040.1014.180907
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 սեպտեմբերի 2007 թվականի N 1014-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Սիսիանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերության (Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզ, քաղ. Սիսիան, Իսրայելյան փող.) բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել ընկերության աշխատավորական կոլեկտիվին (այսուհետ` գնորդ)` «Սիսիանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` ընկերություն) վերանվանելով «Սիսիանի գյուղատնտեսական կենդանիների տոհմային գործի և արհեստական սերմնավորման կայան» փակ բաժնետիրական ընկերություն:
1) Սահմանել`
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի «Պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով գնահատման կարգի մասին» N 209 որոշմամբ սահմանված կարգով 2007 թվականի մարտի 22-ին ընկերության բաժնետոմսերի գնահատված արժեքը` 5433 հազ. դրամ,
բ. ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 5433 հազ. դրամ:
2) Ընկերության պարտավորությունները 2006 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել են 1219 հազ. դրամ, այդ թվում`
ա. կրեդիտորական պարտքեր` գնումների գծով` 144 հազ. դրամ,
բ. կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 28 հազ. դրամ,
գ. կարճաժամկետ կրեդիտորական պարտք` պարտադիր սոցիալական ապահովագրության գծով` 18 հազ. դրամ,
դ. կրեդիտորական պարտքեր` աշխատավարձի և աշխատողների այլ կարճաժամկետ հատուցումների գծով` 43 հազ. դրամ,
ե. այլ կրեդիտորական պարտավորություններ` 235 հազ. դրամ,
զ. եկամուտներին վերաբերող շնորհներ` 751 հազ. դրամ:
3) Բացի նշված պարտավորություններից` մասնավորեցումից հետո այլ պարտավորություններ ի հայտ գալու դեպքում վաճառողը պատասխանատվություն չի կրում:
4) Ընկերությունը 1999 թվականի տարեկան գործունեության արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ ունի 3,3 հազ. դրամ շահութաբաժնի պարտավորություն:
5) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` բաժնետոմսերի գնի վճարումից հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է`
ա. պայմանագիրը կնքելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ շահութաբաժնի գծով ընկերության ունեցած 3,3 հազ. դրամ պարտքի մարումը,
բ. պայմանագիրը կնքելուց հետո 3 տարվա ընթացքում կատարել 5 մլն դրամի ներդրում` հետևյալ համամասնությամբ` առաջին տարում` 1 մլն դրամ, երկրորդ տարում` 2 մլն դրամ, երրորդ տարում` 2 մլն դրամ,
գ. 3 տարվա ընթացքում ներկայիս 3 աշխատատեղը հասցնել 5 աշխատատեղի. առաջին տարում` 3 աշխատող` 20 հազ. դրամ աշխատավարձով, երկրորդ տարում` 4 աշխատատԵղ` 25 հազ. դրամ աշխատավարձով, երրորդ տարում` 5 աշխատող` 30 հազ. դրամ աշխատավարձով,
դ. իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված 1241244 դրամ վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` օրենքով սահմանված կարգով:
6) Վճարումները կատարել եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղելով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:
2. (2-րդ կետը ճանաչվել է չեղյալ 21.08.08 թիվ 935-Ն որոշում)
i
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի 4 միավոր տրանսպորտային միջոցները (այսուհետ` գույք) օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր` համաձայն հավելվածի:
1) Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով հաստատված` պետական գույքի հաշվեկշռային և շուկայական մեթոդով 2007 թվականի ապրիլի 17-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սահմանված կարգով մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների, ժամկետների, գույքի արժեքի որոշման հետ կապված վճարների մասին:
3) Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` աճուրդի հաղթողի կողմից առաջարկված գնի վճարումից հետո աճուրդի հաղթողի հետ մեկամսյա ժամկետում կնքել առուվաճառքի պայմանագիր` դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը), ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վճարներն ու տուրքերը:
4) Սահմանել, որ գույքն աճուրդով չվաճառվելու դեպքում` այն վաճառելու նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ` գույքի վաճառքի մեկնարկային գինը յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:
5) Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի սեպտեմբերի 6-ի
N 1014-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆ` ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ 4 ՄԻԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |Տրանսպորտային |Ձեռքբերման|Գույքի |Գույքի |Գույքի արժեքի|Պետ |
|ը/կ|միջոցի անվանումը|և |գնահատված|մեկնար-|որոշման հետ |համարա- |
| | |թողարկման |արժեքը |կային |կապված վճարը |նիշը |
| | |տարեթիվը |(հազ. |գինը |(ներառյալ | |
| | | |դրամ) |(հազ. |ավելացված | |
| | | | |դրամ) |արժեքի հարկը)| |
| | | | | |(դրամ) | |
|___|________________|__________|_________|_______|_____________|_________|
|1. |Ավտոմեքենա | 1993թ.| 1412| 1412| 18000|019 ԼԼ 01|
| |«ԳԱԶ 31029» | | | | | |
|___|________________|__________|_________|_______|_____________|_________|
|2. |Ավտոմեքենա | 1995թ.| 1755| 1755| 18000|074 ԼԼ 10|
| |«ԳԱԶ 31029» | | | | | |
|___|________________|__________|_________|_______|_____________|_________|
|3. |Ավտոմեքենա | 1998թ.| 606| 606| 18000|019 ԼԼ 10|
| |«ԳԱԶ 31100» | | | | | |
|___|________________|__________|_________|_______|_____________|_________|
|4. |Ավտոմեքենա | 1999թ.| 1080| 1080| 18000|355 ԼԼ 11|
| |«ԳԱԶ 3102» | | | | | |
._________________________________________________________________________.