(ուժը կորցրել է 08.05.03 թիվ 626-Ն որոշում)
i
040.0477.300798
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» հուլիսի 1998 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 հուլիսի 1998 թ. թիվ 477
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻ ՓԱՍՏԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել շինարարության ավարտի փաստագրման կարգը (կցվում է):
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒԼԻՍԻ 30-Ի ԹԻՎ 477 ՈՐՈՇՄԱՄԲ
ԿԱՐԳ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻ ՓԱՍՏԱԳՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում իրականացվող շինարարության (շենքեր, շինություններ, դրանց վերակառուցում, վերականգնում, ամրացում, արդիականացում) ավարտի փաստագրման կարգը:
2. Շինարարության ավարտը փաստագրվում է շինարարության ավարտական ակտի ձևակերպումով, նախագծով նախատեսված շինարարական-մոնտաժային աշխատանքների իրականացումից հետո:
3. Համալիրի կազմում ընդգրկված առանձին շենքերի և շինությունների (օբյեկտների) ավարտական ակտերը կառուցապատողի ցանկությամբ կարող են ձևակերպվել ըստ դրանց շինարարության ավարտի:
4. Կառուցապատողի ցանկությամբ ավարտական ակտը կարող է ձևակերպվել առանց նախագծով նախատեսված այնպիսի աշխատանքների իրականացման, որոնց համար չի պահանջվում շինարարության թույլտվություն:
5. Ավարտական ակտի ձևակերպման համար ներկայացված օբյեկտների, ինչպես նաև կատարողական փաստաթղթերի ձևերը պետք է համապատասխանեն հաստատված նախագծերին, ստանդարտներին, շինարարական նորմերին և կանոններին:
i
6. Համայնքի վարչական սահմաններում իրականացված շինարարության համար ավարտական ակտերը տալիս են համայնքների ղեկավարները, համայնքների վարչական սահմաններից դուրս տարածքներում մարզպետները, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը:
i
7. Համայնքի վարչական սահմաններում ավարտական ակտի ձևակերպման համար կառուցապատողից գանձվում է վճար` համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
II. ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Շինարարական աշխատանքների ավարտից հետո կառուցապատողը դիմում է սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմնին` ավարտական ակտի ձևակերպման համար:
9. Դիմումին կցվում են`
ա) օբյեկտի շինարարության կատարողական փաստաթղթերը`
- աշխատանքային գծագրերը` իրավասու սուբյեկտների նշումներով, որոնցում ամրագրվում են իրականացված շինարարության համապատասխանությունն այդ գծագրերին և սահմանված կարգով այդ գծագրերում կատարված փոփոխություններին,
- շինարարության վարման ընդհանուր մատյանը,
- ծածկված աշխատանքների և փորձարկումների ակտերի պատճենները,
բ) ավարտական ակտերի ձևակերպման համար սահմանված վճարի մուծումը հավաստող անդորրագիրը:
i
10. Սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմինը ներկայացված փաստաթղթերի հիման վրա դիմումը տալու օրվանից մեկամսյա ժամկետում ձևակերպում և կառուցապատողին է հանձնում ավարտական ակտը (ձևը կցվում է) կամ դիմումը մերժելու մասին գրավոր պատասխանում է դիմողին` նշելով մերժման պատճառները:
Սույն կարգի 9-րդ կետի «ա» ենթակետում նշված փաստաթղթերի բացակայության դեպքում կառուցապատողը, եթե սահմանված կարգով ստացել է շինարարության թույլտվություն, շինարարության ավարտը փաստագրելու համար լիազորված մարմին է ներկայացնում եզրակացություն օբյեկտի տեխնիկական վիճակի մասին` տրված տեխնիկական հետազոտում կամ հսկողություն իրականացնելու լիցենզիա ունեցող անձի կողմից, որի հիման վրա լիազորված մարմինը դիմումը տալու օրվանից 15-օրյա ժամկետում ձևակերպում է ավարտական ակտը:
(10-րդ կետը լրաց. 05.12.00 թիվ 802 որոշում)
i
11. Կրկնակի դիմումի և սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմնի առաջադրած պահանջները կառուցապատողի կողմից բավարարվելու դեպքում ավարտական ակտը ձևակերպվում և կառուցապատողին է տրվում կրկնակի դիմումը տալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում:
(11-րդ կետը փոփ. 05.12.00 թիվ 802 որոշում)
