Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406 ...

 

 

040.1879.180105

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» հունվարի 2005 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 դեկտեմբերի 2004 թվականի N 1879-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1406-Ն, 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1298-Ն ԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N 1549-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 22-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1406-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

i

ա) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդ (հավաքածու)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածու» բառերով` ըստ հոլովառության.

բ) որոշման 1.3-ին կետով հաստատված կանոնադրության`

i

2-րդ կետում «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի մասին» բառերը փոխարինել «Արխիվային գործի մասին» բառերով.

10-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժզ» և «ժէ» ենթակետերով.

«ժզ) իրականացնում է իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը համարվող փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորում.

ժէ) կազմում է իր համալրման աղբյուրների ցանկերը».

գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 10-րդ կետը:

i

2. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի սեպտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1298-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 8-րդ կետի «զ» և «է» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«զ) սահմանում է`

Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականությունը համարվող փաստաթղթերի պահպանության կարգը,

Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի պետության սեփականությունը համարվող փաստաթղթերի օգտագործման կարգը,

արխիվային փաստաթղթերի կարգավորման և պետական արխիվներ հանձնման կարգը,

պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների օրինակելի կանոնակարգը.

է) ընդունում է որոշում Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերն առանձնապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու մասին»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության մշակույթի, արխիվային գործի, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության ու օգտագործման բնագավառներում կառավարումն իրականացնող լիազորված մարմնին իրավասություններ վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի ապրիլի 6-ի N 229 ու 2001 թվականի նոյեմբերի 17-ի N 1112 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1549-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

i

որոշման նախաբանում «Հայաստանի Հանրապետության ազգային արխիվային ֆոնդի մասին» բառերը փոխարինել «Արխիվային գործի մասին» բառերով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.12.2004
N 1879-Ն
Որոշում