(ուժը կորցրել է 30.04.2020 թիվ 653-Ն որոշում)
i
040.0190.020302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«2» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 մարտի 2002 թվականի N 190
i
ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել անվճարունակության կառավարիչների կողմից աճուրդի անցկացման կանոնակարգը (կցվում է):
Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թ.
մարտի 2-ի N 190 որոշմամբ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԱՆՎՃԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ
1. «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների անվճարունակության (սնանկացման) և ֆինանսական առողջացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրականացվող աճուրդի անցկացման ժամանակի և վայրի մասին հաղորդագրությունը հրապարակվում է առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլի միջոցով, 2 անգամ` աճուրդի անցկացումից առնվազն 30 և 20 օր առաջ:
Աճուրդի մասին հաղորդակցության մեջ նշվում են`
ա) աճուրդի հանվող գույքի (այսուհետև` գույք) գտնվելու վայրը.
բ) գույքի մանրամասն նկարագրությունը.
գ) գույքի գրանցման վավերապայմանները, եթե գույքի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման.
դ) գույքի մեկնարկային գինը.
ե) անվճարունակության հատուկ հաշվի վավերապայմանները, որտեղ պետք է մուծվի նախավճարը.
զ) աճուրդի անցկացման ժամանակը և վայրը:
Աճուրդի մասին հաղորդագրությունը հրապարակում է անվճարունակության կառավարիչը:
i
2. Աճուրդին մասնակցելու ցանկություն հայտնած անձինք աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ (ձևը կցվում է) ներկայացնել անվճարունակության կառավարչին (այսուհետև` կառավարիչ):
Հայտը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի (տվյալ նստավայրի) հասցեով, որտեղ դրանք հաշվառվում և հանձնվում են կառավարչին:
Հայտի պարտադիր վավերապայմաններն են`
ա) հայտատուի անունը, ազգանունը (անվանումը).
բ) հայտատուի փոստային հասցեն կամ գտնվելու վայրը, հեռախոսահամարները.
գ) հայտատուի անձնագրային տվյալները (եթե հայտատուն ֆիզիկական անձ է), հեռախոսահամարները:
դ) (դ ենթակետն ուժը կորցրել է 28.04.11 թիվ 636-Ն որոշում)
Հայտին կցվում են աճուրդի մասնակցության վճարի և աճուրդով վաճառվող գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով նախավճարի անդորրագրերը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը մուծվում են անվճարունակության հատուկ հաշվին:
Հայտն ստորագրվում է ֆիզիկական անձի կողմից, իսկ եթե հայտատուն իրավաբանական անձ է` կանոնադրությամբ կամ այլ հիմնադիր փաստաթղթերով դրա համար լիազորված անձի կողմից և կնքվում է իրավաբանական անձի կնիքով, եթե իրավաբանական անձը կնիք ունի:
Աճուրդին նախորդող օրը` ժամը 16.00-20.00-ն հայտատուն դատարանում կառավարչի կողմից ստանում է աճուրդին մասնակցելու վկայական:
(2-րդ կետը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 28.04.11 թիվ 636-Ն որոշումներ)
3. Աճուրդի մասնակցության վճարը կազմում է գույքի մեկնարկային գնի 1 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարից գոյացած միջոցներն օգտագործվում են աճուրդի կազմակերպման ծախսերի կատարման նպատակով:
4. Նախավճարի կամ աճուրդի մասնակցության վճարի չմուծման դեպքում այդ հայտը չի քննարկվում:
5. Աճուրդն անցկացվում է բաց, հրապարակման սակարկությունների միջոցով:
Աճուրդն անցկացվում է դատարանի շենքում, հատուկ նախատեսված տեղում:
Աճուրդի մասնակցության համար հայտ ներկայացրած անձանց և գնորդների մասին տեղեկությունները ենթակա չեն հրապարակման:
Աճուրդում չհաղթած անձի մուծած նախավճարը վերադարձվում է աճուրդից հետո 3 բանկային օրվա ընթացքում` նրա դիմումի հիման վրա:
Աճուրդի մասնակցության վճարը բոլոր դեպքերում չի վերադարձվում:
6. Աճուրդներն անցկացվում են դասական եղանակով` մեկնարկային գնի բարձրացմամբ:
Սահմանվում են գույքի մեկնարկային գնի հավելումների հետևյալ նվազագույն քայլերը`
._____________________________________________________.
|NN | Գույքի մեկնարկային գինը (դրամ)| Նվազագույն քայլը|
|ը/կ| | |
|___|_______________________________|_________________|
|1. |մինչև 50.000 |չի սահմանվում |
|___|_______________________________|_________________|
|2. |50.001-100.000 |500 դրամ |
|___|_______________________________|_________________|
|3. |100.001-500.000 |1.000 դրամ |
|___|_______________________________|_________________|
|4. |500.001-1.000.000 |10.000 դրամ |
|___|_______________________________|_________________|
|5. |1.000.001-10.000.000 |50.000 դրամ |
|___|_______________________________|_________________|
|6. |10.000.000-ից ավելի |100.000 դրամ |
._____________________________________________________.
7. Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկում է ամենաբարձր գինը:
Աճուրդում հաղթած անձը և կառավարիչն աճուրդն անցկացնելու օրը ստորագրում են դրա արդյունքների մասին արձանագրությունը (ձևը կցվում է):
Եթե աճուրդում հաղթած անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց, ապա նրա մուծած նախավճարը չի վերադարձվում:
8. Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացվելու օրվանից 3 բանկային օրվա ընթացքում անվճարունակության հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը)` հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը:
Գումարը սահմանված ժամկետում չմուծվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է անվճարունակության հատուկ հաշվում:
9. Աճուրդում հաղթած անձի կողմից գնման գինը մուծվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կառավարիչը նրա հետ կնքում է առուվաճառքի պայմանագիր:
10. Եթե աճուրդում վաճառվել է գույք, որի նկատմամբ իրավունքները ենթակա են պետական գրանցման, ապա նոտարական վավերացում ստացած առուվաճառքի պայմանագիրը և աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը հիմք են գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցամատյանում անհրաժեշտ գրառումներ կատարելու համար:
Նման դեպքերում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված գործողություններն իրականացնում է գնորդը:
11. Աճուրդը հայտարարվում է չկայացած, եթե`
ա) աճուրդին չի ներկայացել ոչ մի գնորդ.
բ) աճուրդում հաղթած անձը չի մուծել գնման գինը:
Աճուրդը չկայացած պետք է հայտարարվի ոչ ուշ, քան դրա համար հիմք ծառայած հանգամանքները վրա հասնելու հաջորդ օրը: Կառավարիչը դրա մասին հայտարարությունը փակցնում է դատարանում, դրա համար հատուկ նախատեսված տեղում և հրապարակում է առնվազն 1000 օրինակ տպաքանակ ունեցող մամուլի միջոցով: Այդ հայտարարության հետ մեկտեղ հրապարակվում է կրկնակի աճուրդ անցկացնելու մասին հայտարարությունը, որն անցկացվում է ոչ ուշ, քան չկայացած աճուրդի օրվանից 30 և ոչ շուտ, քան 20 օրվա ընթացքում:
Կրկնակի աճուրդն անցկացվում է աճուրդի անցկացման համար սահմանված կարգով:
Կրկնակի աճուրդ անցկացվելու դեպքում վաճառվող գույքի նախնական գինը յուրաքանչյուր անգամ իջեցվում է 20 տոկոսով:
12. Կրկնակի աճուրդից հետո գույքը չվաճառվելու, ինչպես նաև այլ դեպքերում (շուտ փչացող գույք, ոչ իրացվելի ակտիվ, առավել ընդունելի պայմաններ և այլն) կառավարիչը, դատարանի որոշմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է այն իրացնել ուղղակի վաճառքի ձևով:
13. Կառավարչի կողմից անցկացված աճուրդն օրենքով սահմանված կարգով կարող է անվավեր ճանաչվել դատարանի կողմից:
Աճուրդի անվավեր ճանաչումը հանգեցնում է աճուրդում հաղթած անձի հետ կնքված պայմանագրի անվավերության:
Ձև
ՀԱՅՏ
Անձի անունը, ազգանունը (անվանումը) _____________________ -ը
ցանկանում է մասնակցել 200 թվականի _________ _____ -ին անցկացվող
աճուրդին:
Անձնագրային տվյալները _________________________________________
Կանոնադրության տվյալները ______________________________________
_______________________________________________________________ :
Կից ներկայացվում են`
ա) աճուրդի մասնակցության վճարի մուծման անդորրագիրը.
բ) կանոնադրությունը:
Դիմող ___________________
(ստորագրությունը)
___ __________ 200 թ.
Ձև
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
___ __________ 200 թ. քաղ. Երևան
Ես` ________________________ անվճարունակության գործով կառավարիչ _______________________ ս, և 200 թվականի ___________ ____ -ին կայացած աճուրդում հաղթող ճանաչված ____________________ ս կազմեցինք սույն արձանագրությունն այն մասին, որ աճուրդային վաճառքի արդյունքում վճարելով ամենաբարձր գինը` _____ դրամ, _______________ -ը դարձավ աճուրդում հաղթող:
Աճուրդում հաղթողը պարտավորվում է աճուրդն անցկացվելու օրվանից 3 բանկային օրվա ընթացքում անվճարունակության հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը)` հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Նշված գումարը սահմանված ժամկետում չմուծվելու դեպքում նախավճարը չի վերադարձվում և մնում է անվճարունակության հատուկ հաշվում: Գնման գինը մուծվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում կառավարիչը պարտավորվում է աճուրդում հաղթողի հետ կնքել առուվաճառքի պայմանագիր:
Կառավարիչ Աճուրդում հաղթող անձ
___________________ ___________________
(ստորագրությունը) (ստորագրությունը)