Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.2178.080203

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» փետրվարի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

26 դեկտեմբերի 2002 թվականի N 2178-Ն

 

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.1. «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Շիրակի փողոցի N 2ա հասցեում գտնվող շենքի առաջին հարկի` 303,83 քառակուսի մետր մակերեսով տարածքը և այն հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը` մնացորդային արժեքի չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:

1.2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Շիրակի փողոցի N 2ա հասցեում գտնվող շենքի առաջին հարկի 303,83 քառակուսի մետր մակերեսով տարածքը վաճառել դասական աճուրդով:

1.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 50 տոկոսի չափով` 1,753935 մլն դրամ:

1.4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

1.5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

2.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի տնօրինության` 320 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքը (նախկինում Վաղարշապատի գյուղացիական կոլեկտիվ տնտեսության վարչական շենքը, այսուհետ` գույք)` վաճառել դասական աճուրդով:

2.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 25 տոկոսի չափով` 1,064 մլն դրամ:

2.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

2.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

i

3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության մանկական ճամբարի գույքը (նախկինում «Կապանի ԼՀԿ» փակ բաժնետիրական ընկերության շենքերը, այսուհետ` գույք) վաճառել դասական աճուրդով:

(3.1-րդ կետը փոփ. 20.03.03 թիվ 692-Ն որոշում)

3.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 25 տոկոսի չափով` 1,14 մլն դրամ:

3.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

3.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության` Երևանի Դավիթ Անհաղթի փողոցի N 23 հասցեում գտնվող շենքի նկուղային և առաջին հարկերից 1132,9 քառակուսի մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) վաճառել դասական աճուրդով:

4.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված գնի 50 տոկոսի չափով` 6,08 մլն դրամ:

4.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

4.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության` Երևանի Նանսենի փողոցի N 1 հասցեում գտնվող շենքի առաջին հարկի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված` 2833 դրամ արժեքով և 71,35 քառակուսի մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) վաճառել դասական աճուրդով:

5.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 831 հազար դրամ:

5.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

5.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

6.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության` Երևանի Աճառյան փողոցի N 42 հասցեում գտնվող ակումբ-ճաշարանային մասնաշենքի առաջին հարկի 1242 քառակուսի մետր մակերեսով տարածքը (այսուհետ` գույք) վաճառել դասական աճուրդով:

6.2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`

ա) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում.

բ) գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել 7,5 մլն դրամ:

6.3. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է`

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը:

6.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` աճուրդի անցկացման օրվանից մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

7.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայության «Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինության` Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 586,17 հազար դրամ արժեքով և 2420 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով 5-րդ մասնաշենքը (Լոռու մարզ, քաղ. Վանաձոր, այսուհետ` գույք), ուղղակի եղանակով վաճառել հավանական գնորդ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան համատեղ ձեռնարկություն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

7.2. Գույքի վաճառքի գինը սահմանել 2,5 մլն դրամ:

7.3 Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 7.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.

գ) շենքի վերակառուցման և ամրացման նպատակով երեք տարում ներդնել 7 մլն դրամ:

7.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` սույն որոշման 7.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացվելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

8.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանն իր տնօրինության` Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշմամբ հաստատված կարգով հաշվարկված 196,74 հազար դրամ արժեքով և 320 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով շենքը (Գեղարքունիքի մարզ, քաղ. Սևան, այսուհետ` գույք), ուղղակի եղանակով վաճառել հավանական գնորդ «Նորալուսին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` գնորդ):

8.2. Գույքի վաճառքի գին սահմանել 1,9 մլն դրամ:

8.3 Սահմանել, որ գնորդը պարտավոր է`

ա) մեկամսյա ժամկետում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել սույն որոշման 8.2-րդ կետով սահմանված գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը.

գ) շենքի կապիտալ նորոգման և ամրացման նպատակով երեք տարում ներդնել 50 մլն դրամ:

8.4 Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` սույն որոշման 8.3-րդ կետի «ա» ենթակետով սահմանված վճարումն իրականացվելուց հետո մեկամսյա ժամկետում գնորդի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.12.2002
N 2178-Ն
Որոշում