
|13.|Բանակցային սեղան | 1| 228132|
|___|________________________|______|_________|
|14.|Համակարգչային սեղան | 4| 165300|
|___|________________________|______|_________|
|15.|Գրասեղան | 5| 256165|
|___|________________________|______|_________|
|16.|Սպասք լվացող մեքենա | 1| 268733|
|___|________________________|______|_________|
|17.|Վառարան | 2| 372166|
|___|________________________|______|_________|
|18.|Սառնարան «HITACHI» | 2| 477534|
|___|________________________|______|_________|
|19.|Սառնարան «Panasonic I» | 5| 788800|
|___|________________________|______|_________|
|20.|Հեռուստացույց «Philips» | 4| 603200|
|___|________________________|______|_________|
|21.|Լվացքի մեքենա | 1| 248433|
|___|________________________|______|_________|
|22.|Համակարգիչ | 4| 1517668|
|___|________________________|______|_________|
|23.|Անխափան սնուցման աղբյուր| 4| 60000|
|___|________________________|______|_________|
|24.|Լազերային տպիչ | 2| 49164|
|___|________________________|______|_________|
|25.|Պրոյեկտոր | 1| 566467|
|___|________________________|______|_________|
| | Ընդամենը | | 17400500|
._____________________________________________.
(1-ին հավելվածը փոփ. 08.04.10 թիվ 380-Ն որոշում)
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2002 թվականի սեպտեմբերի 26-ի
N 1587-Ն որոշման
ՑԱՆԿ
«ԶԻԿԱՏԱՐ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
.__________________________________________________________.
|NN | Անվանումը |Քանակը|Գումարը |
|ը/կ| |(հատ) |(հազ. |
| | | |դրամ) |
|___|_____________________________________|______|_________|
|1. |Նոր ջրագիծ (մ) | 1| 22792.0|
|___|_____________________________________|______|_________|
|2. |Գլխավոր մասնաշենք | 1| 20665.0|
|___|_____________________________________|______|_________|
|3. |Ճաշարան | 1| 27306.0|
|___|_____________________________________|______|_________|
|4. |Տնակ (քոթեջ) | 2| 11766.0|
|___|_____________________________________|______|_________|
|5. |Տնակ (քոթեջ) | 1| 16807.0|
|___|_____________________________________|______|_________|
|6. |Ջրամբար-լողավազան | 1| 661.0|
|___|_____________________________________|______|_________|
|7. |Ջրամբար (փակ) | 1| 100.0|
|___|_____________________________________|______|_________|
|8. |Ստորգետնյա պոմպակայան | 1| 1359.0|
|___|_____________________________________|______|_________|
|9. |Բաց ջրավազան | 1| 150.0|
|___|_____________________________________|______|_________|
|10.|Ջրավազանի վրա գտնվող դասասենյակ | 1| 204.0|
|___|_____________________________________|______|_________|
|11.|Սպասարկող անձնակազմի տնակ | 1| 1782.0|
|___|_____________________________________|______|_________|
|12.|Հսկիչ սենյակ և գլխավոր մուտքի տարածք| 1| 1893.0|
|___|_____________________________________|______|_________|
|13.|Արտաքին` գյուղական տիպի զուգարան | 1| 213.0|
|___|_____________________________________|______|_________|
|14.|Կեղտաջրերի կուտակման հոր | 1| 4720.0|
|___|_____________________________________|______|_________|
|15.|Հացի ինքնաշեն փուռ | 1| 50.0|
|___|_____________________________________|______|_________|
| | Ընդամենը | 16| 110468.0|
.__________________________________________________________.
(2-րդ հավելվածը փոփ. 08.04.10 թիվ 380-Ն որոշում)