041.0086.020201
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
2 փետրվարի 2001 թվականի N 86
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Ե. Զախարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Կ. Գալուստյան - ՀՀ էներգետիկայի նախարար
Ս. Մարգարյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Գ. Գրիգորյան - ՀՀ ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ
Ա. Շահնազարյան - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին
տեղակալ
Մ. Եգանյան - ՀՀ պետական եկամուտների նախարարի տեղակալ
Ա. Մահտեսյան - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
Մ. Միքայելյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Լ. Մկրտչյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Գ. Խոսրոև - Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և
լիազոր դեսպան
Ռ. Վալեսյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Վ. Ղազարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի
վարչության պետ
Գ. Գրիգորյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության արտաքին կապերի
վարչության պետ
Լ. Խաչատրյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության վարչության պետ,
հատուկ հանձնարարություններով դեսպան (հանձնաժողովի
պատասխանատու քարտուղար)
(1-ին կետն ուժը կորցրել է 07.09.01 թիվ 644 որոշում)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 376 և 2001 թվականի հունվարի 11-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 20-ի N 376 որոշման մեջ լրացում կատարելու մասին» N 24 որոշումները: