Սեղմել Esc փակելու համար:
2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԱՍՏԱՆԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱ ...

 

 

020.0799.310309

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ԵՎՐՈՊԱ-ԿՈՎԿԱՍ-ԱՍԻԱ ՄԻՋԱՆՑՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԶՄԱԿՈՂՄ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՈՂՄ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ` 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 1-ԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԿՑԱԾ

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ՆՈՐ ԿԱՐԳԱՎԻճԱԿԻՆ ԱՌՆՉՎՈՂ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 31 մարտի 2009թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Հ. Դանիելյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Վ.Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետի, 101 հոդվածի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72 հոդվածների,

դռնբաց դատական նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2007 թվականի դեկտեմբերի 13-ին Աստանայում ստորագրված` «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի Կողմ հանդիսացող` 2007 թվականի հունվարի 1-ին Եվրոպական միությանն անդամակցած Բուլղարիայի Հանրապետության և Ռումինիայի նոր կարգավիճակին առնչվող փոփոխությունների մասին արձանագրության մեջ ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 11.03.2009թ. ՀՀ ՍԴ մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գ. Սարգսյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի Կողմ հանդիսացող` 2007 թվականի հունվարի 1-ին Եվրոպական միությանն անդամակցած Բուլղարիայի Հանրապետության և Ռումինիայի նոր կարգավիճակին առնչվող փոփոխությունների մասին արձանագրությունն ստորագրվել է 2007 թվականի դեկտեմբերի 13-ին` Աստանայում:

Արձանագրությունն ստորագրվել է «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրում և դրա տեխնիկական հավելվածներում լրացումներ և փոփոխություններ կատարելու նպատակով:

2. Արձանագրությանը համաձայն Կողմերը Հիմնական համաձայնագրում և դրա տեխնիկական հավելվածում համաձայնել են կատարել փոփոխություններ, մասնավորապես.

արձանագրության ուժի մեջ մտնելու ամսաթվից Բուլղարիայի Հանրապետությունը և Ռումինիան չեն կիրառելու հետևյալ դրույթները.

«Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության 2-րդ և 3-րդ կետերը, 4-րդ կետը,

Հիմնական համաձայնագրի «Միջազգային ավտոմոբիլային ճանապարհներով փոխադրումների մասին» տեխնիկական հավելվածի 8-րդ հոդվածը,

Հիմնական համաձայնագրի «Մաքսային ընթացակարգերի և փաստաթղթերի մշակման մասին» տեխնիկական հավելվածը,

Հիմնական համաձայնագրի «Միջազգային երկաթուղային փոխադրումների մասին» տեխնիկական հավելվածի 2-րդ հավելումը:

Կողմերը համաձայնել են կատարել նաև հետևյալ լրացումները.

1) Հիմնական համաձայնագրի 6-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը լրացնել նոր կետով, որը շարադրված է հետևյալ կերպ. «Հաշվի առնելով Բուլղարիայի Հանրապետության և Ռումինիայի անդամակցությունը ԵՄ-ին` այս դրույթները չեն կիրառվում նրանց կողմից Եվրոպական միության անդամ պետություններին կամ որևէ այլ երրորդ երկրի տրվող արտոնությունների նկատմամբ»,

2) Հիմնական համաձայնագրի «Միջազգային առևտրային ծովագնացության մասին» տեխնիկական հավելվածի 9-րդ հոդվածը լրացնել նոր` 4-րդ պարբերությամբ, որը շարադրված է հետևյալ կերպ. «Հաշվի առնելով Ռումինիայի և Բուլղարիայի Հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին` սույն հոդվածի դրույթները չեն կիրառվում նրանց կողմից Եվրոպական միության անդամ պետություններին կամ որևէ այլ երրորդ երկրի տրվող արտոնությունների նկատմամբ»:

3. Արձանագրության շրջանակներում Կողմերը համաձայնել են նաև, որ Հիմնական համաձայնագրի այն Կողմերը, որոնք Եվրոպական միության անդամներ են, մասնակցեն Եվրոպա-Կովկաս-Ասիա տրանսպորտային միջանցքի հետագա զարգացմանը միայն այն դեպքում, եթե այն ամբողջությամբ համապատասխանում է եվրոպական իրավունքին (կետ IV):

Քննարկվող արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 9 հոդվածին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2-րդ կետով, 102 հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի Կողմ հանդիսացող` 2007 թվականի հունվարի 1-ին Եվրոպական միությանն անդամակցած Բուլղարիայի Հանրապետության և Ռումինիայի նոր կարգավիճակին առնչվող փոփոխությունների մասին արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

31 մարտի 2009 թվականի

ՍԴՈ-799

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
31.03.2009
N ՍԴՈ-799
Որոշում