Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 3 ...

02.07.2001 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.10.1996  -ից մինչեւ   02.07.2001  -ը:
 

(ուժը կորցրել է 02.07.01 թիվ 588 որոշում)

i

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«31» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1996թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 հոկտեմբերի 1996 թ. թիվ 353

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 324 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետությունում 1996-1997 թվականներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 324 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`

i

ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «սեպտեմբերի 25-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 20-ը» բառերով.

բ) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետից հանել «և սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումը» բառերը.

գ) որոշման 2-րդ կետի «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստանալու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումն սկսել 1996 թվականի նոյեմբերի 1-ից և ավարտել 1996 թվականի դեկտեմբերի 31-ին».

դ) որոշման 11-րդ կետի «1-ից» բառը փոխարինել «31-ից» բառով.

i

ե) որոշման հավելվածում «Ա. Պետրոսյան» բառերը փոխարինել «Գ. Հարությունյան» բառերով.

i

զ) որոշմամբ հաստատված սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման մարզային հանձնաժողովների կանոնադրության`

3-րդ կետի «ա» ենթակետը հանել, այդ կապակցությամբ նույն կետի «բ», «գ», «դ», «ե», «զ» ենթակետերը համապատասխանաբար համարել «ա», «բ», «գ», «դ», «ե» ենթակետեր.

5-րդ կետի «ա» ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ`

i

«ա) «Հայփոստ» ՀՆՊՁ-ի համապատասխան դուստր ձեռնարկությունները և բաժանմունքներն ապահովել սեփականաշնորհման սերտիֆիկատների հաշվառման սահմանված ձևերով».

i

8-րդ կետի «բ» ենթակետում «ֆինբաժնի պետը» բառերը փոխարինել «քարտուղարը» բառով, իսկ նույն կետի «գ» ենթակետը սկզբում լրացնել «մարզում տեղաբաշխված» բառերով, «ձեռնարկության ղեկավարը» բառերը փոխարինել «ձեռնարկությունների ղեկավարները» բառերով: Նույն կետի «զ» ենթակետում «քարտուղարը» բառը փոխարինել «ֆինբաժնի պետը» բառերով.

i

է) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կարգի`

1-ին կետի «ա» ենթակետը հանել, այդ կապակցությամբ «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ» ենթակետերը համապատասխանաբար համարել «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը» ենթակետերը.

2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«2. Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների հաշվառումը` բացառությամբ սույն կարգի 1-ին կետում նշված քաղաքացիների խմբերի, գյուղական վայրերում իրականացնում են խորհուրդների գործադիր կոմիտեների, իսկ քաղաքներում` բնակշահագործման մարմիններն ու թաղային լիազորները` համաձայն սույն կարգի թիվ 1 ձևի /կցվում է/», իսկ նրանց ցուցակագրումը սեփականաշնորհման սերտիֆիկատները ստանալիս կատարվում է «Հայփոստ» ՀՆՊՁ-ի դուստր ձեռնարկություններում և բաժանմունքներում` համաձայն սույն կարգի թիվ 1 Ա ձևի /կցվում է/».

թիվ 1 Ա ձևում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

«հանձնաժողովի նախագահ» բառերը փոխարինել «Հայփոստ» ՀՆՊՁ-ի դուստր ձեռնարկության /բաժանմունքի վարիչ/ տնօրեն» բառերով.

հանել թիվ 1 Ա ձևի ծանոթագրությունը.

i

3-րդ կետում «բ», «ե», «զ» և «է» տառերը համապատասխանաբար փոխարինել «ա», «դ», «ե» և «զ» տառերով.

4-րդ կետում «գ» տառը փոխարինել «բ» տառով.

i

5-րդ կետում «դ» և «թ» տառերը փոխարինել «գ» և «ը» տառերով.

6-րդ կետում «ը» տառը փոխարինել «է» տառով.

7-րդ կետից հանել «դրանց» և «1 Ա» բառերը.

9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

i

«9. Սույն կարգի 2-րդ կետում նշված քաղաքացիների խումբը ցուցակագրվում և իրենց սեփականաշնորհման սերտիֆիկատներն ստանում է «Հայփոստ» ՀՆՊՁ-ի համապատասխան դուստր ձեռնարկություններում և բաժանմունքներում: Սույն կարգի 1-ին կետի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը» ենթակետերում նշված քաղաքացիների խմբերի սեփականաշնորհման սերտիֆիկատներն ստանում են մարզային հանձնաժողովների հաստատած ցուցակների հիման վրա, որոնք կնքվում են մարզպետարանի /Երևանում` քաղաքապետարանի/ կնիքով».

10-րդ կետից հանել «հաշվառման ժամանակ ներկայացված» բառերը.

i

14-րդ կետը «քաղաքացի» բառից հետո լրացնել «լիազորողի» բառով.

i

16-րդ կետում «բ», «ե», «զ», «է» տառերը համապատասխանաբար փոխարինել «ա», «դ», «ե», «զ» տառերով.

17-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով`

i

«Հայփոստ» ՀՆՊՁ-ի դուստր ձեռնարկությունը և նրա բաժանմունքները սեփականաշնորհման սերտիֆիկատներ ստացած քաղաքացիների ցուցակները կազմում են աճողական սկզբունքով` 3 օրինակից, որոնք կնքվում են դուստր ձեռնարկության կնիքով:

Կազմված ցուցակների մեկ օրինակը երեք օրվա ընթացքում ուղարկվում է «Հայփոստ» ՀՆՊՁ, երկրորդ օրինակը` մարզային հանձնաժողով, երրորդ օրինակը մնում է դուստր ձեռնարկությունում:

«Հայփոստ» ՀՆՊՁ-ն ստացված ցուցակների հիման վրա կազմում է ամփոփ տեղեկանք` ամբողջ հանրապետության մասշտաբով տվյալ ժամանակահատվածի համար և այն ներկայացնում սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխման կառավարական հանձնաժողով».

i

18-րդ կետում «գ» և «ը» տառերը համապատասխանաբար փոխարինել «բ» և «է» տառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հոկտեմբերի 31-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
31.10.1996
N 353
Որոշում