ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 1992թ. թիվ 462
i
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ, ԿՐՈՆԱԿԱՆ, ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԻՑ (ԱՌԸՆԹԵՐ) ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման կատարումն ապահովելու, վերակազմավորման եղանակով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կոոպերատիվների կազմակերպական-իրավական տեսակները օրենքով սահմանվածներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`
1. Հաստատել պետական ձեռնարկություններին և կազմակերպություններին, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկություններին ու կազմակերպություններին կից (առընթեր) կոոպերատիվների վերակազմավորման կարգը (կցվում է):
Սահմանել, որ նշված կարգը չի տարածվում հատուկ նշանակության կարգավիճակ ունեցող պետական ձեռնարկություններին կից (առընթեր) կոոպերատիվների վերակազմավորման վրա:
2. Իրենց ենթակայության տակ հատուկ նշանակության ձեռնարկություններ ունեցող պետական կառավարման (իշխանության տեղական) մարմիններին` 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ այդ ձեռնարկություններին կից (առընթեր) կոոպերատիվների վերակազմավորման կարգի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի 1992 թվականի փետրվարի 26-ի որոշման համաձայն սույն որոշմամբ հաստատված կարգով վերակազմավորվող կոոպերատիվներից վերագրանցման համար տուրք չի գանձվում:
i
4. Պատգամավորների շրջանային, քաղաքային, քաղաքի շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեներին` 1994 թվականի հունվարի 1-ից երկամսյա ժամկետում օրենսդրությամբ սահմանված կարգով դատարան կամ արբիտրաժ հայց ներկայացնել սահմանված ժամկետներում չգրանցված կամ չվերագրանցված պետական ձեռնարկություններին ու կազմակերպություններին, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկություններին ու կազմակերպություններին կից (առընթեր) կոոպերատիվների լուծարման վերաբերյալ` այդ մասին տեղյակ պահելով համապատասխան բանկային հիմնարկին:
5. Հանրապետության բանկային հիմնարկներին` սույն որոշման 4-րդ կետում նշված կոոպերատիվների լուծարման վերաբերյալ դատարանի կամ արբիտրաժի որոշումն ստանալու պահից սառեցնել նրանց բանկային հաշիվները` մինչև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարային հանձնաժողովների համապատասխան որոշումների ներկայացնելը:
6. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքի կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 23-ի հ.107 կարգադրությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի վրա:
7. «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարական հանձնաժողովին` հեռուստատեսությամբ և զանգվածային լրատվության այլ միջոցներով լուսաբանել սույն որոշման, ինչպես նաև նշված օրենքի կիրարկումից բխող հարցերը:
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
Հայաստանի հանրապետության կառավարության
1992թ. սեպտեմբերի 4-ի թիվ 462 որոշմամբ
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿՐՈՆԱԿԱՆ, ԿՈՈՊԵՐԱՏԻՎ ԵՎ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿԻՑ (ԱՌԸՆԹԵՐ) ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ
Պետական ձեռնարկություններին և կազմակերպություններին, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկություններին ու կազմակերպություններին կից (առընթեր) կոոպերատիվներն իրավունք ունեն վերակազմավորվելու «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված ցանկացած կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության:
Ընդ որում`
1. Եթե կից (առընթեր) կոոպերատիվը չի օգտագործում անհատույց կամ վարձակալությամբ պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների գույքը, ապա նա իրավունք ունի`
i
1.1. Որոշում ընդունել «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված ցանկացած այլ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության վերակազմավորման մասին` կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովով միաձայն: Այդ որոշումը պետք է ստորագրեն վերակազմավորվող կոոպերատիվի բոլոր անդամները: Վերակազմավորված ձեռնարկության պետական գրանցումը կատարվում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գրանցման համար ներկայացվում են տվյալ կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ հիմնադիր փաստաթղթերը:
/փոփ. 23.02.94 թիվ 85 որոշում/
i
