041.0415.030700
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 հուլիսի 2000 թվականի N 415
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» N 315 որոշման 5-րդ կետին համապատասխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի նոյեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 532 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 3-ի N 468, 1998 թվականի սեպտեմբերի 18-ի N 556, 1998 թվականի նոյեմբերի 6-ի 616, 2000 թվականի հունվարի 17-ի N 17 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրության`
ա) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժա» ենթակետով`
i
«ժա) Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող առևտրային կազմակերպությունների, դրանց միավորումների կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների, համատիրությունների և անհատ ձեռնարկատերերի` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման, ինչպես նաև պետական հիմնարկների հաշվառումը».
i
բ) 5-րդ կետը «ժե» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «ժե1» ենթակետով`
«ժե1) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող առևտրային կազմակերպությունների, դրանց միավորումների կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների, համատիրությունների, անհատ ձեռնարկատերերի` օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը, ինչպես նաև պետական հիմնարկների հաշվառումը»:
i
2. Հայաստանի Հանրապետության 1999 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 273 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի օգոստոսի 31-ի N 538, 1999 թվականի հունվարի 18-ի N 18, 1999 թվականի հոկտեմբերի 18-ի N 651, 2000 թվականի փետրվարի 10-ի N 47 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`
որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը «Դատական ակտերի հարկադիր կատարման ապահովման վարչություն» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`
«Ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարչություն»:
3. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակը և ղեկավարների տեղակալների թվաքանակը սահմանելու մասին» N 620 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
որոշման հավելվածում`
ա) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. ՀՀ արդարադատության նախարարություն 162 5 1».
բ) հավելվածը 7-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 7(1) կետով`
«7(1). ՀՀ արդարադատության նախարարության
ձեռնարկությունների պետական ռեգիստրի
տարածքային ստորաբաժանումներ 120 - -»:
4. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 21-ի N 372, 1999 թվականի սեպտեմբերի 3-ի N 552, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի N 647, 2000 թվականի մայիսի 17-ի N 272 որոշումների խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը`
i
ա) որոշման N 1 հավելվածի «Վիճակագրության և պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումներ» բաժնի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ազգային վիճակագրական ծառայության տարածքային ստորաբաժանումներ».
i
բ) որոշման N 1 հավելվածի «ՀՀ արդարադատության նախարարության համակարգ» բաժինը լրացնել հետևյալ նոր տողերով`
«ՀՀ ձեռնարկությունների պետական ռեգիստր
- տարածքային բաժնի պետ 14510
- գլխավոր մասնագետ 13820
- առաջատար մասնագետ 13670
- 1-ին կարգի մասնագետ 13460
- 2-րդ կարգի մասնագետ 12980»: