Սեղմել Esc փակելու համար:
ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ...

 

 

040.2024.251202

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» դեկտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 դեկտեմբերի 2002 թվականի N 2024-Ն

 

i

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ) ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան շենքերի գազիֆիկացումը և գազամատակարարումը վերականգնելու մասին» N 11 որոշումը, ինչպես նաև նշված որոշմամբ ամրագրված գործընթացները հանրապետությունում առավել արդյունավետ իրականացնելու և մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) և վերահսկողության իրականացման ժամանակավոր կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 30.12.04 թիվ 1863-Ն որոշում )

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

դեկտեմբերի 5-ի N 2024-Ն որոշման

 

i

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՐԳ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ (ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ) ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

i

1. Սույն կարգը կանոնակարգում է Հայաստանի Հանրապետությունում առկա բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) աշխատանքները` մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ջերմամատակարարման ոլորտի բարեփոխումների մասին» N 1384-Ն որոշմամբ հաստատված կարգով շենքերում ջերմամատակարարման իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետությունում առկա բազմաբնակարան շենքերի գազամատակարարման համակարգերի վերականգնման (վերակառուցման) ժամանակ նախկինում գործող շինարարական նորմերի համաձայն լողասենյակներում տեղադրված ջրատաքացուցիչները գազիֆիկացվում են գազային տնտեսության շահագործող տեղական կազմակերպության հետ համաձայնեցված նախագծային լուծմամբ` լողասենյակներին ներկայացվող գործող շինարարական նորմերի պահանջների բավարարման դեպքում:

(2-րդ կետը փոփ. 04.08.05 թիվ 1170-Ն որոշում)

i

3. Կենտրոնացված ջեռուցման բացակայության դեպքում սենքերի (այդ թվում` նաև բնակելի` բացի ննջասենյակներից) սեզոնային ջեռուցման նպատակով առաջարկվում է տեղադրել կոնվեկտիվ գործողության գազային սարքեր (բուխարի, կալորիֆեր և այլն): Տեղադրվող գազասարքերը պետք է լինեն գործարանային արտադրության` այրման արգասիքների ուղղաձիգ ծխատարով կամ այրման հերմետիկ խցով, բնական կամ ստիպողական ծխահեռացմամբ` առանց ուղղաձիգ ծխատարի: Եթե ջեռուցման նպատակով տեղադրված սարքերից արտանետվող վնասակար նյութերի մասով մթնոլորտի աղտոտվածությունը գերազանցում է թույլատրելի նորմերը, ըստ արտանետումների նորմավորման տարածքային չափանիշների, ապա գազասարքերի ծխատար խողովակների ելքերը պետք է դուրս բերվեն շենքի տանիքից վեր այնպիսի բարձրության վրա, որպեսզի ապահովվի մթնոլորտային օդի վրա ներգործության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը:

Տվյալ սարքերի գազայրիչները պետք է ունենան, բոցի հանգչելու դեպքում, այրիչի անջատման ավտոմատ սարքավորում, եթե ներտնային գազասպառման համակարգն ապահովված չէ այրվող գազերի ազդանշանային սարքին միացված վթարային անջատիչ կափույրով:

Վերոհիշյալ ջեռուցման սարքավորումների տեղադրման սենքերը պետք է ունենան օդանցքով լուսամուտներ (բացվող վերնափեղկով) կամ ջեռուցվող սենքի մեկ քառակուսի մետր մակերեսի հաշվով երեք խորանարդ մետր օդի արտածման ծավալ ապահովող, շենքի տանիք դուրս եկող խողովակ (կանալ):

Օդի ներածումն ապահովելու համար սենքի դռան ներքևի մասում տեղադրվում է ցանց կամ հատակի ու դռան միջև թողնվում է ճեղք:

Արտածման խողովակի և ներածման ճեղքի չափերը յուրաքանչյուր դեպքում որոշվում է հաշվարկով:

Փայտե հատակի վրա տեղադրելիս ջեռուցման սարքավորումն անհրաժեշտ է մեկուսացնել մետաղյա թերթով, որի չափերը բոլոր կողմերից պետք է 10 սանտիմետրից ավելի լինի:

(3-րդ կետը փոփ. 04.08.05 թիվ 1170-Ն, 22.02.07 թիվ 314-Ն որոշումներ)

4. Ջեռուցվող սենքերում նոր ծխատարների տեղադրումը պետք է ապահովի շենքի հիմնական կառուցվածքային մասերի, ճարտարապետական տեսքի անձեռնմխելիությունը և համաձայնեցված լինի համայնքի ճարտարապետական ու քաղաքաշինական ծառայության հետ:

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 04.08.05 թիվ 1170-Ն որոշում)

i

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 04.08.05 թիվ 1170-Ն որոշում)

i

7. Բազմաբնակարան շենքերում կենցաղային գազասարքերի (գազասալիկ, ջրատաքացուցիչ, ջեռուցման սարք) տեղադրումը թույլատրվում է անկախ հարկայնությունից, եթե դրանց տեղադրման սենքերն ապահովում են գործող շինարարական նորմերի և համապատասխան տեխնիկական պայմանների պահանջները: Ջրատաքացուցիչ և ջեռուցման գազային սարքերը 10 և ավելի հարկայնության շենքերում տեղադրելու դեպքում պարտադիր է ծխահեռացման ինքնաշխատ կամ անհատական (առանձնացված) համակարգերի առկայությունը:

(7-րդ կետը փոփ. 04.08.05 թիվ 1170-Ն որոշում)

i

8. Գազասպառման համակարգերի անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` օրենքով սահմանված կարգով:

(8-րդ կետը լրաց. 30.12.04 թիվ 1863-Ն, 04.08.05 թիվ 1170-Ն որոշումներ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.12.2002
N 2024-Ն
Որոշում