Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵ ...

 

 

050.0345.160304

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»         03           2004 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05004051

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հոկտեմբերի 2003 թվականի N 345-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 436-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի ««Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը հաստատելու մասին» թիվ 436-Ն որոշմամբ հաստատված կանոնակարգում (այսուհետև` կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

i

1.1. կանոնակարգի 2-րդ կետում «արտարժույթի առք ու վաճառքի կանխիկ գործառնություններ» բառերից հետո լրացնել «միայն ֆիզիկական անձանց հետ» բառերը.

1.2. կանոնակարգի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4. Վերոհիշյալ փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում լիցենզիա տրամադրելու կամ լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ: Եթե նշված ժամկետում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և դիմող անձն այդ օրվանից իրավունք ունի զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ».

1.3. կանոնակարգի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Լիցենզավորված անձին լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին տալիս է լիցենզիա (հավելված 4), ինչպես նաև լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) լիցենզիայի ներդիրը (հավելված 5):

Լիցենզիայի ներդիրում լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց (աշխատակիցների) փոփոխության դեպքում լիցենզավորված անձն այդ մասին դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ` օրենքով նախատեսված դեպքերում ներկայացնելով նաև պետական տուրքի վճարման անդորրագիրը: Նոր աշխատակից ընդգրկելիս ներկայացվում է նաև որակավորման վկայականի պատճենը կամ հայցվող ոլորտում առնվազն երեք տարվա անընդմեջ աշխատանքային ստաժը հաստատող աշխատանքային գրքույկի պատճենը: Դիմումը տալու օրվանից տասնհինգերորդ աշխատանքային օրը Կենտրոնական բանկը տրամադրում է լիցենզիայի ներդիրը կամ սույն կանոնակարգի 7-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված դեպքերում մերժում է դիմումը».

1.4. կանոնակարգի 9-րդ կետում «15» թիվը փոխել «10» թվով.

i

1.5. կանոնակարգի 5-րդ գլխի վերնագիրն ու 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԳԼՈՒԽ 5. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ, ՆԵՐԴԻՐԻ ԿԱՄ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ

 

18. Լիցենզիայի, ներդիրի կամ որակավորման վկայականի կորստի (կորցնելու, ոչնչանալու և այլն) դեպքում հայտատուն դրա մասին հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ` կրկնօրինակը ստանալու համար և հայտարարություն է տալիս զանգվածային լրատվության միջոցով:

Կենտրոնական բանկը կորած լիցենզիայի, ներդիրի կամ որակավորման վկայականի կրկնօրինակը հայտատուին տալիս է զանգվածային լրատվության միջոցով հայտարարության հրապարակման օրվանից 15 օր հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Լիցենզիան, ներդիրը կամ որակավորման վկայականը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում հայտատուն դրա մասին նույնպես հայտ է ներկայացնում Կենտրոնական բանկ` կրկնօրինակը ստանալու համար: Կրկնօրինակը հայտատուին տրվում է նրա կողմից դիմումը տալու օրվան հաջորդող երրորդ օրը, միաժամանակ նրանից վերցվում է ոչ պիտանի դարձած լիցենզիան, ներդիրը կամ որակավորման վկայականը:

Լիցենզիաների, ներդիրների կամ որակավորման վկայականների կրկնօրինակների վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրում».

 

i

1.6. կանոնակարգի 20-րդ կետի «ա» ենթակետը «իրականացնելու» բառից հետո լրացնել «կամ գործունեության վայրի փոփոխման թույլտվություն ստանալու» բառերով.

1.7. կանոնակարգի 20-րդ կետի «դ» և «թ» ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) իրավաբանական անձի համար` կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները»,

«թ) պետական տուրքի վճարման անդորրագիրը».

1.8. կանոնակարգի 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«22. Վերոհիշյալ փաստաթղթերը Կենտրոնական բանկ մուտք լինելու օրվանից ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում, Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում այլ վայրում ևս արտարժույթի առք ու վաճառքի իրականացման կամ գործունեության վայրի փոփոխման թույլտվության, կամ հայտը մերժելու վերաբերյալ:

Եթե նշված ժամկետում հայտը չի մերժվում, ապա հայտը համարվում է բավարարված, և դիմող անձն այդ օրվանից իրավունք ունի հայտում նշված գործունեության վայրում իրականացնել արտարժույթի առք ու վաճառք».

i

1.9. կանոնակարգի 26-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հարցերը, ինչպես նաև դրանցում կատարվող լրացումները և փոփոխությունները հաստատվում են Կենտրոնական բանկի նախագահի կողմից»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-ԻՆ

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
14.10.2003
N 345-Ն
Որոշում