(ուժը կորցրել է )
600.0003.250200
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
25 փետրվարի 2000 թվականի թիվ 3
ՓՈՔՐ ՀԷԿ-ԵՐԻՑ ԱՌԱՔՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածով և 20-րդ հոդվածի ա) կետով, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի հանձնաժողովը որոշում է.
i
1. Սահմանել հետևյալ փոքր ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները` ներառյալ ավելացված արժեքի հարկը.
«Լուսաղբյուր» ՍՊԸ-ի «Այրում ՀԷԿ»` 9.27 դրամ/կՎտժ
«Երէներգո» ՓԲԸ-ի «Արենի ՀԷԿ»
«Ազատեկ ՀԷԿ»` 15.16 դրամ/կՎտժ
«Նիկիտա Գրիգորյանի Մեղրի ՀԷԿ» ԱՁ` 15.14 դրամ/կՎտժ
«Ագարակի ՀԷԿ» ՎՁԱԿ` 15.98 դրամ/կՎտժ
«Մուշեղ ՀԷԿ» ԱԿ (Ջերմուկի ՀԷԿ)` 15.07 դրամ/կՎտժ
«Հակոբջանյանի և Գալստյանի ՀԷԿ» ԼՏԸ
(Շաքիի ՀԷԿ)` 14.97 դրամ/կՎտժ
«Էներգիա» ՍՊԸ-ի (հարկային դասիչ` 00402047)
«Երևանյան լճի մերձպատվարային ՀԷԿ»` 19.33 դրամ/կՎտժ
«Կապան էնեղժի» ՓԲԸ-ի «Ողջի-2 ՀԷԿ»
«Ողջի-3 ՀԷԿ»` 9.6 դրամ/կՎտժ:
(1-ին կետը 01.11.00-ից ուժը կորցրել է «Մուշեղ ՀԷԿ» արտադրական կոոպերատիվից (Ջերմուկի ՀԷԿ) առաքվող էլեկտրաէներգիայի համար սահմանված
սակագնի մասով, 13.10.00 թիվ 22 որոշում)
i
2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի 1998թ. դեկտեմբերի 1-ի թիվ 56 որոշումը` Այրում, Արենի, Ազատեկ, Շաքի, Ագարակ, Մեղրի, Ջերմուկ ՀԷԿ-երից առաքվող էլեկտրաէներգիայի համար սահմանված սակագների մասով, 1998թ. դեկտեմբերի 4-ի թիվ 57 որոշման 1-ին կետը և 1999թ. հուլիսի 31-ի թիվ 18 որոշման 2-րդ կետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2000թ. ապրիլի 1-ից: