Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

 

 

124.0415.261213

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «26»        12            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12413507

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ

 

24 սեպտեմբերի 2013 թվականի N 415-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 175-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Եկամտային հարկի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-246-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածը, «Կուտակային կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-244-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը և «Եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 4-ի N 1005-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 18-րդ կետի 4-րդ ենթակետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի 2012 թվականի հունիսի 7-ի «Եկամտային հարկի հաշվարկման և վճարման կարգի մասին» հրահանգը հաստատելու մասին» N 175-Ն հրամանում կատարվող փոփոխություններն և լրացումները` համաձայն հավելվածի:

 

       Հավելված                                Հաստատված է                     

       Համաձայնեցված է                      Հայաստանի Հանրապետության           

    Հայաստանի Հանրապետության                կառավարությանն առընթեր             

    ֆինանսների նախարարության հետ            պետական եկամուտների կոմիտեի        

    2013 թ. նոյեմբերի 19-ի                  նախագահի

    N 1011-Ն հրամանով                       2013 թ. սեպտեմբերի 24-ի    

                                            N 415-Ն հրամանով                   

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի «ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 175-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

 

i

1. Հրամանի վերնագիրը, հրամանի 1-ին կետը և հրամանով հաստատված հրահանգի վերնագիրը «եկամտային հարկի» բառերից հետո լրացնել «և կուտակային վճարի» բառերով:

i

2. Հրամանով հաստատված հրահանգի (այսուհետ` հրահանգ) 4-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) բազային եկամուտը համախառն եկամտի մեջ ներառվող` աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների (այսուհետ նաև` աշխատավարձ), ձեռնարկատիրական և նոտարական գործունեությունից (բացառությամբ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված շրջանառության հարկով, «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող և «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնագրային վճարներով հարկվող գործունեությունից) ստացման ենթակա հարկվող եկամուտների հանրագումարն է (աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013թ. օգոստոսի 8-ի N 853-Ն որոշմամբ).»:

3. Հրահանգի 5-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1) վարձու աշխատողի աշխատավարձը,

Սույն ենթակետի իմաստով աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ են համարվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան որոշակի ժամկետով և անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագրերի, ինչպես նաև աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի շրջանակներում կատարվող հետևյալ վճարումները (վարձատրությունը)`

ա. աշխատավարձը (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ վարձատրություն)` ներառյալ արտաժամյա աշխատանքի վարձատրությունը, գիշերային աշխատանքի վարձատրությունը, հանգստյան և ոչ աշխատանքային (տոնական և հիշատակի) օրերին կատարված աշխատանքի վճարումը, լրավճարները, հավելումներ, հավելավճարները և պարգևատրումները (անկախ վճարման պարբերականությունից և ֆինանսավորման աղբյուրներից), աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցներից տրվող միանվագ գումարները (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում տրվող փոխհատուցման գումարների, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վճարվող ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարների, օգնության գումարների, ինչպես նաև վարձու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման նպատակով տրվող գումարների), պարապուրդի ժամանակ վճարումը, այդ թվում նաև` նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում հարկադիր պարապուրդի դիմաց վճարված աշխատավարձը, օրինական գործադուլին մասնակցող աշխատողներին վճարումը, լրացուցիչ և հատուկ ընդմիջումների վճարումը, աշխատանքի ծավալի ավելացման դեպքում աշխատանքի վարձատրությունը, առողջության ստուգման համար ծախսվող ժամանակի համար վճարումը (եթե աշխատողի առողջության ստուգումը պարտադիր է և պայմանավորված է աշխատանքի բնույթով).

բ. ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) և նպատակային (ուսումնական, պետական կամ հասարակական պարտականությունների կատարման համար) վճարովի արձակուրդի գումարները, ինչպես նաև աշխատանքային պայմանագիրը լուծելիս (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի գործողությունը դադարեցնելիս) չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը).