1.2. Որոշում ընդունել արտադրական կամ սպառողական (սպասարկման) կոոպերատիվի վերակազմավորման կամ լուծարման մասին` կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովի ձայների առնվազն 2/3-ի մեծամասնությամբ: Այդ որոշումը պետք է ստորագրեն բոլոր կողմ քվեարկող անդամները: Վերակազմավորված ձեռնարկության պետական գրանցումը կատարվում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
/փոփ. 23.02.94 թիվ 85 որոշում/
2. Եթե կից (առընթեր) կոոպերատիվը օգտագործում է անհատույց կամ վարձակալությամբ պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների գույքը, ապա`
2.1. Կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովի որոշամամբ այն կարող է վերակազմավորվել, պետական գույքի առկայության դեպքում վարձակալական ձեռնարկության կարգավիճակով արտադրական, իսկ ոչ պետականի դեպքում` նաև սպառողական (սպասարկման) կոոպերատիվի կամ լուծարվել: Այս դեպքում որոշումն ընդունվում է կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովի ձայների 2/3-ի մեծամասնությամբ և ստորագրվում է կողմ քվեարկած կոոպերատիվի անդամների կողմից:
Վերակազմավորված ձեռնարկության պետական գրանցումը կատարվում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Վերակազմավորման կապակցությամբ վարձատուի կողմից վարձակալական պայմանագրերի միակողմանի փոփոխում կամ լուծում չի թույլատրվում:
/փոփ. 23.02.94 թիվ 85 որոշում/
2.1.1. Եթե գույքի սեփականատեր հանդիսացող ձեռնարկությունը կամ կազմակերպությունը կից (առընթեր) կոոպերատիվին գույքը փոխանցել է անհատույց` առանց վարձակալական պայմանագիր կնքելու, ապա կոոպերատիվի վերակազմավորվելու ժամանակ պետական գույքի վերաբերյալ պարտադիր պետք է կնքվի վարձակալական պայմանագիր:
2.1.2. Վերակազմավորվող ձեռնարկությունը կարող է հրաժարվել պետական գույքի վարձակալությունից և գույքը վարձատուին վերադարձնել այնպիսի վիճակում, ինչ վիճակում ստացել է այն` հաշվի առնելով նորմատիվային մաշվածքը կամ վերադարձնել պայմանագրով նախատեսված վիճակում: Եթե վարձակալության պայմանագիրը վարձակալի կողմից վաղակետ լուծելուց հետո վարձատուին գույքը չի վերադարձվում կամ վերադարձվում է վատթարացված վիճակում, ապա վարձատուն կարող է դիմել դատարան, արբիտրաժ կամ միջնորդ դատարան` պահանջելով բռնագանձել իրեն պատճառած վնասները:
2.1.3. Եթե պետական ձեռնարկության կառուցվածքային ստորաբաժանման վերակազմավորման եղանակով ստեղծված կից (առընթեր) կոոպերատիվի վերակազմավորման մասին սույն կարգի 2.1. կետով սահմանված կարգով մինչև 1993 թվականի հունվարի 1-ը որոշում չի ընդունվել, ապա պետական ձեռնարկության կառավարման մարմինը մեկշաբաթյա ժամկետում դատարան կամ արբիտրաժ հայց է ներկայացնում կոոպերատիվի լուծարման վերաբերյալ` այդ մասին տեղյակ պահելով համապատասխան բանկային հիմնարկությանը: Դատարանի կամ արբիտրաժի հայցը բավարարելու դեպքում պետական ձեռնարկության կառավարման մարմինը կարող է ընդունել որոշում կից (առընթեր) կոոպերատիվը դուստր ձեռնարկության կամ ձեռնարկության կառուցվածքային ստորաբաժանման վերակազմավորվելու մասին` այդ մասին տեղյակ պահելով պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործադիր կոմիտեին:
2.2. Կից (առընթեր) կոոպերատիվը սույն կարգի 1.1 կետով սահմանված կարգով կարող է որոշում ընդունել ոչ կոոպերատիվ ցանկացած կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկության վերակազմավորվելու մասին:
Եթե կից (առընթեր) կոոպերատիվը օգտագործում է պետական ձեռնարկության կամ կազմակերպության գույքը, ապա նա 1.1 կետով սահմանված կարգով կարող է վերակազմավորվել միայն վարձակալական ձեռնարկության կարգավիճակով ընկերության:
2.3. Եթե կից (առընթեր) կոոպերատիվը օգտագործում է վերակազմավորման հետևանքով իրենց գործունեությունը դադարեցրած և իրավահաջորդ ունեցող պետական ձեռնարկությունների և կազմակերպությունների, ինչպես նաև հասարակական, կրոնական, կոոպերատիվ և ոչ պետական այլ ձեռնարկությունների ու կազմակերպությունների գույքը, ապա այն վերակազմավորվում է սույն կարգի 2.1 և 2.2 կետերի համաձայն: Հակառակ դեպքում, եթե կից (առընթեր) կոոպերատիվն օգտագործում է իրենց գործունեությունը դադարեցրած և իրավահաջորդ չունեցող ձեռնարկությունների ու կազմակերպությունների գույքը, ապա այն վերակազմավորվում է սույն կարգի 1.1., 1.2. կետերի համաձայն:
3. Սույն կարգով վերակազմավորված ձեռնարկությունները հանդիսանում են նախկին կից (առընթեր) կոոպերատիվների իրավահաջորդը, ձեռք են բերում նոր կնիք և ներկայացնելով բանկային հիմնարկների կողմից սահմանված կարգով պահանջվող տեղեկություններն ու նոր դրոշմահետքը, շարունակում են օգտվել բանկային հիմնարկներում իրենց նախկին հաշիվներից: