ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
12 հունվարի 1999 թվականի թիվ 2
i
ԴԱՏԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻ ՔԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ դատաիրավական բարեփոխումների արդյունքում 1999 թ. հունվարի 12-ից հանրապետությունում գործելու է դատական նոր համակարգ` շրջանային (քաղաքային) ժողովրդական դատարանները լուծարվել են և նրանց փոխարեն ստեղծվել մարզային, իսկ Երևան քաղաքում համայնքային առաջին ատյանի դատարաններ, պետական արբիտրաժը լուծարվել է և դրան մի մասով փոխարինելու են առաջին ատյանի դատարանները, իսկ մի մասով տնտեսական վերաքննիչ դատարանները, կիրարկության մեջ են դրվել Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերը, վերացվել է ժողովրդական ատենակալների ինստիտուտը, դեռևս չի ավարտվել վերաքննիչ դատարանների համար հատկացված շենքի նորոգման աշխատանքները, որպիսի պայմաններում դատական նոր համակարգի բնականոն գործունեությունը ապահովելու նպատակով ՀՀ դատարանների նախագահների Խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Մարզային առաջին ատյանի դատարաններից յուրաքանչյուրը հանդիսանում է տվյալ մարզի տարածքում գտնված շրջանային ժողովրդական դատարանների իրավահաջորդը և տնօրինում է վերջիններիս շենքերը, գույքը, արխիվը.
2. Երևան քաղաքում հետևյալ շրջանային ժողովրդական դատարանների իրավահաջորդներն են`
Էրեբունի ժողդատարան-Էրեբունի-Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարան:
Սպանդարյանի և Մյասնիկյանի ժողդատարաններ, Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան.
Մաշտոցի ժողդատարան-Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների առաջին ատյանի դատարան.
Խորհրդային ժողդատարան-Ավան և Նոր Նորքի համայնքների առաջին ատյանի դատարան.
Արաբկիրի ժողդատարան-Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան.
Շենգավիթի ժողդատարան-Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարան.
Շահումյանի ժողդատարան-Մալաթիա-Սեբաստիա համայնքի առաջին ատյանի դատարան.
Նշված առաջին ատյանի դատարանները համապատասխանաբար տնօրինում են նախկին ժողդատարանների շենքերը, գույքը, արխիվը:
3. Պետական արբիտրաժի շենքը, գույքը, արխիվը տնօրինում է Տնտեսական վերաքննիչ դատարանը` որը գտնվում է ք. Երևան, Վ. Վաղարշյան 12ա հասցեում:
4. Մինչև համապատասխան շենքի նորոգման աշխատանքների ավարտը Քրեական և Քաղաքացիական վերաքննիչ դատարանները տեղակայվում են ՀՀ Վճռաբեկ դատարանի շենքում և դրանց ուղղված փոստային առաքումները, հեռագրերն ու թղթակցությունները հասցեագրվում են` ք. Երևան, Խորհրդարանի 6, Վճռաբեկ դատարան:
5. Մինչև Քաղաքացիական և Քրեական վերաքննիչ դատարանների աշխատակազմերի կազմավորումը այդ դատարանների գրասենյակների պարտականությունների կատարումը դրվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի գրասենյակի վրա, որը նշված դատարաններից յուրաքանչյուրի համար վարում է գործերի, թղթակցությունների մուտքի և ելքի առանձին մատյաններ:
6. Պարզաբանել, որ ժողդատարաններում անավարտ մնացած քաղաքացիական, քրեական գործերը, վարչական իրավախախտումների վերաբերյալ նյութերը ընդդատյա են մարզային և Երևան քաղաքի համայնքային առաջին ատյանի դատարաններին սույն որոշման 1-ին կետում նշված իրավահաջորդությամբ` անկախ սպասարկման տարածքների փոփոխություններից:
Ընդ որում առաջին ատյանի դատավորի պաշտոնում վերանշանակված դատավորները շարունակում են իրենց վարույթում գտնվող և դատաքննությունը սկսած քրեական գործերի լսումը` անկախ այն բանից, թե որ տարածքում է աշխատանքի նշանակվել տվյալ դատավորը:
Մնացած անավարտ գործերը դատական քննության որ փուլում էլ գտնվելիս լինեն, հետաձգվում են և դրանցով դատական նիստերը սկսվում են նորից:
Սույն կետի 2-րդ մասում նշված գործերի քննությունը, եթե սկսվել է ժողատենակալների մասնակցությամբ, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 4 հոդվածի ուժով, շարունակվում է դատավորի կողմից միանձնյա:
7. Մինչև առաջին ատյանի դատարանների դատավորների նեղ մասնագիտացումը բոլոր քաղաքացիական և տնտեսական վեճերը քննում են այդ դատավորները:
i
Նշված գործերով օրինական ուժի մեջ չմտած վճիռների դեմ բերված բողոքները ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15 հոդվածում թվարկված գործերով ուղարկվում են Քաղաքացիական վերաքննիչ դատարան, իսկ 16 հոդվածում թվարկված գործերով` Տնտեսական վերաքննիչ դատարան:
i
8. Մինչև դատարանների նախագահների Խորհրդի կողմից համապատասխան կարգի մշակումն ու հաստատումը` առաջին ատյանի դատարաններում գործերի բաշխման, վերաքննիչ դատարաններում դատական կազմերի և դրանցում նախագահող դատավորների նշանակման, արձակուրդի կամ հիվանդության դեպքում դատարանի նախագահի և դատավորների փոխարինման հարցերի լուծումը լիազորել դատարանների նախագահների Խորհրդի նախագահին:
(8-րդ կետը լրաց. 27.03.99 թիվ 7 որոշում)