գ. հեղինակային վարձատրությունը (բացառությամբ «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ռոյալթիների):»:

i

4. Հրահանգի 18-րդ կետում «24-րդ կետերում» բառերը փոխարինել «24.1-րդ կետերում» բառերով:

i

5. Հրահանգի 35-րդ կետի 2-րդ ենթակետում «20-րդ ենթակետում» բառերը փոխարինել «20-րդ կետում» բառերով:

i

6. Հրահանգի 42-րդ կետի 7-րդ ենթակետում «Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկից, ապա նպաստները ամբողջությամբ վճարվում են գործատուի միջոցների հաշվին:» նախադասությունը փոխարինել «Եթե գործատուն օրենքով սահմանված կարգով ազատված է հարկային գործակալի պարտավորությունից, ապա նպաստի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից վճարման ենթակա գումարները վարձու աշխատողին նշանակում և վճարում է լիազոր մարմինը:»:

7. Հրահանգի 44-րդ կետում.

i

1) 1-ին ենթակետը «գրանցման հայտ» բառերից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող աշխատողների)» բառերով.

2) 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) սույն հրահանգի հավելված 1-ում նշված արտաքին ձևով եկամտային հարկի և կուտակային վճարի ամսական ամփոփ հաշվարկ (այսուհետ` ամփոփ հաշվարկ), որտեղ ներառվում են հաշվետու ամսում տվյալ հարկային գործակալից`

ա. եկամուտներ ստացող վարձու աշխատողների (բացառությամբ Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող աշխատողների) համար հաշվարկված (իսկ պայմանագրային եկամուտների դեպքում` վճարված) եկամուտների և այդ եկամուտներից պահված հարկի, իսկ կուտակային կենսաթոշակային համակարգում ներառված անձանց մասով` նաև հաշվարկված և պահված կուտակային վճարների վերաբերյալ անհատական տեղեկություններ,

բ. պասիվ եկամուտներ ստացող ֆիզիկական անձանց վճարված պասիվ եկամուտների և Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց վճարված (հաշվարկված) եկամուտների, ինչպես նաև այդ եկամուտներից պահված հարկի վերաբերյալ ամփոփ տեղեկություններ:»:

8. Հրահանգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 44.1-րդ կետով.

i

«44.1. Եթե նոր աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա տվյալ անձի համար գրանցման հայտը և (կամ) եկամտային հարկի ամփոփ հաշվարկը հարկային մարմին է ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

i

9. Հրահանգի 45-րդ կետը «18-րդ կետի 1-ին ենթակետում» բառից հետո լրացնել «, 19-րդ և 20-րդ կետերում» բառերով, և «եկամտային հարկի պարզեցված հաշվարկ» բառերը փոխարինել «եկամտային հարկի և կուտակային վճարի պարզեցված հաշվարկ» բառերով:

10. Հրահանգի 28-րդ և 29-րդ օրինակները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Օրինակ 28. Անհատ ձեռնարկատերը 2013թ. ընթացքում հարկի եռամսյակային կանխավճարների գումարների վճարող չի եղել: Անհատ ձեռնարկատերը 21.02.2014թ.-ին հարկային մարմին ներկայացրել է 2013թ. տարեկան եկամուտների մասին հաշվարկ, ըստ որի 2013թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հաշվարկված հարկի գումարը կազմել է 640,0 հազ. դրամ: 2014թ. հուլիս ամսին հարկային մարմինների կողմից անհատ ձեռնարկատիրոջ մոտ կատարված ստուգմամբ լրացուցիչ գանձման է առաջադրվել հարկ (160,0 հազ. դրամ), որը վերաբերում է անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2013թ. իրականացրած ձեռնարկատիրական գործունեությանը (այլ եկամուտների գծով հարկի լրացուցիչ գումարներ չեն հայտնաբերվել): Ստուգման ակտը կազմվել է 12.07.2014թ.-ին:

Տվյալ դեպքում, 2013թ. տարեկան եկամուտների մասին հաշվարկում արտացոլված 640,0 հազ. դրամ հարկի գումարը անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել մինչև 01.05.2014թ., իսկ ստուգմամբ լրացուցիչ հայտնաբերված 2013թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հարկի գումարը` 160,0 հազ. դրամը, մինչև 22.07.2014թ.: Այդ ժամկետներից սկսած շարունակվում են հաշվարկվել տույժեր «Հարկերի մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով` հարկի չվճարված գումարների նկատմամբ: Ընդ որում` 2014թ. հարկի եռամսյակային կանխավճարների գումարները ենթակա են վերահաշվարկման` այն կազմելու է եռամսյակային 150,0 հազ. դրամ ((640,0+160,0)x18.75%).

