Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼ ...

 

 

040.0129.210206

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» փետրվարի 2006 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 փետրվարի 2006 թվականի N 129-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Բնակելի շենքերի գազաֆիկացման հետ կապված հարաբերությունները կարգավորելու, գազասպառման համակարգերի և մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում բնակելի շենքերի գազաֆիկացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից 3-ամսյա ժամկետում ոլորտին առնչվող` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կողմից ընդունված իրավական ակտերը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան շենքերի գազիֆիկացումը և գազամատակարարումը վերականգնելու մասին» N 11 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2006 թվականի փետրվարի 9-ի

N 129-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան շենքերի, առանձնատների և բնակելի այլ շենքերի (այսուհետ` բնակելի շենքերի) գազաֆիկացման հետ կապված գործընթացները և սահմանվում են նախկինում կառուցված ու չգազաֆիկացված բնակելի շենքերի գազաֆիկացմանը ներկայացվող պահանջները:

i

2. Սույն կարգի պահանջները չեն տարածվում նախկինում գազաֆիկացված բնակելի շենքերի գազամատակարարման վերականգնմանը, նոր կառուցվող բնակելի շենքերի (թաղամասերի) գազաֆիկացմանը:

Նախկինում գազաֆիկացված բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման գործընթացները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 2024-Ն որոշմամբ:

Քանդման ենթակա չորրորդ և հինգերորդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի շենքերի գազաֆիկացումը չի թույլատրվում:

Վերականգնման-ուժեղացման ենթակա` երրորդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի շենքերի գազաֆիկացումը կարող է իրականացվել այդ շենքերի վերականգնման-ուժեղացման աշխատանքներն սկսելուց ոչ շուտ:

3. Բնակելի շենքերի գազաֆիկացումն իրականացվում է համայնքների, բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների, բնակիչների խմբի, առանձին բնակիչների նախաձեռնությամբ և գազամատակարարի զարգացման ծրագրերով:

i

4. Համայնքների, բնակելի թաղամասերի և բնակելի շենքերի խմբերի գազաֆիկացման նախաձեռնման ժամանակ պետք է հաշվի առնվեն համայնքների, բնակելի թաղամասերի կառուցապատման նախագծերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ոլորտի բարեփոխումների մասին» N 1384-Ն որոշման դրույթները:

5. Բնակելի շենքերի գազաֆիկացումն իրականացվում է գազամատակարարի կողմից տրված տեխնիկական պայմաններին և դրանց հիման վրա սահմանված կարգով մշակված նախագծանախահաշվային փաստաթղթերին համապատասխան:

6. Բնակելի շենքերի գազամատակարարման ցանցերի նախագծման և կառուցման աշխատանքներն իրականացնում են այդ աշխատանքների կատարման լիցենզիա ունեցող կազմակերպությունները` պահպանելով գազամատակարարման համակարգերի տեխնիկական կանոնակարգերի, բնապահպանական, հրդեհային անվտանգության, շինարարական և սանիտարական նորմերի ու կանոնների պահանջները:

7. Բնակելի շենքերի ներտնային գազասպառման համակարգերի նախագծման, կառուցման և տեխնիկական սպասարկման աշխատանքների իրականացումը համակարգում է գազամատակարարը` պահպանելով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, տեխնիկական կանոնակարգերով և բնական գազի մատակարարման և օգտագործման կանոններով (այսուհետ` ԳՄՕԿ) սահմանված նորմերի պահանջները:

Տիպային նախագծերով կառուցված բազմաբնակարան շենքերի համար կարող են կիրառվել բազմակի օգտագործման համար մշակված տիպային նախագծային լուծումներ:

Ներտնային գազասպառման համակարգերի շինարարությունը դասակարգվում է որպես շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանք:

i

8. Բնակելի շենքերի գազամատակարարումը կարող է իրականացվել հետևյալ պայմանների ապահովման դեպքում`

ա) տեղադրվող գազասարքերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին և ունենան գազի հոսքի անջատման ինքնաշխատ սարքավորում, եթե ներտնային գազասպառման համակարգն ապահովված չէ այրվող գազերի ազդանշանային սարքին միացված վթարային անջատիչ կափույրով,

բ) գազասպառման համակարգում տեղադրվող բոլոր չափման միջոցները պետք է լինեն տեսակը հաստատված, ստուգաչափված և թույլատրված կիրառման Հայաստանի Հանրապետությունում,

գ) տեխնիկական կանոնակարգերով և շինարարական նորմերով սահմանված կարգով պետք է ունենան օդափոխության և ծխահեռացման համակարգեր` ջեռուցման և տաք ջրամատակարարման գազասարքերի տեղադրման դեպքում,

դ) գազամատակարարման պայմանագրի և նրա անբաժանելի մաս հանդիսացող ներտնային գազասպառման համակարգի սպասարկման համաձայնագրի առկայության դեպքում:

(8-րդ կետը փոփ. 22.02.07 թիվ 314-Ն որոշում)

9. Բազմաբնակարան շենքերում ջեռուցման նպատակով առանց ուղղաձիգ ծխատարի կարող են տեղադրվել միայն այրման հերմետիկ խցով գազասարքեր` տեխնիկական կանոնակարգերով և շինարարական նորմերով սահմանված պահանջների պահպանման դեպքում: Ընդ որում, փոքր հզորության (մինչև 7 կՎտ) այրման հերմետիկ խցով ջեռուցման գազասարքերը կարող են տեղադրվել առանց շինարարական նորմերով նախատեսված սահմանափակումների:

10. Ներտնային գազասպառման համակարգի անվտանգ շահագործման նկատմամբ հսկողությունն իրականացնում է գազամատակարարը` ԳՄՕԿ-ով սահմանված կարգով, իսկ դրա նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները` օրենքով սահմանված կարգով և իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.02.2006
N 129-Ն
Որոշում