Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎ ...

11.08.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.06.2003  -ից մինչեւ   11.08.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 22.06.05 թիվ 13-Ն որոշում)

i

606.0032.130303

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»         03           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60603079

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 փետրվարի 2003 թվականի N 32-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի երրորդ կետով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի վստահված անձանց գրանցման կարգը (Հավելված 1):

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի վստահված անձանց վկայականներ ստանալու հայտի ձևը (Հավելված 2):

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2003 թվականի

փետրվարի 27-ի թիվ 32-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՄԵԾԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԳՐԱՆՑՎԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԻ ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում գրանցված պատգամավորության թեկնածուի վստահված անձանց կնքված վկայականները տալիս է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (յուրաքանչյուր թեկնածուի համար ընտրատարածքի տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավելի):

2. Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում պատգամավորության թեկնածուի գրանցումից հետո, թեկնածուն կամ իր լիազոր ներկայացուցիչը, կամ կուսակցության լիազոր ներկայացուցիչը, համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացնում «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի վստահված անձանց գրանցման կարգը սահմանելու մասին» որոշման թիվ 2 հավելվածի սահմանված ձևի վստահված անձանց վկայականները ստանալու հայտ և ցուցակ` նշելով վստահված անձանց ազգանունը, անունը, հայրանունը, աշխատանքի վայրը, անձնագրի սերիան և համարը:

3. Վկայականները տրվում են հայտը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը:

4. Վստահված անձը համարվում է գրանցված` ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից վկայականը վավերացնելու ու թեկնածուին կամ իր լիազոր ներկայացուցչին, կամ կուսակցության լիազոր ներկայացուցչին հանձնելու պահից:

5. Վստահված անձանց ցուցակում փոփոխություն կատարելու դեպքում թեկնածուն կամ իր լիազոր ներկայացուցիչը, կամ կուսակցության լիազոր ներկայացուցիչն այդ մասին տեղյակ է պահում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին` ներկայացնելով նախկին վստահված անձանց վկայականները:

i

6. Ընտրական հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով և քվեարկության ընթացքում տեղամասային կենտրոնում կարող է ներկա գտնվել մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ (այսուհետ` վստահված անձ):

(6-րդ կետը լրաց. 04.05.03 թիվ 133-Ն որոշում)

7. Վստահված անձը ներկայանում է համապատասխան ընտրական հանձնաժողով, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթ և վստահված անձի վկայականը: Ընտրական հանձնաժողով ներկայացած վստահված անձի մասին հանձնաժողովի քարտուղարը գրառում է կատարում հանձնաժողովի գործավարության մատյանում` նշելով մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության թեկնածուի անունը, ազգանունը, վստահված անձի անունը, ազգանունը և ներկայանալու ժամը:

(7-րդ կետը լրաց. 04.05.03 թիվ 133-Ն որոշում)

8. Սույն կարգի 7-րդ կետով սահմանված կարգով տվյալ ընտրական հանձնաժողովում գտնվող վստահված անձը կարող է փոխարինվել մեծամասնական ընտրակարգով գրանցված պատգամավորության նույն թեկնածուի մեկ այլ վստահված անձով:

Տեղամասային կենտրոնում վստահված անձանց փոփոխությունը կատարվում է նրանց փոխադարձ համաձայնությամբ:

Վստահված անձանց փոփոխության և նոր ներկայացած վստահված անձի մասին ընտրական հանձնաժողովի գործավարության մատյանում սույն կարգի 7-րդ կետի համապատասխան կատարվում է գրառում, եթե նախորդ վստահված անձը դուրս է եկել տեղամասային կենտրոնից:

(8-րդ կետը լրաց. 04.05.03 թիվ 133-Ն որոշում)

 

Հավելված 2

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական ընտրական

հանձնաժողովի 2003 թվականի

փետրվարի 27-ի թիվ 32-Ն որոշման

 

Թիվ ------ ընտրատարածքային

ընտրական հանձնաժողովի քարտուղարին

 

Ազգային ժողովի պատգամավորության թեկնածու

(կամ թեկնածուի լիազոր ներկայացուցիչ)

______________________________________- ից

անուն, հայրանուն, ազգանուն

 

ՀԱՅՏ

Վստահված անձանց վկայականներ ստանալու

 

Խնդրում եմ, ՀՀ ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի և ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 27.02.2003 թ. թիվ 32-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ինձ տրամադրել վստահված անձանց վկայականներ թվով ------ հատ:

Վստահված անձանց ցուցակը կցվում է:

 

    «-----» --------- 200 թ.         -----------------

                                      ստորագրություն

 

__________________________________________________________

 

Ես` ______________________________________________ թիվ _________

(անուն, հայրանուն, ազգանուն)

 

ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից ստացա ______ հատ վստահված անձի վկայական:

 

    «-----» --------- 200 թ.         -----------------

                                      ստորագրություն

 

 

pin
Կենտրոնական ընտրական հանձնաժողով
27.02.2003
N 32-Ն
Որոշում