ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2018 թվականի N 1554-Ն
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
6. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ՓՈՒԼԸ
131.Հարցազրույցի անցկացման նպատակը մրցույթի մասնակցի` տվյալ թափուր պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման մակարդակի ստուգումն ու գնահատումն է, ինչպես նաև մրցույթի մասնակցի մասին պահանջվող ամբողջական տեղեկատվության ստացումն է:
132. Մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվում է, եթե թեստավորումը հաղթահարել է առնվազն մեկ մասնակից:
133. Հանձնաժողովը յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում է առանձին:
134. Հարցազրույցի անցկացման ձևաչափն ընտրվում է` ելնելով տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետմանը ներկայացվող պահանջներից:
135. Հարցազրույցի անցկացման ձևաչափն ընտրում և հաստատում է համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը` անձնակազմի կառավարման ստորաբաժանման ղեկավարի ներկայացրած առաջարկության հիման վրա:
136. Գլխավոր քարտուղարի մրցույթի դեպքում հարցազրույցի անցկացման ձևաչափերն ընտրում և հաստատում է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարը` քաղաքացիական ծառայության գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի ներկայացրած առաջարկության հիման վրա:
137. Հարցազրույցի անցկացման ընտրված և հաստատված ձևաչափերի հիման վրա մրցույթ անցկացնող համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը, գլխավոր քարտուղարի մրցույթի դեպքում` քաղաքացիական ծառայության գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը` մինչ հարցազրույցի անցկացումը, յուրաքանչյուր մասնակցի համար կազմում է հարցազրույցի գնահատման թերթերը (Ձև 3):
138. Մրցույթի հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ձեռք բերած բոլոր մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվում է միևնույն` մեկ և ավելի ձևաչափերով:
139. Հարցազրույցի անցկացման հաստատված ձևաչափերի կիրառման հերթականությունը որոշվում է հանձնաժողովի կողմից:
140.Հարցազրույցի անցկացման ձևաչափից կախված` մասնակցի պատասխանների գնահատման ձևը և մեթոդաբանությունը սահմանվում է սույն կարգի 113-րդ կետում նշված որոշմամբ:
141. Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ հարցազրույցին զուգահեռ գնահատում է մասնակցի պատասխանները:
142. Մասնակցի հետ հարցազրույցի ավարտից անմիջապես հետո հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ստորագրում է տվյալ մասնակցի հարցազրույցի` իր կողմից լրացված գնահատման թերթը:
143. Մինչ հարցազրույցի անցկացման սենյակից դուրս գալը` մասնակիցը, առանց քննարկման առարկա դարձնելու հանձնաժողովի անդամների տված գնահատականները, ստորագրում է իր հարցազրույցի գնահատման թերթերը` հավաստիանալով, որ հանձնաժողովի անդամները լրացրել են այն:
144. Հարցազրույցի գնահատման թերթը մասնակցի կողմից չստորագրվելու դեպքում կազմվում է արձանագրություն, որն ստորագրվում է հանձնաժողովի անդամների կողմից:
145. Մասնակցի հետ հարցազրույցի ավարտից հետո գնահատման արդյունքներն ամփոփվում են ընդհանուր գնահատականով, որը հանձնաժողովի բոլոր անդամների կողմից մասնակցին տված գնահատականների հանրագումարն է:
146. Հարցազրույցի արդյունքում հանձնաժողովը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է եզրակացություն (Ձև 4)` հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ` նշելով հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին: Հանձնաժողովը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին ընտրում է հանձնաժողովի անդամների թվին համապատասխան գնահատման ամենաբարձր միավորների հանրագումարի կեսից ավելի միավորներ հավաքած մասնակիցներից:
147. Հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը հիմք է պաշտոնում նշանակելու համար, եթե եզրակացության մեջ նշված է հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցը, և այն ստորագրել են հանձնաժողովի ներկա անդամների կեսից ավելին:
148. Եթե հարցազրույցի արդյունքում հանձնաժողովը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է եզրակացություն հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ` չնշելով հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին, ապա տվյալ պաշտոնի համար Օրենքով սահմանված կարգով հայտարարվում է մրցույթ:
149. Հարցազրույցի փուլի ավարտից հետո հանձնաժողովը բոլոր փաստաթղթերը հանձնում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանմանը` օրենքով սահմանված կարգով արխիվացնելու համար:
150. Մրցույթ անցկացնող համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը, գլխավոր քարտուղարի մրցույթի դեպքում` քաղաքացիական ծառայության գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցի կամ հարցազրույցի փուլը ոչ մի մասնակցի կողմից չհաղթահարելու մասին տեղեկատվությունը տեղադրում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում:
151. Հանձնաժողովի եզրակացությունը ստանալուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում, պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակցին նշանակում է համապատասխան պաշտոնում:
152. Պաշտոնում նշանակելու վերաբերյալ իրավական ակտն ընդունվելու նույն կամ հաջորդ աշխատանքային օրն այն մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող ստորաբաժանման կողմից տեղադրվում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում, ինչպես նաև համապատասխան մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում:
Ձև N 1
.__________. Համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարին
|Ներբեռնել | (Գլխավոր քարտուղարի մրցույթի դեպքում` քաղաքացիական
|լուսանկարը| ծառայության գրասենյակի ղեկավարին)
| |
.__________.
_______________________________________________ -ից
(անունը, հայրանունը, ազգանունը)
______________________________________________________
(քաղաքացիությունը), (սեռը)
______________________________________________________
(անձնագրի սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել)
_____________________________________________________________
(հանրային ծառայության համարանիշը կամ համապատասխան տեղեկանքի համարը և
տրման ամսաթիվը, եթե անձը հրաժարվել է հանրային ծառայության համարանիշի
տրամադրումից)
_____________________________________________________________
(հաշվառման հասցեն)
_____________________________________________________________
(բնակության հասցեն)
_____________________________________________________________
(հեռախոսահամարները` բջջային և աշխատանքային)
_____________________________________________________________
(էլեկտրոնային փոստի հասցեն)
ԴԻՄՈՒՄ
Խնդրում եմ թույլատրել ինձ մասնակցելու ________________________________
(համապատասխան մարմնի անվանումը)
_______________________________________________________________________
(պաշտոնի անվանումը և ծածկագիրը)
թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված _______________ մրցույթին:
(մրցույթի տեսակը)
Միաժամանակ հայտնում եմ, որ`
1. հայերենին _______________________________________________________.
(տիրապետում եմ, չեմ տիրապետում)
2. դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ______________.
(ճանաչվել եմ,
չեմ ճանաչվել)
3. սահմանված կարգով չհանված կամ չմարված դատվածություն _______________.
(ունեմ, չունեմ)
4. կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով ____________________________________.
(տառապում եմ, չեմ տառապում)
5. տիրապետում եմ հետևյալ համակարգչային ծրագրերին`
[] Windows, [] Word, [] Excel, [] Access, [] PowerPoint, [] այլ.
6. տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին`
_____________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)
_____________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ, կարդում և կարող եմ բացատրվել)
7. ___________________________ հաշմանդամություն.
(ունեմ, չունեմ)
8. ______________________________________________ տեսողական խնդիրներ:
(ունեմ, չունեմ)
Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերի լուսապատճենները`
1. անձնագրի լուսապատճենը` ___________ էջ.
2. դիպլոմ(ներ)ի լուսապատճեն(ներ)ը` ___________ էջ.
3. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի լուսապատճենը` ___________ էջ.
4. զինվորական գրքույկի լուսապատճենը` ___________ էջ.
5. այլ` ___________ էջ:
6.
Նախազգուշացված եմ, որ քաղաքացիական ծառայության պաշտոնում նշանակվելու դեպքում, կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, զբաղեցված պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:
Դիմող` ____________________ (_____________________)
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
__________________________ (օրը, ամիսը, տարին)
Ձև N 2
Եզրակացություն
____________________________________________________________________
(համապատասխան մարմնի անվանումը, թափուր պաշտոնի անվանումը և ծածկագիրը
թափուր պաշտոնն զբաղեցնելու համար դիմում ներկայացրած քաղաքացի
_______________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը)
փաստաթղթերի ամբողջականության ու դրանց` «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, «Հանրային ծառայության մասին» օրենքի և իրավական այլ ակտերի պահանջներին համապատասխանության մասին
._____________________________________________________________________.
|հ/հ|Քաղաքացու մասին պահանջվող |քաղաքացու մասին լրացված |
| |տվյալները |տվյալները |
|___|________________________________|________________________________|
|1. |քաղաքացիությունը | |
|___|________________________________|________________________________|
|2. |տարիքային սահմանը | |
|___|________________________________|________________________________|
|3. |հայերենին տիրապետումը | |
|___|________________________________|________________________________|
|4. |առնչությունը զինվորական | |
| |ծառայությանը | |
|___|________________________________|________________________________|
|5. |համապատասխանությունը «Հանրային | |
| |ծառայության մասին» օրենքի 14-րդ | |
| |հոդվածի պահանջներին | |
|___|________________________________|________________________________|
|6. |«Քաղաքացիական ծառայության մասին»| |
| |օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի | |
| |2-4-րդ ենթակետերով նախատեսված | |
| |հիմքերից որևէ մեկով | |
| |ծառայությունը դադարեցրած անձի | |
| |կողմից մինչև մեկ տարին լրանալը | |
| |տվյալ պաշտոնի մրցույթին | |
| |մասնակցելու իրավունք չունենալու | |
| |հիմքի առկայությունը | |
|___|________________________________|________________________________|
|7. |կրթությունը | |
|___|________________________________|________________________________|
|7.1|բուհը | |
|___|________________________________|________________________________|
|7.2|մասնագիտություն(ներ)ը | |
|___|________________________________|________________________________|
|7.3|որակավորում(ներ)ը | |
|___|________________________________|________________________________|
|8. |աշխատանքային ստաժը և փորձը | |
|___|________________________________|________________________________|
|8.1|հանրային ծառայության ստաժը | |
|___|________________________________|________________________________|
|8.2|հանրային ծառայության ստաժում` | |
| |կառուցվածքային ստորաբաժանման | |
| |ղեկավարի պաշտոնում ստաժը | |
|___|________________________________|________________________________|
|8.3|մասնագիտական աշխատանքային ստաժը | |
|___|________________________________|________________________________|
|8.4|պաշտոնի անձնագրով պահանջվող | |
| |աշխատանքի բնագավառում ստաժը | |
|___|________________________________|________________________________|
|9. |համակարգչային ծրագրերին | |
| |տիրապետումը | |
|___|________________________________|________________________________|
|10.|օտար լեզուների տիրապետումը | |
|___|________________________________|________________________________|
|11.|այլ տվյալներ | |
|___|________________________________|________________________________|
|12.|փաստաթղթերի ամբողջականությունը | |
|___|________________________________|________________________________|
|13.|փաստաթղթերի համապատասխանու- | |
| |թյունն իրավական ակտերին | |
._____________________________________________________________________.
