040.0681.110605
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» հունիսի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 մայիսի 2005 թվականի N 681-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԻ ՇԱՐՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների 6-րդ հոդվածներին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության մարզերի և համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքների կարգավորման կառավարական հանձնաժողովի եզրակացությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի`
Անտառամուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 1՛ հավելվածների,
Դեբետի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 2 և 2՛ հավելվածների,
Եղեգնուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 3 և 3՛ հավելվածների,
Թեղուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 4 և 4՛ հավելվածների,
Լորուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 5 և 5՛ հավելվածների,
Խնկոյանի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 6 և 6՛ հավելվածների,
Մարցի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 7 և 7՛ հավելվածների,
Ֆիոլետովոյի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 8 և 8՛ հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` Հայաստանի Հանրապետության պետական գեոդեզիական ցանցի հավասարակշռման արդյունքների հիման վրա հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման ժամանակ սույն որոշման 1-ին կետով սահմանված գյուղական համայնքների հողային հաշվեկշիռներում սահմանված կարգով կատարել համապատասխան փոփոխություններ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ
_________________________________
ԻՐՏԵԿ - հավելվածները չեն բերվում
i
Բնագրում չկա «1.» կետ:
(ուժը կորցրել են որոշման 1, 1՛, 2, 2՛, 3, 3՛, 4, 4՛, 5, 5՛, 7, 7՛,
8, 8՛ հավելվածները,
«Անտառամուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 1 և 1՛ հավելվածների», «Դեբետի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` NN 2 և 2՛ հավելվածների», «Եղեգնուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` համաձայն NN 3 և 3՛ հավելվածների», «Թեղուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` NN 4 և 4՛ հավելվածների», «Լորուտի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` NN 5 և 5՛ հավելվածների», «Մարզի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` NN 7 և 7՛ հավելվածների», «Ֆիոլետովոյի գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը` NN 8 և 8՛ հավելվածների» պարբերությունները
14.10.10 թիվ 1239-Ն որոշում)