Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 410 Ո ...

 

 

040.1198.180805

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» օգոստոսի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 օգոստոսի 2005 թվականի N 1198-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի N 410 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հուլիսի 20-ի «Բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգների կողմից բնակարանային անհատական շինարարության նպատակով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր ստանալու համար հայտեր ներկայացնելու, քննարկելու, ինչպես նաև վարկեր տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 410 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

i

1) որոշման և որոշմամբ հաստատված կարգի վերնագրերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգների կողմից բնակարանային անհատական շինարարության նպատակով կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու համար քաղաքացիների դիմումները հաշվառելու, քննարկելու, ինչպես նաև հայտ ներկայացնելու և վարկ տրամադրելու կարգը հաստատելու մասին».

2) որոշման նախաբանում «7-րդ հոդվածին» բառերը փոխարինել «6-րդ հոդվածին» բառերով.

3) որոշման տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հաստատել «Բռնադատվածների կամ նրանց առաջին հերթի ժառանգների կողմից բնակարանային անհատական շինարարության նպատակով կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու կամ վերանորոգելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու համար քաղաքացիների դիմումները հաշվառելու, քննարկելու, ինչպես նաև հայտ ներկայացնելու և վարկ տրամադրելու կարգը (կցվում է)».

4) որոշմամբ հաստատված կարգում`

ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Բռնադատվածի կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող անձը բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ ստանալու համար դիմում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն (այսուհետ` նախարարություն):

Դիմումին կից ներկայացվում են`

ա) բռնադատվածի կամ բռնադատվածի առաջին հերթի ժառանգի կարգավիճակը հաստատող վկայականի պատճենը (ներկայացնելով նաև բնօրինակը),

բ) արդարացման մասին տեղեկանք` տրված Հայաստանի Հանրապետության դատախազության կողմից,

գ) դիմողի ընտանիքի կազմի և բնակարանային պայմանների մասին տեղեկանք».

բ) ուժը կորցրած ճանաչել 4-րդ կետի «գ» ենթակետը.

i

գ) 6-րդ կետում «բնակարանային անհատական շինարարության նպատակով» բառերը փոխարինել «բնակարանային պայմանների բարելավման նպատակով» բառերով.

դ) ուժը կորցրած ճանաչել 10-րդ կետը.

i

ե) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«11. Եթե առաջիկա տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով դիմողներին վարկերի տրամադրման համար սահմանված հատկացումների ընդհանուր գումարը համապատասխանում է նախարարության բյուջետային ֆինանսավորման հայտով նախատեսված գումարին, ապա վերջինս նշված օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից 5-օրյա ժամկետում դիմողներին ծանուցում է հատկացվող վարկի գումարի չափի, մարման ժամկետի մասին և նրանց առաջարկում մինչև տվյալ տարվա մարտի 15-ը նախարարություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

ա) բնակարանային անհատական շինարարության նպատակով վարկ ստանալու համար`

Հայաստանի Հանրապետությունից բռնադատվածները նախկին բնակության վայրում կամ վերջին 3 տարվա մշտական բնակության վայրում (բացի Երևան քաղաքից), իսկ այլ հանրապետություններից բռնադատվածները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում կամ վերջին 3 տարվա մշտական բնակության վայրում (բացի Երևան քաղաքից) անհատական բնակարանային շինարարություն իրականացնելու նպատակով տրամադրված կամ սեփականության իրավունքով վերջիններիս պատկանող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը (ներկայացնելով նաև բնօրինակը), իսկ Երևան քաղաքից բռնադատվածները կամ վերջին 3 տարվա ընթացքում Երևան քաղաքում բնակվողները (ովքեր մինչև 2003 թվականի հունիսի 15-ը հողամաս չեն ստացել), Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած բնակավայրերում ստացած կամ սեփականության իրավունքով վերջիններիս պատկանող հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը (ներկայացնելով նաև բնօրինակը),

շինարարական աշխատանքների նախահաշիվը` կազմված կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման լիցենզիա ունեցող անձի կողմից,

դիմողի ընտանիքի կազմի և բնակարանային պայմանների մասին տեղեկանք, ընդ որում` մինչև վարկի փաստացի ստացման պահը ներկայացված տեղեկանքում փոփոխություն կատարվելու դեպքում, եթե փոփոխության արդյունքում բնակարանային պայմանների կարիքավորության խնդիրը վերանում է, ապա ներկայացված հայտը ենթակա է մերժման.

բ) անավարտ անհատական բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու կամ բնակարան վերանորոգելու նպատակով վարկ ստանալու համար`

անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտելու կամ վերանորոգման ենթակա բնակարանի տեխնիկական վիճակի, վթարայնության աստիճանի, ինչպես նաև բնակարանի վերանորոգման համար պահանջվող նախահաշվային արժեքի մասին տեղեկանք` կազմված կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման լիցենզիա ունեցող անձի կողմից,

անավարտ կամ վերանորոգման ենթակա բնակելի տան կամ հողամասի (որտեղ կառուցվում է բնակելի տունը) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայականի պատճենը (ներկայացնելով նաև բնօրինակը),

տեղեկանք ընտանիքի կազմի և բնակարանային պայմանների մասին, ընդ որում` մինչև վարկի փաստացի ստացման պահը ներկայացված տեղեկանքում փոփոխություն կատարվելու դեպքում, եթե փոփոխության արդյունքում բնակարանային պայմանների կարիքավորության խնդիրը վերանում է, ապա ներկայացված հայտը ենթակա է մերժման.

