040.0762.300603
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«30» հունիսի 2003 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
29 մայիսի 2003 թվականի N 762-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Երևանի քաղաքային ենթակայության «Մհեր Մկրտչյան» մշակութային կենտրոն» և «Երևան» մշակութային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների:
(1-ին կետը փոփ. 30.10.03 թիվ 1368-Ն որոշում)
2. Ընդունել ի գիտություն, որ «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությունները համապատասխանաբար հանդիսանում են «Մհեր Մկրտչյան» մշակութային կենտրոն» և Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական փակ բաժնետիրական ընկերությունների իրավահաջորդը` փոխանցման ակտերի հիման վրա:
(2-րդ կետը փոփ. 30.10.03 թիվ 1368-Ն որոշում)
3. «Մհեր Մկրտչյան» մշակութային կենտրոն» և «Երևան» մշակութային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող` 355.2 հազար դրամ և 13839.0 հազար դրամ արժողությամբ համապատասխան գույքը, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքի, սեփականության իրավունքով հանձնել «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին:
(3-րդ կետը փոփ. 30.10.03 թիվ 1368-Ն որոշում)
4. «Մհեր Մկրտչյան» մշակութային կենտրոն» և «Երևան» մշակութային կենտրոն» պետական փակ բաժնետիրական ընկերությունների տնօրինության` 16716.4 հազար դրամ և 16221.8 հազար դրամ արժողությամբ համապատասխան շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը գերազանցող գույքն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
(4-րդ կետը փոփ. 30.10.03 թիվ 1368-Ն որոշում)
5. Սահմանել, որ «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության առարկան և նպատակը մշակութային (թատերական և համերգային) գործունեության իրականացումն է:
(5-րդ կետը փոփ. 30.10.03 թիվ 1368-Ն որոշում)
6. «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպություններն իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`
ա) տեսագրությունների և ձայնագրությունների (սեփական ներկայացումների և համերգների) վերարտադրություն.
բ) ձայնագրությունների (սեփական) հրատարակություն.
գ) ռադիո- և հեռուստասարքերի մեծածախ առևտուր (սեփական ձայնապնակների, ձայներիզների, խտաշար (կոմպակտ) սկավառակների և տեսահոլովակների մեծածախ առևտուր).
դ) ուրիշ խմբավորումներում չներառված պոլիգրաֆիական գործունեություն (թատերական և համերգային ազդագրերի ու ծրագրերի տպագրություն).
ե) թատերական և համերգային դահլիճների գործունեություն:
(6-րդ կետը փոփ. 30.10.03 թիվ 1368-Ն որոշում)
i
7. «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Երևանի քաղաքապետին:
(7-րդ կետը փոփ. 30.10.03 թիվ 1368-Ն, 07.05.09 թիվ 504-Ն որոշումներ)
8. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում`
ա) հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունները.
բ) ապահովել պետական ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցումները.
գ) հաստատել պետական ոչ առևտրային կազմակերպություններին սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող գույքի կազմը:
9. «Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» և «Առնո Բաբաջանյան» համերգասրահ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների վերակազմավորման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան:
(9-րդ կետը փոփ. 30.10.03 թիվ 1368-Ն որոշում)
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-ԻՆ
.Չ