Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, Ա ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   03.03.2016  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆԿ-48-Ն կարգադրություն)

i

031.0001.140109

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ) ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հավելվածով նախատեսված «Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին (ներառյալ` հաշմանդամային սպորտը) և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակի հատկացում» ծրագիրը, ինչպես նաև օլիմպիական մարզաձևերի և շախմատի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների և նրանց մարզիչների ստեղծագործական ակտիվ գործունեությունը խրախուսելու և սպորտին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով որոշում եմ.

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ` հաշմանդամային սպորտը) կազմում օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, եվրոպական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին Հայաստանի Հանրապետության Նախագահի անվանական թոշակ (այսուհետ` Անվանական թոշակ) հատկացնելու կարգը` համաձայն 1-ին հավելվածի:

(1-ին կետը փոփ. 27.02.16 ՆԿ-23-Ն կարգադրություն)

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ` հաշմանդամային սպորտը) մարզիկներին, նրանց անձնական մարզիչներին Անվանական թոշակ նշանակելու չափորոշիչները և չափերը` համաձայն 2-րդ հավելվածի:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի (ներառյալ` հաշմանդամային սպորտը) գլխավոր մարզիչներին, ավագ մարզիչներին և մարզիչներին Անվանական թոշակ նշանակելու չափորոշիչները և չափերը` համաձայն 3-րդ հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկների և նրանց մարզիչներին Անվանական թոշակը տրամադրել 2009 թվականի հունվարի 1-ից:

(վերնագիրը և կարգադրությունը փոփ. 19.05.15 ՆԿ-69-Ն, 27.02.16 ՆԿ-23-Ն կարգադրություններ)

 

14 հունվարի 2009 թվականի

ՆՀ-1-Ն

 

Հավելված 1

ՀՀ Նախագահի

2009 թ. հունվարի 14-ի

ՆԿ-1-Ն կարգադրության

 

ԿԱՐԳ

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ) ԿԱԶՄՈՒՄ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ, ՊԱՐԱԼԻՄՊԻԿ, ՍՈՒՐԴԼԻՄՊԻԿ ԽԱՂԵՐՈՒՄ, ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽԱՂԵՐՈՒՄ, ԱՇԽԱՐՀԻ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՍԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ

(վերնագիրը փոփ. 27.02.16 ՆԿ-23-Ն կարգադրություն)

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերի և շախմատի հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին Անվանական թոշակ հատկացնելու ընթացակարգը:

i

2. Անվանական թոշակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության այն մարզիկներին, ինչպես նաև նրանց անձնական և հավաքական թիմերի մարզիչներին, ովքեր օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերի և շախմատի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, եվրոպական խաղերում, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և շախմատային օլիմպիադաներում հասել են բարձր արդյունքների:

(2-րդ կետը փոփ. 27.02.16 ՆԿ-23-Ն կարգադրություն)

3. Անվանական թոշակ է նշանակվում Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի (այսուհետ` նախարար) հրամանով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հավանությունը ստացած ցուցակի համաձայն, սույն կարգի 10-րդ և 11-րդ կետերով սահմանված ժամկետներում:

4. Անվանական թոշակի հատկացումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետ` նախարարություն)` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

5. Անվանական թոշակի հատկացումն իրականացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգի, սույն կարգի, ինչպես նաև սույն կարգադրության 2-րդ և 3-րդ հավելվածների համաձայն:

i

6. Անվանական թոշակի թեկնածուների հաշվառման, փաստաթղթերի հավաքման և Անվանական թոշակի թեկնածուների հետագա առաջադրման, Անվանական թոշակ ստացողների թոշակի կասեցման կամ զրկման նպատակով նախարարի կողմից ստեղծվում է հանձնաժողով, որի 14 անդամներից բաղկացած անհատական կազմը և գործունեության կարգը հաստատում է նախարարը:

(6-րդ կետը փոփ. 15.10.12 ՆԿ-148-Ն, 19.05.15 ՆԿ-69-Ն կարգադրություններ)

i

7. Հանձնաժողովի կազմը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի` մեկ, նախարարության` վեց, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի` չորս, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» և «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչներից:

