Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍ ...

 

 

108.0099.180415

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «18»        04            2015 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10815133

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

9 ապրիլի 2015 թվականի N 99-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետի և 4-րդ կետի դրույթներով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության իրավասության սահմաններում` մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում (այդ թվում` այդ միջազգային պայմանագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի` 2015 թվականի հունվարի 1-ից հետո իրագործման դեպքում)` նշված միջազգային պայմանագրերին համապատասխան և Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և արդիականացման ու երաշխիքային ժամկետում շահագործման նպատակներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնությունների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետին`

ապահովել սույն հրամանի պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում:

3. Սույն հրամանի գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

4. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ղեկավարին:

 

Հավելված

ՀՀ էներգետիկայի և բնական

պաշարների նախարարի

2015 թվականի ապրիլի 9-ի

N 99-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ` ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ը ԿՆՔՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՅԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ` 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՑ ՀԵՏՈ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ)` ՆՇՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՈՒ ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ պայմանագրի 41-րդ կետի ու 44-րդ կետի 3-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման 4-րդ կետի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի համաձայն` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության իրավասության սահմաններում մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում (այդ թվում` այդ միջազգային պայմանագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի` 2015 թվականի հունվարի 1-ից հետո իրագործման դեպքում)` նշված միջազգային պայմանագրերին համապատասխան և Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և արդիականացման ու երաշխիքային ժամկետում շահագործման նպատակներով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնությունների տրամադրման վերաբերյալ տեղեկանքը (այսուհետ` տեղեկանք) տրվում է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից (այսուհետ` լիազոր մարմին):

3. Սույն կարգի համաձայն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքի վճարման արտոնությունների տրամադրումը կիրառվում են`

1) Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության իրավասության սահմաններում մինչև 2015 թվականի հունվարի 1-ը կնքված` ստորև նշված Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում (այդ թվում` այդ պայմանագրերի շրջանակներում իրականացվող ծրագրերի` 2015 թվականի հունվարի 1-ից հետո իրագործման դեպքում)` այդ պայմանագրերին համապատասխան.

ա. Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարարության միջև համագործակցության վերաբերյալ 2006 թվականի մայիսի 17-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա «Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցում» ծրագիր:

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջև 2007 թվականի մարտի 19-ին ստորագրված Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու բնագավառում համագործակցության մասին Համաձայնագիր:

2) Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շինարարության և արդիականացման ու երաշխիքային ժամկետում շահագործման նպատակներով` Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ պայմանագրի 44-րդ կետի 3-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 10-ի N 228-Ն որոշման 4-րդ կետի դրույթների համաձայն.

ա. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև` Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկներ կառուցելու համար համագործակցության մասին 2010 թ. օգոստոսի 20-ին ստորագրված Համաձայնագրով իրականացվող ծրագրի շրջանակներում,

բ. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև` Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին 2014 թ. դեկտեմբերի 20-ին ստորագրված համաձայնագրով իրականացվող ծրագրի շրջանակներում:

4. Տեղեկանք ստանալու համար ներմուծող անձը (այսուհետ` հայտատու) լիազոր մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում` համաձայն N 1 ձևի.

2) պայմանագիր.

3) ներմուծվող ապրանքի հաշիվ-ապրանքագիրը:

5. Լիազոր մարմինը, հայտատուի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա, երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է տեղեկանք (երկու բնօրինակից)` համաձայն N 2 ձևի:

6. Տեղեկանք ստանալու մասին դիմումը լիազոր մարմնի կողմից մերժվում է, եթե դիմումը և կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և հայտատուն երեք աշխատանքային օրվա ընթացքում չի վերացնում դիմումում կամ կից փաստաթղթերում առկա թերությունները:

7. Տեղեկանք ստանալու համար ներկայացված դիմումի մերժման մասին որոշման ընդունումից հետո լիազոր մարմինը երկու աշխատանքային օրվա ընթացքում գրավոր (էլեկտրոնային եղանակով, փոստով կամ առձեռն) տեղեկացնում է հայտատուին` նշելով մերժման հիմքերը:

8. Հայտատուն տեղեկանքի տրամադրման մերժումը կարող է բողոքարկել Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

9. Տեղեկանքը կորցնելու (ոչնչացվելու և այլն) դեպքում լիազոր մարմնի կողմից տրամադրվում է տեղեկանքի կրկնօրինակը, որի աջ անկյունում կատարվում է դրոշմակնքում` «Կրկնօրինակ» բառով:

10. Հայտատուի կողմից տեղեկանքի մեկ բնօրինակը ներկայացվում է մաքսային մարմիններին` համապատասխան ձևակերպումների համար:

 

Ձև N 1

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների

նախարարություն (լիազոր մարմինը)

 

ԴԻՄՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՆՔ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Դիմող`______________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը,

_____________________________________________________________________

                 հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

 

Գտնվելու վայրը` _____________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ

ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, ՀՎՀՀ_________________________________________________

Ապրանքի անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը___________________________

Խնդրում եմ տրամադրել տեղեկանք` Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող` վերը նշված ապրանքների նկատմամբ ներմուծման մաքսատուրքի արտոնությունների կիրառման վերաբերյալ:

Դիմումին կից ներկայացնում եմ

ա. պայմանագիրը

բ. ապրանքի ներմուծման հաշիվ-ապրանքագիրը

______________________________________________________________________

Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:

 

Դիմող  ______________________  ______________________

              (ստորագրությունը)       (անունը, ազգանունը)

 

____ ______________ 20 թ.

 

Ձև N 2

 

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների

նախարարություն (լիազոր մարմինը)

 

ՏԵՂԵԿԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՈՐՈՇ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԵՐԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հայտատու`____________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը,

ազգանունը,

______________________________________________________________________

                 հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)

 

Գտնվելու վայրը` ______________________________________________________

(իրավաբանական անձի գտնվելու վայրը, անհատ

ձեռնարկատիրոջ բնակության վայրը)

 

Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, անհատ ձեռնարկատիրոջ

պետական հաշվառման համարը, ՀՎՀՀ _______________________________________

Հաշիվ-ապրանքագրի համարը և ամսաթիվը __________________________________

______________________________________________________________________

 

Ապրանք`____________________________________________________________-ը

(ապրանքի անվանումը, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, քանակը)

 

ազատվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման մաքսատուրքի վճարումից:

 

Լիազոր մարմնի պաշտոնատար անձ`__________________ ____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

 

____ ____________ 20 թ.

 

 

pin
Էներգետիկ ենթակառ և բնական պաշարների նախարարություն
09.04.2015
N 99-Ն
Հրաման