Սեղմել Esc փակելու համար:
ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆ ...

 

 

040.0986.210803

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«21» օգոստոսի 2003 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հուլիսի 2003 թվականի N 986-Ն

 

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 95-րդ հոդվածին և 121-րդ հոդվածի 5-րդ մասի 46-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել ստորերկրյա աղբյուրների պահուստավորման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-ԻՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2003 թվականի

հուլիսի 23-ի N 986-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է ստորերկրյա աղբյուրների պահուստավորումը` արտակարգ իրավիճակներում բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար:

2. Ստորերկրյա պահուստային աղբյուրների ջրառը կառուցվում և շահագործվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ` ջրօգտագործման թույլտվության ու հանքավայրերի շահագործման պայմանագրի առկայության դեպքում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությունը համակարգում է շահագրգիռ պետական կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների ստորերկրյա ջրաղբյուրների պահուստավորման ու պահպանման աշխատանքները:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն, ելնելով տարածքի նախագծից և համապատասխան ինժեներական հետազոտություններից, ընթացիկ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին պետք է կատարի ստորերկրյա պահուստային աղբյուրների ջրառի կառույցի տեսակի, տեղադրման սխեմայի ընտրությունը` այն համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության հետ:

(4-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

5. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը ջրերի որակը և քանակը հսկելու նպատակով դիտողական հորատանցքերով կահավորում է ստորերկրյա պահուստային աղբյուրները:

(5-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

6. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունն իր իրավասության սահմաններում յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ պետք է իրականացնի ստորերկրյա պահուստային աղբյուրների ջրի մանրէաբանական, քիմիական և ֆիզիկական հատկությունների հետազոտություններ` արդյունքների մասին տեղյակ պահելով Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչությանը, իսկ ջրամատակարարման համակարգերը շահագործող կազմակերպությունն արտակարգ իրավիճակներում պետք է իրականացնի արտադրական հսկողություն ջրի որակի նկատմամբ:

(6-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

7. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունն ստորերկրյա պահուստային աղբյուրների ջրառի կետերում տարեկան առնվազն մեկ անգամ իրականացնում է ռեժիմային դիտարկումներ (ժամանակի ընթացքում ջրի քանակական և որակական ցուցանիշների օրինաչափությունների փոփոխության հանրագումարը) և արդյունքները ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն ու ջրօգտագործողներին:

(7-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

8. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչություն է ներկայացնում տեղեկատվություն ստորերկրյա պահուստային աղբյուրների մասին` արտակարգ իրավիճակների դեպքում բնակչությանը խմելու ջրով ապահովելու միջոցառումների ծրագրեր մշակելու համար:

(8-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությունն արտակարգ իրավիճակներում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության ներկայացմամբ, ապահովում են ստորերկրյա պահուստային աղբյուրների պահպանությունը:

(9-րդ կետը փոփ. 10.10.2019 թիվ 1442-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.07.2003
N 986-Ն
Որոշում