(7-րդ կետը փոփ. 15.10.12 ՆԿ-148-Ն, 19.05.15 ՆԿ-69-Ն կարգադրություններ)

8. Անվանական թոշակի թեկնածուների ցանկը, Անվանական թոշակ ստացողների թոշակի կասեցման կամ զրկման վերաբերյալ առաջարկությունները հանձնաժողովը ներկայացնում է նախարարին:

9. Անվանական թոշակի թեկնածուների վերաբերյալ փաստաթղթերը կարող են ներկայացվել նախարարություն մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 5-ը` օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունների, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության» և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կողմից, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով նախատեսված դեպքի:

2009 թվականին հատկացվող Անվանական թոշակի թեկնածուների վերաբերյալ փաստաթղթերը ներկայացվում են նախարարություն` սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում:

(9-րդ կետը փոփ. 19.05.15 ՆԿ-69-Ն կարգադրություն)

10. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիկներին և նրանց անձնական մարզիչներին, բացառությամբ սույն կարգի 11-րդ կետի պահանջների, Անվանական թոշակ է նշանակվում նախորդ տարվա մարզական արդյունքների հիման վրա` մեկ տարի ժամկետով, համաձայն սույն կարգադրության 2-րդ հավելվածի:

11. Օլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերի մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկին և նրա անձնական մարզչին վարկանիշի ձեռքբերման պաշտոնական արձանագրության հիման վրա նշանակվում է Անվանական թոշակ` մարզիկի արդյունքի ձեռքբերման օրվան հաջորդող ամսվա 1-ից մինչև օլիմպիական խաղերի ավարտին հաջորդող ամսվա 1-ը:

12. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր մարզիչներին, ավագ մարզիչներին և մարզիչներին Անվանական թոշակ նշանակվում է համապատասխան հավաքական թիմերի մարզիկների նախորդ երկու տարվա ընթացքում արդյունքների ձեռքբերման համար` համաձայն սույն կարգադրության 3-րդ հավելվածի:

13. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի մարզիչների համար սահմանված Անվանական թոշակին գումարվում է անձնական մարզչի համար նախատեսված թոշակի 75 տոկոսի չափով հավելում` նրա պատրաստած յուրաքանչյուր մարզիկի համար:

14. Սույն կարգադրության 2-րդ հավելվածով անձնական մարզչի համար նախատեսված Անվանական թոշակը նշանակվում է մարզիկի հետ մեկ տարուց ոչ պակաս անմիջական աշխատանքի համար` հաշվի առնելով այդ մարզիկի ցուցաբերած մեկ լավագույն արդյունքը:

15. Անձնական մարզչի համար նախատեսված Անվանական թոշակին լրացուցիչ ավելանում է նրա պատրաստած յուրաքանչյուր այլ մարզիկի ցուցաբերած արդյունքի համար` անձնական մարզչի թոշակի 75 տոկոսի չափով հավելում:

16. Ծանրամարտում Անվանական թոշակ է նշանակվում միայն երկամարտում ցուցաբերած արդյունքների համար:

17. Նախարարը օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաների, «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե», «Խուլերի հայկական սպորտային կոմիտե», «Հայկական հատուկ օլիմպիադաներ» հասարակական կազմակերպությունների, «Հայաստանի կույրերի միավորում» հաշմանդամների հասարակական կազմակերպության» և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի ներկայացմամբ, հանձնաժողովի առաջարկությամբ, Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ կարող է ժամանակավորապես կասեցնել մարզիկին և նրա մարզիչներին Անվանական թոշակի հատկացումն աշխատանքային կարգապահության կամ մարզական ռեժիմի խախտման համար, ինչպես նաև զրկել նշանակված թոշակից` Հայաստանի Հանրապետության հավաքական թիմից հեռացման փաստի հիման վրա:

(17-րդ կետը փոփ. 19.05.15 ՆԿ-69-Ն կարգադրություն)

 

