Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

600.0131.180417

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        04            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60017160

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 ապրիլի 2017 թվականի N 131-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 110-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը' Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2004 թվականի սեպտեմբերի 16-ի «էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգը հաստատելու մասին» N 110-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի`

1) 1-ին գլխի «Փոխհոսքերը իրականացնող» պարբերությունում «Արտադրող» բառը փոխարինել «Լիցենզավորված անձ» բառերով.

2) 4-րդ գլխի վերնագրում «ԱՐՏԱԴՐՈՂԻ» բառից հետո լրացնել «ԵՎ ՓՈԽՀՈՍՔԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԻ» բառերը.

3) 4.4 կետում «կողմից Իրանի Իսլամական Հանրապետություն» բառերից հետո լրացնել «և (կամ) Վրաստան» բառերը, իսկ «Իրանի Իսլամական Հանրապետությունից» բառերից հետո «և (կամ) Վրաստանից» բառերը.

4) 5.3 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5.3 Տվյալ Հաշվարկային ժամանակահատվածի համար Հաղորդողի կողմից հաղորդված Բաշխողի և Որակավորված սպառողի էլեկտրաէներգիան (WՀԲ) որոշվում է հետևյալ բանաձևով`

___

         \

WՀԲ= /__ WԲ+WՆ+WՈՍ

 

որտեղ`

___

\

/__ WԲ-ն Արտադրողների (բացառությամբ մինչև 30 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող էլեկտրակայանների) և Փոխհոսքերն իրականացնողի կողմից Բաշխողին առաքված էլեկտրաէներգիայի քանակությունն է,

WՆ-ն Ներկրողի (բացառությամբ Փոխհոսքերն իրականացնողի) կողմից Հաղորդողին հանձնված էլեկտրաէներգիայի քանակությունն է,

WՈՍ-ն Որակավորված սպառողների համար Հաղորդողի կողմից հաղորդված էլեկտրաէներգիայի քանակությունն է:».

5) 5.4 կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ.

«Հաղորդողի կողմից փոխհոսքերի շրջանակում հաղորդված էլեկտրաէներգիայի ծավալը որոշվում է փոխհոսքերի շրջանակում ներմուծված էլեկտրաէներգիայի քանակով և չի ներառում փոխհոսքերի շրջանակում արտահանված էլեկտրաէներգիայի ծավալը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
12.04.2017
N 131-Ն
Որոշում