(ուժը կորցրել է 21.02.2019 թիվ 120-Ն որոշում)
i
040.0132.250208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 փետրվարի 2008 թվականի N 132-Ն
i
ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն տալու կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի փետրվարի 7-ի
N 132-Ն որոշման
ԿԱՐԳ
ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն (այսուհետ` եզրակացություն) տալու կարգը:
2. Եզրակացություն տալու հիմքը փոխպատվաստման համար ռեցիպիենտի (հիվանդ) կամ «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված սուբյեկտների և իրենից օրգաններ ու (կամ) հյուսվածքներ վերցնելու համար դոնորի` փոխպատվաստման համար համապատասխան բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիա ունեցող բժշկական հաստատություն (այսուհետ` բժշկական հաստատություն) ներկայացրած` նոտարական կարգով հաստատված գրավոր համաձայնությունն է:
3. Եզրակացությունը տրվում է բժշկական հաստատության բժշկական հանձնաժողովի կողմից, որն ստեղծվում է բժշկական հաստատության տնօրենի հրամանով:
4. Բժշկական հաստատության բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են վիրաբույժ, անեսթեզիոլոգ, տրանսպլանտոլոգ, հոգեբան: Անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներում տնօրենի հրամանով կարող են ներգրավվել այլ մասնագիտացում ունեցող բժիշկներ:
5. Առանց ռեցիպիենտի, նրա ծնողների կամ նրա շահերի օրինական ներկայացուցչի համաձայնության ռեցիպիենտին «Մարդու օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում փոխպատվաստման կատարման դեպքում բժշկական հանձնաժողովը եզրակացություն տալիս է միայն` իրենից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու համար դոնորի` նոտարական կարգով հաստատված գրավոր համաձայնության առկայության դեպքում:
6. Եզրակացությունը տրվում է դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքներն ստացվելուց հետո` եռօրյա ժամկետում, որն անցկացվում է բժշկական օգնության և սպասարկման իրականացման համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատությունում: Անհրաժեշտության դեպքում, մինչև եզրակացություն տալը, բժշկական հանձնաժողովի կողմից կարող է նշանակվել լրացուցիչ բժշկական հետազոտություն:
i
7. Դոնորի բազմակողմանի (համալիր) բժշկական հետազոտության արդյունքների հիման վրա բժշկական հանձնաժողովը տալիս է կենդանի դոնորից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու հնարավորության մասին եզրակացություն` համաձայն ձևի, որը հաստատվում է բժշկական հանձնաժողովի անդամների, սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով հանձնաժողովի աշխատանքներում ներգրավված բժիշկների ու բժշկական հաստատության տնօրենի ստորագրություններով:
(7-րդ կետը փոփ. 17.02.11 թիվ 140-Ն, 10.07.18 թիվ 765-Ն որոշումներ)
8. Եզրակացությունն ստանալիս` դոնորը եզրակացության երկու օրինակի վրա կատարում է նշում այն մասին, որ ծանոթացել է եզրակացության բովանդակությանը, ստորագրելով եզրակացության երկու օրինակի` այդ նպատակով հատկացված մասերում:
9. Եզրակացության երկու օրինակից մեկը տրվում է դոնորին, մյուսը պահվում է այն բժշկական հաստատությունում, որտեղից տրվել է եզրակացությունը: Բժշկական հաստատությունում պահվող եզրակացության օրինակը կցվում է դոնորի հիվանդության պատմությանը կամ ամբուլատոր քարտին, իսկ կրկնօրինակը կցվում է ռեցիպիենտի հիվանդության պատմությանը կամ ամբուլատոր քարտին:
Ձև
i
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԿԵՆԴԱՆԻ ԴՈՆՈՐԻՑ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Դոնորի անունը, ազգանունը, հայրանունը ________________________________
_____________________________________________________________________
Դոնորի սեռը ________
Դոնորի ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը (բառերով) __________________
_____________________________________________________________________
Դոնորի հաշվառման վայրը և բնակության վայրը (եթե դրանք նույնն են, ապա
նշել մեկ անգամ)______________________________________________________
Դոնորի անձնագրային տվյալները ________________________________________
Դոնորի արյան խումբը _______________, ռեզուս-ֆակտորը _________________
Դոնորի ֆենոտիպը _____________________________________________________
_____________________________________________________________________
Դոնորի օրգանիզմի իմունային համակարգի
առանձնահատկությունները ______________________________________________
_____________________________________________________________________
Տեղեկություններ դոնորի առողջական վիճակի
մասին _______________________________________________________________
_____________________________________________________________________
Փոխպատվաստման հնարավորության մասին բժշկական ցուցումները _____________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Բժշկական հանձնաժողովի եզրակացությունը
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
_____________________________________________________________________
Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված բժշկական
հաստատության անվանումը ______________________________________________
Բժշկական հանձնաժողովի անդամներ և հանձնաժողովի աշխատանքներում
ներգրավված բժիշկներ
__________________ _________________ _______________________________
(պաշտոնը) (ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)
__________________ _________________ _______________________________
__________________ _________________ _______________________________
__________________ _________________ _______________________________
__________________ _________________ _______________________________
Տնօրեն _________________ ________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)
Դոնոր _________________ ________________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը, հայրանունը)
____ ___________ 200 թ.
(ձևը փոփ. 10.07.18 թիվ 765-Ն որոշում)