Հավելված 2

i

ՀՀ Նախագահի

2009 թ. հունվարի 14-ի

ՆԿ-1-Ն կարգադրության

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ) ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ, ՆՐԱՆՑ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

.___________________________________________________________________.

|  |Մրցման անվանումը                   |Գրաված տեղը|Անվանական թոշակի|

|  |                                   |           |ամսավճարի չափը  |

|  |                                   |           |(դրամ)          |

|  |                                   |           |________________|

|  |                                   |           |մարզիկ |անձնական|

|  |                                   |           |       |մարզիչ  |

|__|___________________________________|___________|_______|________|

|1 |       2                           |     3     |   4   |    5   |

|__|___________________________________|___________|_______|________|

|1.|Օլիմպիական, պարալիմպիկ,            |1-ին       |500.000|250.000 |

|  |սուրդլիմպիկ խաղեր                  |2-րդ       |350.000|175.000 |

|  |                                   |3-րդ       |300.000|150.000 |

|  |                                   |4-6-րդ     |100.000| 50.000 |

|  |                                   |վարկանիշի  | 90.000| 45.000 |

|  |                                   |ձեռքբերման |       |        |

|  |                                   |համար      |       |        |

|  |                                   |           |       |        |

|  |Համաշխարհային շախմատային օլիմպիադա,|1-ին       |400.000|200.000 |

|  |թիմային առաջնություն               |2-րդ       |250.000|125.000 |

|  |                                   |3-րդ       |150.000| 75.000 |

|__|___________________________________|___________|_______|________|

|2.|Աշխարհի առաջնություն               |1-ին       |300.000|150.000 |

|  |                                   |2-րդ       |200.000|100.000 |

|  |                                   |3-րդ       |150.000| 75.000 |

|__|___________________________________|___________|_______|________|

|3.|Եվրոպայի առաջնություն,             |1-ին       |150.000| 75.000 |

|  |եվրոպական խաղեր                    |2-րդ       |120.000| 60.000 |

|  |                                   |3-րդ       |100.000| 50.000 |

|__|___________________________________|___________|_______|________|

|4.|Պատանեկան օլիմպիական խաղեր,        |1-ին       |120.000| 60.000 |

|  |երիտասարդների աշխարհի առաջնություն,|2-րդ       | 90.000| 45.000 |

|  |համաշխարհային ուսանողական մարզական |3-րդ       | 70.000| 35.000 |

|  |խաղեր                              |           |       |        |

|__|___________________________________|___________|_______|________|

|5.|Երիտասարդների Եվրոպայի առաջնություն|1-ին       |100.000| 50.000 |

|  |մինչև  23 տարեկանների Եվրոպայի     |2-րդ       | 80.000| 40.000 |

|  |առաջնություն                       |3-րդ       | 60.000| 30.000 |

|__|___________________________________|___________|_______|________|

|6.|Պատանիների աշխարհի                 |1-ին       | 80.000| 40.000 |

|  |առաջնություն                       |2-րդ       | 70.000| 35.000 |

|  |                                   |3-րդ       | 60.000| 30.000 |

|__|___________________________________|___________|_______|________|

|7.|Պատանիների Եվրոպայի                |1-ին       | 60.000| 30.000 |

|  |առաջնություն, Եվրոպայի             |2-րդ       | 50.000| 25.000 |

|  |երիտասարդության ձմեռային կամ       |3-րդ       | 40.000| 20.000 |

|  |ամառային օլիմպիական փառատոն        |           |       |        |

|__|___________________________________|___________|_______|________|

|8.|Աշխարհի և  Եվրոպայի մեծահասակների  |4-24-րդ    | 60.000| 30.000:|

|  |առաջնություններ (բացառությամբ ազատ |           |       |        |

|  |ոճի և  հունահռոմեական ըմբշամարտ,   |           |       |        |

|  |ձյուդո, բռնցքամարտ, թեքվոնդո,      |           |       |        |

|  |ծանրամարտ, շախմատ մարզաձևերի)      |           |       |        |

|__|___________________________________|___________|_______|________|

|9.|Աշխարհի և  Եվրոպայի հաշմանդամային  |4-24-րդ    |60.000 |30.000  |

|  |սպորտի շրջանակներում մեծահասակների |           |       |        |

|  |առաջնություններ                    |           |       |        |

.___________________________________________________________________.