գ) անավարտ, պատրաստի բնակելի տուն կամ բնակարան գնելու նպատակով վարկ ստանալու համար`

տեղեկանք ընտանիքի կազմի և բնակարանային պայմանների մասին, ընդ որում` մինչև վարկի փաստացի ստացման պահը ներկայացված տեղեկանքում փոփոխություն կատարվելու դեպքում, եթե փոփոխության արդյունքում բնակարանային պայմանների կարիքավորության խնդիրը վերանում է, ապա ներկայացված հայտը ենթակա է մերժման».

զ) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«14. Վարկը տրամադրվում է մինչև 25 տարի մարման ժամկետով, տարեկան մեկ տոկոս տոկոսադրույքով (տարին հաշվարկելով 365 օր)` ըստ հանձնաժողովի որոշման` հետևյալ չափերով`

ա) բնակարանային անհատական շինարարության համար` 4 - 5 մլն դրամ,

բ) անավարտ անհատական բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու համար` 1 - 4 մլն դրամ,

գ) բնակարանի վերանորոգման համար` 1 - 3 մլն դրամ,

դ) բնակարան ձեռք բերելու համար` 2 - 5 մլն դրամ».

է) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«17. Նախարարությունը վարկառուների ցուցակը մինչև տվյալ տարվա ապրիլի 1-ը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն և բռնադատվածի նախկին բնակավայրի համապատասխան մարզպետին` ցուցակում նշելով վարկառուների անձնական տվյալները, յուրաքանչյուր վարկառուի վարկի գումարի չափը, մարման ժամկետը, բնակության վայրը և նախատեսված վարկի օգտագործման ուղղությունը:

Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված ցուցակին` ըստ յուրաքանչյուր վարկառուի, կցվում են սույն որոշման 11-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենները».

ը) 18-րդ և 19-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«18. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունը` վարկառուների ցուցակն ստանալուց հետո վերջիններիս հետ կնքում է վարկային և գրավի պայմանագրեր ու կնքված պայմանագրերի հիման վրա 5 բանկային օրվա ընթացքում վարկի գումարի 30 տոկոսը հատկացնում է վարկառուին, ընդ որում` վարկի գումարի առաջին 30 տոկոսը վարկառուին հատկացվում է ամբողջությամբ: Յուրաքանչյուր առանձին վարկի գումարի մնացած մասը տրամադրվում է վարկառուին տվյալ վարկի առաջին մասի օգտագործման վերաբերյալ վարկառուի հաշվետվությունն իրականացվող շինարարության բնակավայրի համապատասխան մարզպետի և գործակալ բանկի կողմից հաստատվելու մասին համապատասխան ծանուցումը Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունում ստանալուց հետո 10 բանկային օրվա ընթացքում:

19. Վարկի մնացած մասը վարկառուին է հատկացվում վարկառուի և մատակարարի կամ կապալառուի միջև կնքված պայմանագրի համաձայն գնված շինանյութերի հանձնման-ընդունման ակտերի կամ շինարարական աշխատանքների որոշակի փուլերի կատարողական ակտերի հիման վրա, իսկ բնակարան ձեռք բերելու դեպքում` վարկառուի և բնակարանի սեփականատիրոջ միջև կնքված և նոտարական կարգով վավերացված առուվաճառքի պայմանագրի հիման վրա` վճարվում է վաճառողին».

i

թ) 19-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 19.1-րդ կետով.

«19.1. Վարկառուների կողմից անավարտ, պատրաստի բնակելի տուն կամ բնակարան գնելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

ա) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն դիմում ներկայացնելու օրվան նախորդող մեկ ամսվա ընթացքում գնվելիք բնակելի տան կամ բնակարանի համար լիցենզավորված անկախ գնահատողի կողմից տրամադրված համեմատական մեթոդով որոշված այդ տան շուկայական գնի վերաբերյալ եզրակացությունը.

բ) եզրակացություն տված անկախ գնահատողի լիցենզիայի պատճենը.

գ) գնվելիք կիսակառույց կամ անավարտ բնակելի տան համար կատարվելիք անհրաժեշտ աշխատանքների նախահաշիվը` կազմված կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման լիցենզիա ունեցող անձի կողմից».

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

ա) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը «Հայաստանի Հանրապետության

2005 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հատկացումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված վարկավորման հայտում ընդգրկված վարկառուների դիմումների հիման վրա նրանց նկատմամբ կիրառել սույն որոշմամբ սահմանված դրույթները.

բ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սույն որոշմամբ նախատեսված պահանջներին համապատասխան անավարտ, պատրաստի բնակելի տուն կամ բնակարան ձեռք բերած վարկառուների նկատմամբ ձեռնպահ մնալ պատասխանատվության միջոցների կիրառումից:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.08.2005
N 1198-Ն
Որոշում