113.0004.040414
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 04 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11314159
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
20 մարտի 2014 թվականի N 4-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 915-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
i
1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2013 թվականի օգոստոսի 20-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների, քաղաքացիական ծառայողների ու աշխատողների ծառայողական գործուղման կարգը և գործուղման ժամանակ կիրառվող հիմնական ձևաթերթիկների օրինակելի ձևերը հաստատելու մասին» N 915-Ն հրամանի (այսուհետ` Հրաման) նախաբանում «որոշման» բառից հետո լրացնել «(այսուհետ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում)» բառերը:
2. Հրամանի 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում ծառայողական գործուղման կարգի`
i
1) 4-րդ կետի 5-րդ ենթակետում «միացյալ զորքերի ուժերի խմբավորման (այսուհետ` ՄԶ(ու)Խ)» բառերը փոխարինել «զորքերի (ուժերի) միավորված խմբավորման» (այսուհետ` Զ(ու)ՄԽ)» բառերով,
2) 4-րդ կետի 7-րդ ենթակետում «ՄԶ (ու)Խ» բառերը փոխարինել «Զ(ու)ՄԽ» բառերով,
i
3) 14-րդ կետում «հավելվածի» բառից հետո լրացնել «, ինչպես նաև զորամասերում վարվում է գործուղման ժամանածների հաշվառման գիրք, որում` ըստ օրերի և հերթական համարների, հաշվառվում են զորամաս գործուղման ժամանած անձի անունը, ազգանունը և հայրանունը, գործուղումն իրականացրած զորամասի համարը» բառերը,
4) 15-րդ կետում.
i
ա. 2-րդ ենթակետում «օտարերկրյա» բառը փոխարինել «սույն կարգի համաձայն օտարերկրյա պետություններ ծառայողական» բառերով,
բ. ուժը կորցրած ճանաչել 6-րդ ենթակետը,
գ. 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«7) գործուղման ծախսերի հաշվարկները կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Հավելված 1-ի 19-րդ կետով սահմանված կարգով` յուրաքանչյուր երկրի համար նախատեսված չափերով,»,
դ. ուժը կորցրած ճանաչել 8-րդ ենթակետը,
5) 23-րդ կետում.
i
ա. 1-ին ենթակետում «Գործուղվողին փոխհատուցվում են» բառերը փոխարինել «Փոխհատուցման ենթակա են» բառերով,
բ. 1-ին ենթակետի «գ» պարբերությունում «ճանապարհածախսը,» բառից հետո լրացնել «իսկ օրենսդրությամբ սահմանված օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահներից օգտվելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց գործուղման դեպքում` նաև օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սրահից օգտվելու և բիզնես կարգի ավիատոմսերի լրացուցիչ ծախսերը,»,
գ. 1-ին ենթակետի «դ» պարբերությունում «ժամանակ» բառը փոխարինել «դեպքում կատարված ծախսերը,» բառերով,
i
6) 24-րդ կետի 1-ին մասը և 1-ին ու 2-րդ ենթակետերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«24. Գործուղման ծախսերի հաշվարկման հիմք են.