(2-րդ հավելվածը փոփ. 19.05.15 ՆԿ-69-Ն, 27.02.16 ՆԿ-23-Ն /գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից ծագած

հարաբերությունների վրա/ կարգադրություններներ)

 

Հավելված 3

i

ՀՀ Նախագահի

2009 թ. հունվարի 14-ի

ՆԿ-1-Ն կարգադրության

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ՀԱՇՄԱՆԴԱՄԱՅԻՆ ՍՊՈՐՏԸ) ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ, ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

._________________________________________________________________________.

|  |Մրցման անվանումը            |Գրաված    |Անվանական թոշակի ամսավճարի    |

|  |                            |տեղը      |չափը (դրամ)                   |

|  |                            |          |______________________________|

|  |                            |          |ՀՀ     |ՀՀ     |ՀՀ     |ՀՀ    |

|  |                            |          |ազգային|ազգային|երիտա- |պատանե|

|  |                            |          |հավաքա-|հավաքա-|սարդա- |կան   |

|  |                            |          |կանի   |կանի   |կան    |հավաքա|

|  |                            |          |գլխավոր|մարզիչ |հավաքա-|կան   |

|  |                            |          |մարզիչ |       |կան    |թիմի  |

|  |                            |          |       |       |թիմի   |ավագ  |

|  |                            |          |       |       |ավագ   |մարզիչ|

|  |                            |          |       |       |մարզիչ |      |

|__|____________________________|__________|_______|_______|_______|______|

|1 |              2             |    3     |   4   |  5    |   6   |  7   |

|__|____________________________|__________|_______|_______|_______|______|

|1.|Օլիմպիական, պարալիմպիկ,     |1-3-րդ    |       |       |       |      |

|  |սուրդլիմպիկ խաղեր           |տեղերի,   |       |       |       |      |

|  |                            |վարկանիշի |       |       |       |      |

|  |                            |ձեռքբերման|       |       |       |      |

|  |                            |համար     |200.000|140.000|       |      |

|  |                            |          |       |       |       |      |

|  |Համաշխարհային շախմատային    |1-3-րդ    |       |       |       |      |

|  |օլիմպիադա (թիմային հաշվարկ),|          |       |       |       |      |

|  |աշխարհի և  Եվրոպայի         |          |       |       |       |      |

|  |առաջնություններ, պատանեկան  |          |       |       |       |      |

|  |օլիմպիական խաղեր,           |          |       |       |       |      |

|  |երիտասարդների աշխարհի       |          |       |       |       |      |

|  |առաջնություն, համաշխարհային |          |       |       |       |      |

|  |ուսանողական մարզական խաղեր, |          |       |       |       |      |

|  |եվրոպական խաղեր             |          |       |       |       |      |

|__|____________________________|__________|_______|_______|_______|______|

|2.|Երիտասարդների Եվրոպայի      |1-3-րդ    |       |       |120.000|      |

|  |առաջնություն, Եվրոպայի      |          |       |       |       |      |

|  |երիտասարդության ձմեռային կամ|          |       |       |       |      |

|  |ամառային օլիմպիական փառատոն,|          |       |       |       |      |

|  |մինչև  23 տարեկանների       |          |       |       |       |      |

|  |Եվրոպայի առաջնություն       |          |       |       |       |      |

|__|____________________________|__________|_______|_______|_______|______|

|3.|Պատանիների                  |1-3-րդ    |       |       |       |90.000|

|  |Եվրոպայի, աշխարհի           |          |       |       |       |      |

|  |առաջնություններ             |          |       |       |       |      |

._________________________________________________________________________.

(3-րդ հավելվածը փոփ. 27.02.16 ՆԿ-23-Ն կարգադրություն /գործողությունը տարածվում է 2016 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա/)

 

 

pin
ՀՀ Նախագահ
14.01.2009
N ՆԿ-1-Ն
Կարգադրություն