Համապատասխան մարմնի անձնակազմի
կառավարման ստորաբաժանման ղեկավար
(Գլխավոր քարտուղարի մրցույթի դեպքում`
քաղաքացիական ծառայության գրասենյակի
համապատասխան կառուցվածքային
ստորաբաժանման ղեկավար) _________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման
ստորաբաժանման ------------- մասնագետ
(Գլխավոր քարտուղարի մրցույթի դեպքում`
քաղաքացիական ծառայության գրասենյակի
համապատասխան կառուցվածքային
ստորաբաժանման --------------- մասնագետ)
_________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ձև N 3
Գնահատման թերթ
_____________________________________________________________________
(համապատասխան մարմնի անվանումը, թափուր պաշտոնի անվանումը և ծածկագիրը)
թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի մասնակից
________________________________ հարցազրույցի փուլի
(անունը, ազգանունը)
._____________________________________________________________________.
|հ/հ|Գնահատման ոլորտը |Գնահատման միավորները |
|___|_________________________________________________________________|
|1. | Մասնագիտական գիտելիքներ |
|___|_________________________________________________________________|
|1.1| | |
|___|________________________________|________________________________|
|1.2| | |
|___|________________________________|________________________________|
|1.3| | |
|___|________________________________|________________________________|
| |1-ին կետի ենթակետերի միավորների | |
| |հանրագումարը` | |
|___|_________________________________________________________________|
|2. |Կոմպետենցիաներ (գործնական ունակություններ և հմտություններ) |
|___|_________________________________________________________________|
|2.1| | |
|___|________________________________|________________________________|
|2.2| | |
|___|________________________________|________________________________|
|2.3| | |
|___|________________________________|________________________________|
| |2-րդ կետի ենթակետերի միավորների | |
| |հանրագումարը` | |
|___|________________________________|________________________________|
| |Ընդամենը` (բոլոր ենթակետերի | |
| |միավորների հանրագումարը)` | |
._____________________________________________________________________.
Հանձնաժողովի անդամ`_________________ ____________________
(ստորագրություն) (անունը, ազգանունը)
Մրցույթի մասնակից` _________________ ____________________
(ստորագրություն) (անունը, ազգանունը)
__________________________
(օրը, ամիսը, տարին)
Ձև N 4
Եզրակացություն
________________________________________________________________
(համապատասխան մարմնի անվանումը, պաշտոնի անվանումը և ծածկագիրը)
թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցի մասնակիցների վերաբերյալ
._____________________________________________________________________.
|հ/հ|Մասնակցի |Մասնակցի | Հարցազրույցի արդյունքում |
| |անունը, |անձնագրային |__________________________________|
| |հայրանունը,|տվյալները (սերիան,|հնարավոր |մասնակցի |մասնակցի |
| |ազգանունը |համարը, տրման |միավորների |ստացած |ստացած |
| | |ամսաթիվը, ում |առավելագույն|միավորների|միավորները|
| | |կողմից է տրվել, |քանակը |քանակը |տոկոսով |
| | |հանրային | | | |
| | |ծառայությունների | | | |
| | |համարանիշը) | | | |
|___|___________|__________________|____________|__________|__________|
|1. | | | | | |
|___|___________|__________________|____________|__________|__________|
|2. | | | | | |
|___|___________|__________________|____________|__________|__________|
|3. | | | | | |
|___|___________|__________________|____________|__________|__________|
|4. | | | | | |
|___|___________|__________________|____________|__________|__________|
|5. | | | | | |
._____________________________________________________________________.
Հարցազրույցը հաղթահարել է __________________________________________:
(անունը, հայրանունը, ազգանունը)
Հանձնաժողովի նախագահ` ________________ ____________________
(ստորագրություն) (անունը, ազգանունը)
Հանձնաժողովի անդամներ` ________________ ____________________
(ստորագրություն) (անունը, ազգանունը)
________________ ____________________
(ստորագրություն) (անունը, ազգանունը)
________________ ____________________
(ստորագրություն) (անունը, ազգանունը)
_______________________________
(օրը, ամիսը, տարին)