1) օրապահիկի հատուցման համար` գործուղման վկայականը կամ օտարերկրյա պետություն գործուղման հրամանը, ընդ որում, միաժամանակ մեկից ավելի օտարերկրյա պետություն գործուղվելու դեպքում օրապահիկի օրերի հաշվարկման համար հիմք են ընդունվում նաև մեկ օտարերկրյա պետությունից մեկ այլ օտարերկրյա պետություն մեկնումը հաստատող տրանսպորտային փոխադրման փաստաթղթերը,
2) գիշերավարձի հատուցման համար`
ա. գործուղման վկայականը, ընդ որում, եթե վկայականում գործուղման մեկնելու և մշտական ծառայության վայր վերադառնալու ամսաթվերի միջև առկա է առնվազն մեկ օրվա տարբերություն,
բ. հյուրանոցային ծառայությունից օգտվելու վերաբերյալ հաշիվ-ապրանքագիրը կամ դուրս գրվող հարկային հաշիվը, կանխիկ գումար վճարելու մասին հաշվիչ-դրամարկղային մեքենայի (այսուհետ` ՀԴՄ) անդորրագիրը` ըստ հաշիվ-ապրանքագրի կամ դուրս գրվող հարկային հաշվի տվյալների: Ընդ որում, գործուղման ընթացքում գիշերավարձը հատուցվում է կատարված փաստացի ծախսերի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած առավելագույն չափը, բացառությամբ` եթե գործուղման հրամանում սահմանված է տվյալ գործուղման փաստացի կատարված ծախսերի հատուցման պահանջ, ապա գիշերավարձի ծախսերի հատուցումը կատարվում է փաստացի կատարված ծախսերի, այդ թվում` նաև ամրագրումը հաստատող փաստաթղթերի համաձայն: Նշված փաստաթղթերի բացակայության դեպքում հաշվարկը կատարվում է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն չափով,»,
7) 24-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«գ. օդանավի, գնացքի կամ այլ տրանսպորտային միջոցի տոմսը կամ տրանսպորտային միջոցից օգտվելու հանգամանքը հաստատող այլ փաստաթուղթ,»,
8) 25-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
i
«25. Գործուղվող անձին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ` Հայաստանի Հանրապետության դրամով, ընդ որում, Հայաստանի Հանրապետության տարածքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն գործուղման դեպքում գիշերավարձը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն չափով:»,
9) 26-րդ կետում.
i
ա. 1-ին մասում «գործուղող ղեկավարի հաստատած «Առհաշիվ գումարների ծախսման մասին» հաշվետվությունը (Հավելված 4) ներկայացնում է (անձամբ կամ հրամանատարի կամ ղեկավարի կից գրությամբ)» բառերը փոխարինել ««Առհաշիվ գումարների ծախսման մասին» հաշվետվությունը (Հավելված 4) ներկայացնում է գործուղող հրամանատարի (պետի) հաստատմանը, որից հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում նշված փաստաթղթերը Գործուղված անձի կողմից անձամբ կամ հրամանատարի (պետի) կից գրությամբ ներկայացվում է» բառերով,
բ. 2-րդ մասում «ուղղումները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև և ոչ ուշ, քան տվյալ բյուջետային տարվա ընթացքում սույն կարգի 42-րդ կետի համաձայն կատարում է անհրաժեշտ փոփոխությունները» բառերը,
գ. 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն` հետևյալ բովանդակությամբ.
«Սույն կետում սահմանված ժամկետների խախտումներով փաստաթղթերի ներկայացումը չի հանգեցնում գործուղման ծախսերի սահմանված կարգով փոխհատուցման (փոխհատուցման ենթակա է օրապահիկը ամբողջությամբ, իսկ գիշերավարձը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված նվազագույն չափով) մերժման, միաժամանակ ժամկետների խախտում առկա լինելու մասին ֆինանսական ստորաբաժանումը տեղեկացնում է ժամկետի խախտում թույլ տված անձի անմիջական ղեկավարին` խախտման պատճառները պարզելու և, անհրաժեշտության դեպքում, կարգապահական տույժ կիրառելու համար:
i
3. Հրամանի Հավելված 3-ում «Առաջարկություններին ընթացք տալու առաջարկները» պարբերությունը հանել:
i
4. Հրամանի Հավելված 4-ում «Այլ տեղեկություններ» տողում «(նշվում են տեղեկություններ կարգի 26-րդ կետի վերջին պարբերության սահմանված առանձնահատկությունները)» բառերը փոխարինել «(նշվում են Հավելված 1-ի 26-րդ կետի 2-րդ մասում նախատեսված տեղեկությունները)» բառերով:
i
5. Հրամանի Հավելված 5-ում «սահմանված ժամկետներում հիմնավորող փաստաթղթերը ներկայացված չեն (հիմք` ՀՀ ՊՆ համակարգում ծառայողական գործուղման կարգի 26-րդ կետը),» բառերը հանել:
i
6. Սահմանել, որ սույն հրամանի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերության և 6-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2013 թվականի սեպտեմբերի 17-ից հետո ծագած հարաբերությունների վրա: