040.1118.160903
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» սեպտեմբերի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 2003 թվականի N 1118-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1992 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 584 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի միջոցների կազմավորման և ծախսման կարգի մասին և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրությունները հաստատելու մասին» N 584 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամից քաղաքացիներին պետական սոցիալական ապահովագրության նպաստներով ապահովման կարգի մասին կանոնադրության`
i
ա) 3-րդ կետի առաջին պարբերությունում «և թաղման նպաստների» բառերը փոխարինել «նպաստի» բառով.
բ) 38-րդ կետի`
առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«38. Նպաստների հաշվարկման համար միջին ամսական վաստակը հաշվարկվում է 100 տոկոսի չափով, եթե այն չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը, իսկ 100-ապատիկի չափը գերազանցող գումարի` 30 տոկոսը».
երկրորդ պարբերությունից հանել «ընդ որում, նպաստի օրական չափը չի կարող գերազանցել 1600 դրամը» բառերը.
գ) ուժը կորցրած ճանաչել 41-րդ կետը.
դ) 48-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«48. Թաղման նպաստը տրվում է սույն կանոնադրության 2-րդ և 3-րդ կետերում նշված աշխատողների (բացի կենսաթոշակառուներից) մահվան դեպքում».
ե) 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«49. Աշխատողի մահվան դեպքում թաղման նպաստը տրվում է Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի 25-ապատիկի չափով».
զ) 50-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«50. Թաղման նպաստ նշանակելու համար հիմք է հանդիսանում քաղաքացու մահվան վկայականը».
է) 51-րդ կետից հանել «նպաստներ նշանակող հանձնաժողովի կողմից» բառերը.
i
ը) ուժը կորցրած ճանաչել 54-րդ կետը.
i
թ) 57-րդ կետից հանել «նպաստներ նշանակող հանձնաժողովի որոշմամբ» բառերը:
i
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-ԻՆ