12. Ավարտական ակտը կազմվում է 4 օրինակից, որոնցից մեկը մնում է սույն կարգի 6-րդ կետում նշված համապատասխան մարմնի մոտ, մեկական օրինակ տրվում է կառուցապատողին, կապալառուին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության համապատասխան տարածքային մարմնին:
13. Համայնքների ղեկավարները շինարարության ավարտական ակտը ձևակերպելուց հետո 7-օրյա ժամկետում այդ մասին ծանուցում են համապատասխան մարզպետներին` կցելով ակտի պատճենը: Մարզպետները` մարզի վարչական սահմաններում, Երևանի քաղաքապետը` Երևանում ձևակերպված ավարտական ակտերի մասին եռօրյա ժամկետում ծանուցում են քաղաքաշինական գործունեության վերահսկողության պետական տեսչությանը` կցելով ակտի պատճենը:
ՁԵՎ
ՀՀ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՊԱՏԿԵՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱԿՏ
ԹԻՎ _______
Կառուցապատող ________________________________________________________
(իրավաբանական անձի անվանումը, ֆիզիկական անձի անունը,
ազգանունը)
կողմից կառուցված ____________________________________________________
(օբյեկտի անվանումը)
որը գտնվում է _______________________________________________________
(օբյեկտի հասցեն)
որի`
ա) նախագծային փաստաթղթերը մշակվել են թիվ ___________ լիցենզիա ունեցող
______________________________________________________________ կողմից
(նախագծային կազմակերպության անվանումը, անհատ ձեռներեցի անունը,
ազգանունը)
բ) շինարարությունն սկսվել է _________________________________________
(շինարարության թույլտվություն տվող մարմնի
անվանումը)
_____________________________________________________________ կողմից`
տրված «___» _________ 199 թ. թիվ ______ շինարարության թույլտվության
համաձայն.
գ) շինարարությունն իրականացվել է թիվ ______________ լիցենզիա ունեցող
__________________________________________________ կապալառուի կողմից
(շինարարությունն իրականացնողի անվանումը)
դ) հեղինակային հսկողությունն իրականացվել է թիվ ____________ լիցենզիա
ունեցող _____________________________________________________ կողմից
(հեղինակային հսկողություն իրականացնողի անունը,
ազգանունը)
ե) տեխնիկական հսկողությունն իրականացվել է թիվ ______ լիցենզիա ունեցող
_____________________________________________________________ կողմից
( տեխնիկական հսկողություն իրականացնողի անունը, ազգանունը)
զ) ներկայացված են ծածկված աշխատանքների __________________ ակտ.
(ակտերի թիվը)
է) ներկայացված են փորձարկումների _________________ ակտ.
(ակտերի թիվը)
ը) շինարարության վարման ընդհանուր մատյանը (__________ էջ).
թ) օբյեկտի հիմնական ցուցանիշներն են
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Օբյեկտի շինարարությունն իրականացվել է նախագծային փաստաթղթերին
համապատասխան և նորմատիվ պահանջներին բավարարող որակով:
Հաստատում են`
Հեղինակային հսկողություն ____________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Տեխնիկական հսկողություն ____________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
_____________________________________________________________________
(օբյեկտի հասցեն և անվանումը)
Կառուցված է նախագծային առաջադրանքին համապատասխան և շինարարությունը
համարվում է ավարտված:
Սույն ակտը կազմված է 4 օրինակից, որոնցից մեկական օրինակ տրամադրվում
են`
ա) _________________________________________________________________
(կառուցապատողի անունը կամ անվանումը)
բ) _________________________________________________________________
(գլխավոր կապալառուի անվանումը)
գ) _________________________________________________________________
(ավարտական ակտը ձևակերպող մարմնի անվանումը)
դ) _________________________________________________________________
(ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական
կադաստրի վարչության տարածքային մարմինը)
________________________________________
(մարզպետ, քաղաքապետ, գյուղապետ)
______________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
«_____» ______________ 199 թ.
քաղ. (գյուղ) ______________