Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

 

 

i

040.0315.140600

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» հունիսի 2000 թ.

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հունիսի 2000 թվականի N 315

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռնարկությունների և անհատ ձեռնարկատերերի պետական գրանցումն իրականացնող լիազորված պետական մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

Նախկին Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչությունը իր համակարգով, բացառությամբ բիզնես-ռեգիստրի բաժնի, հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ենթակայությանը:

2. Հաստատել`

i

ա) Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի կանոնադրությունը (կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկություններից օգտվելու կարգը (կցվում է):

(2-րդ կետն ուժը կորցրել է 25.07.01 թիվ 674 որոշում)

i

3. Ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչության և նրա տարածքային ստորաբաժանումների կողմից օգտագործվող շարժական գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տնօրինությանը:

Սահմանել, որ ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչության տարածքային ստորաբաժանումների զբաղեցրած տարածքները թողնվում են դրանց օգտագործմանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզպետարանների, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և դրանց ենթակայության պետական մարմինների (բյուջետային հիմնարկների) տնօրինության տակ գտնվող շենքերի ու շինությունների տարածքների օգտագործումը կանոնակարգելու մասին» N 624 որոշման 6-րդ կետին համապատասխան: Այդ տարածքների պահպանման համար նախատեսված ծախսերը 2000 թվականի համար կատարվում են Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից:

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և առաջարկել Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը 10-օրյա ժամկետում իրականացնել ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչության ու դրա տարածքային ստորաբաժանումների կողմից սույն որոշման 3-րդ կետով նախատեսված գույքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները:

i

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել առաջարկություններ նախարարության կանոնադրության մեջ, կառուցվածքում, կենտրոնական ապարատի աշխատողների թվում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեում վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչությանը համապատասխան տարածք հատկացնելու վերաբերյալ:

i

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի փետրվարի 2-ի «Իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականների նոր ձևերը հաստատելու և գործողության մեջ դնելու մասին» N 53 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները

որոշմամբ հաստատված իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի ձևը և անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի ձևը շարադրել նոր խմբագրությամբ (կցվում են):

9. Իրավաբանական անձի և անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականների նոր ձևերը գործողության մեջ դնել 2000 թվականի սեպտեմբերի 1-ից:

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 19-ի «Մինչև 1999 թվականի հունվարի 1-ը ստեղծված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և այլ իրավաբանական անձանց վերակազմակերպման մասին» N 169 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները

ա) որոշման 2-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«զ) առևտրային կազմակերպություններն իրավունք ունեն զբաղվելու օրենքով չարգելված կամ լիցենզավորման ենթակա ցանկացած գործունեությամբ, անկախ այն հանգամանքից, թե դրանց կանոնադրության մեջ կամ գրանցման վկայականում դրա մասին նշված է, թե ոչ».

i

բ) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 5-րդ գլխով չնախատեսված ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների և այլ իրավաբանական անձանց վերակազմակերպման կարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Շահույթ ստանալու նպատակով չհետապնդող կազմակերպություններն իրենց բարձրագույն մարմինների որոշմամբ կարող են վերակազմակերպվել հիմնադրամների»:

i

11. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 2-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» N 99 որոշումը:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

հունիսի 14-ի N 315 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի

(ուժը կորցրել է 25.07.01 թիվ 674 որոշում)

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրը (այսուհետև` պետական ռեգիստր) իրականացնում է հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց կամ իրավաբանական անձանց, դրանց կանոնադրությունների և անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման ենթակա տեղեկությունների փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաև գործունեության դադարման պետական գրանցումը:

2. Պետական ռեգիստրը գործում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում` որպես դրա կառուցվածքային ստորաբաժանում:

i

3. Պետական ռեգիստրն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ օրենսդրական ակտերով և սույն կանոնադրությամբ:

 

II. Պետական ռեգիստրի խնդիրներն ու գործառույթները

 

4. Պետական ռեգիստրի հիմնական խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և հիմնադրվող առևտրային կազմակերպությունների, դրանց միավորումների կամ առանձնացված ստորաբաժանումների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի օրենքով սահմանված կարգով պետական գրանցման իրականացումը.

բ) պետական ռեգիստրի տեղեկատվության ավտոմատացումը և համակարգիչների կենտրոնացված ցանցի ստեղծումը.

գ) պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումների աշխատանքների ղեկավարումը, աշխատողների մասնագիտական ուսուցման, որակավորման բարձրացման ապահովումը, նրանց մեթոդական օգնության կազմակերպումը.

դ) պետական ռեգիստրի տեղեկությունների հավաքման և վարման աշխատանքների մեթոդիկայի մշակումն ու կատարելագործումը.

ե) պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներից առևտրային կազմակերպությունների մասին ստացվող տեղեկությունների դասակարգումը, կարգավորումն ու ամփոփումը` ըստ կազմակերպությունների կազմակերպական-իրավական ձևերի և գործունեության բնույթի.

զ) պետական գրանցման քարտում գրառվող տեղեկությունները համապատասխան պետական մարմիններ ներկայացնելը.

է) պետական գրանցման համարանիշերի մշակումը և շնորհումը.

ը) պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների քարտարանի ստեղծումն ու վարումը.

թ) պետական ռեգիստրի տեղեկագրի հրապարակումը:

 

III. Պետական ռեգիստրի գործունեության կազմակերպումը

 

5. Պետական ռեգիստրի գործունեությունը կազմակերպվում և կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

6. Պետական ռեգիստրի կառուցվածքի մեջ են մտնում ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչությունը և դրա տարածքային ստորաբաժանումները, որոնք ենթարկվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին և պետական ռեգիստրի պետին:

Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներն ստեղծվում և լուծարվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից:

7. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներն ինքնուրույն միավորներ են, չունեն իրավաբանական անձի կարգավիճակ, ունեն իրենց անվամբ կնիք, դրոշմակնիք:

8. Պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանումներն իրենց գործունեությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների սահմաններում:

9. Պետական ռեգիստրը ղեկավարում է պետը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ:

10. Պետական ռեգիստրի պետը, ի պաշտոնե, համարվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալը:

11. Պետական ռեգիստրի պետի տեղակալներին և աշխատողներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը պետական ռեգիստրի պետի ներկայացմամբ:

Պետական ռեգիստրի պետի տեղակալներն իրականացնում են պետական ռեգիստրի պետի կողմից սահմանված լիազորություններ:

12. Պետական ռեգիստրի պետը`

ա) պատասխանատվություն է կրում պետական ռեգիստրի վրա դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

բ) սահմանում է պետական ռեգիստրի պետի տեղակալների, պետական ռեգիստրի բաժինների և դրա տարածքային ստորաբաժանումների ղեկավարների պատասխանատվության աստիճանը պետական ռեգիստրի գործունեության համար.

գ) կատարում է պարտականությունների բաշխում պետական ռեգիստրի պետի տեղակալների միջև.

դ) ստորագրում և կնքում է կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի գրանցման վկայականները.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

13. Պետական ռեգիստրի պետի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, պետական ռեգիստրի պետին սույն կանոնադրությամբ վերապահված լիազորություններն իրականացնում է նրա տեղակալներից մեկը:

 

IV. Պետական ռեգիստրի իրավունքներն ու պարտականությունները

 

14. Պետական ռեգիստրն իրավունք ունի`

ա) վերահսկողություն իրականացնելու ռեգիստրի ստորաբաժանումների գործունեության նկատմամբ.

բ) օգտվելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

15. Պետական ռեգիստրը պարտավոր է`

ա) պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ստանալուց անմիջապես հետո գրանցամատյանում գրառում կատարել.

բ) ստուգել պետական գրանցման համար ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

գ) գրանցվող սուբյեկտից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց և գրանցամատյանում գրառում կատարելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում տալ գրանցման վկայական.

դ) սահմանված կարգով պետական ռեգիստրում պահվող տեղեկությունները տրամադրել Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց.

ե) ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկագրում պարբերաբար հրապարակել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեղեկությունները:

 

V. Պետական ռեգիստրի ֆինանսավորումը

 

16. Պետական ռեգիստրի ստեղծման, վարման ու պահպանման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան պետական մարմիններին տեղեկություններ տրամադրելու հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

հունիսի 14-ի N 315 որոշմամբ

 

ԿԱՐԳ

Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների

պետական ռեգիստրի տեղեկություններից օգտվելու

(ուժը կորցրել է 25.07.01 թիվ 674 որոշում)

 

1. Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի (այսուհետև` պետական ռեգիստր) տեղեկություններից կարող են օգտվել պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական ու ֆիզիկական անձինք:

2. Շահագրգիռ ցանկացած անձ կարող է ծանոթանալ պետական ռեգիստրում պահվող տեղեկություններին, ինչպես նաև դրանք ստանալ անմիջականորեն կամ փոստով, որի դիմաց մուծվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով:

3. Պետական ռեգիստրում պահվող տեղեկություններն ստանալու համար գրավոր հայտ է ներկայացվում ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչություն կամ դրա տարածքային ստորաբաժանում` պարտադիր նշելով պահանջվող տեղեկությունների ցանկը:

4. Պետական ռեգիստրը պարտավոր է 5-օրյա ժամկետում պատրաստել պատվիրված տեղեկությունները:

5. Պատվիրված տեղեկություններն ստանալիս պատվիրատուն հայտի վրա նշում է կատարում դրանք ստանալու մասին:

6. Պետական ռեգիստրի տեղեկությունները, պատվիրատուի խնդրանքով, կարող են ուղարկվել փոստով, որի ծախսերը փոխհատուցում է պատվիրատուն:

 

ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ

 

ՎԿԱՅԱԿԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

ԵՐԵՎԱՆ

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

հունիսի 14-ի N 315 որոշմամբ

 

ՎԿԱՅԱԿԱՆ

 

02 Ա 0 0 0 0 0 0

 

իրավաբանական անձի պետական գրանցման

 

_____________________________________________________________________

                               (անվանումը)

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

գրանցված է իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում

 

Գրանցման համարը _____________________________________________________ Գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը _____________________________________ Իրավաբանական անձի ծածկագիրը _________________________________________ Իրավաբանական անձի տեսակը ____________________________________________

 

Վկայականն ուժի մեջ է միայն ներդիրի հետ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ

 

________________________

                                                  (ստորագրությունը)

 

                                 Կ.Տ.       «__» ____________ 200  թ.

 

ՆԵՐԴԻՐ __________

 

իրավաբանական անձի պետական գրանցման վկայականի

 

Վկայական ____________________________________________________________ Անվանումը ___________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

Գտնվելու վայրը (հասցեն) _____________________________________________

_____________________________________________________________________

Այլ տեղեկություններ _________________________________________________

_____________________________________________________________________

 

Ներդիրն ուժի մեջ է միայն վկայականի հետ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ

 

________________________

                                                  (ստորագրությունը)

 

                                 Կ.Տ.       «__» ____________ 200  թ.

 

ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ

 

ՎԿԱՅԱԿԱՆ

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ

 

ԵՐԵՎԱՆ

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2000 թ.

հունիսի 14-ի N 315 որոշմամբ

 

ՎԿԱՅԱԿԱՆ

 

01 Ա 0 0 0 0 0 0

 

անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման

 

Քաղաքացի ____________________________________________________________

(անունը, ազգանունը)

 

գրանցված է պետական գրանցամատյանում որպես անհատ ձեռնարկատեր Գրանցման համարը _____________________________________________________ Գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը _____________________________________ Անձնագրի սերիան ________________ համարը _____________________________ Երբ և ում կողմից է տրված ___________________________________________

 

Վկայականն ուժի մեջ է միայն ներդիրի հետ

 

.__________.

|          |

|          |                                  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

|          |                                        ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ

.__________.

________________________

Կ.Տ.                                              (ստորագրությունը)

 

«__» ____________ 200 թ.

 

ՆԵՐԴԻՐ __________

 

անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի

 

Վկայական ____________________________________________________________ Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը _______________________________ Գրանցման համարը _____________________________________________________ Գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը _____________________________________ Բնակության վայրը ____________________________________________________

_____________________________________________________________________

Գործունեության վայրը ________________________________________________

_____________________________________________________________________

Գործունեության ժամկետը մինչև _______________________________________ Այլ տեղեկություններ _________________________________________________

 

Ներդիրն ուժի մեջ է միայն վկայականի հետ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ

 

________________________

                                                  (ստորագրությունը)

 

                           Կ.Տ.             «__» ____________ 200  թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.06.2000
N 315
Որոշում