 

._______________________________________________________.

|15.03.2014թ.    |120,0 հազ. դրամ                       |

|________________|______________________________________|

|01.05.2014թ.    |640,0 հազ. դրամ                       |

|________________|______________________________________|

|15.06.2014թ.    |120,0 հազ. դրամ                       |

|________________|______________________________________|

|22.07.2014թ.    |160,0 հազ. դրամ + տույժեր, տուգանքներ |

|________________|______________________________________|

|15.09.2014թ.    |210,0 հազ. դրամ (150,0 *3-120,0 *2)   |

|________________|______________________________________|

|15.12.2014թ.    |150,0 հազ. դրամ                       |

._______________________________________________________.

 

Նույն օրինակում, եթե տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացվել է 09.04.2014թ.-ին, ապա վճարման ենթակա հարկի և հարկի եռամսյակային կանխավճարների գումարները ենթակա են վճարման հետևյալ ժամկետներում և չափերով.

 

._______________________________________________________.

|15.03.2014թ.    |-                                     |

|________________|______________________________________|

|01.05.2014թ.    |640,0 հազ. դրամ                       |

|________________|______________________________________|

|15.06.2014թ.    |240,0 հազ. դրամ (120,0+120,0)         |

|________________|______________________________________|

|22.07.2014թ.    |160,0 հազ. դրամ + տույժեր, տուգանքներ |

|________________|______________________________________|

|15.09.2014թ.    |210,0 հազ. դրամ (150,0 *3-120,0 *2)   |

|________________|______________________________________|

|15.12.2014թ.    |150,0 հազ. դրամ                       |

._______________________________________________________.

 

Օրինակ 29. Անհատ ձեռնարկատերը 2013թ. ընթացքում հարկի եռամսյակային կանխավճարների գումարների վճարող չի եղել: Անհատ ձեռնարկատերը 21.02.2014թ.-ին հարկային մարմին ներկայացրել է 2013թ. տարեկան եկամուտների մասին հաշվարկ, ըստ որի 2013թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հաշվարկված հարկի գումարը կազմել է 640,0 հազ. դրամ: 2014թ. մարտ ամսին հարկային մարմինների կողմից անհատ ձեռնարկատիրոջ մոտ կատարված ստուգմամբ լրացուցիչ գանձման է առաջադրվել հարկ (160,0 հազ. դրամ), որը վերաբերում է անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2013թ. իրականացրած ձեռնարկատիրական գործունեությանը (այլ եկամուտների գծով հարկի լրացուցիչ գումարներ չեն հայտնաբերվել): Ստուգման ակտը կազմվել է 14.03.2014թ.-ին:

Տվյալ դեպքում, 2013թ. տարեկան եկամուտների մասին հաշվարկում արտացոլված և ստուգմամբ լրացուցիչ հայտնաբերված 2013թ. ձեռնարկատիրական գործունեության գծով հարկի գումարները (համապատասխանաբար` 640,0 և 160,0 հազ. դրամ) անհատ ձեռնարկատերը պարտավոր է վճարել մինչև 01.05.2014թ.: Այդ ժամկետից սկսած հաշվարկվում են տույժեր «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով` հարկի չվճարված գումարների նկատմամբ: Ընդ որում` 2014թ. հարկի եռամսյակային կանխավճարների գումարները ենթակա են վերահաշվարկման` այն կազմելու է եռամսյակային 150,0 հազ. դրամ ((640,0+160,0)x18.75%).

 

._______________________________________________________.

|15.03.2014թ.    |150,0 հազ. դրամ                       |

|________________|______________________________________|

|24.03.2014թ.    |տուգանքներ                            |

|________________|______________________________________|

|01.05.2014թ.    |800,0 հազ. դրամ (640,0+160,0)         |

|________________|______________________________________|

|15.06.2014թ.    |150,0 հազ. դրամ                       |

|________________|______________________________________|

|15.09.2014թ.    |150,0 հազ. դրամ                       |

|________________|______________________________________|

|15.12.2014թ.    |150,0 հազ. դրամ                       |

._______________________________________________________.

 

Նույն օրինակում, եթե տարեկան եկամուտների մասին հաշվարկը ներկայացվել է 09.04.2014թ.-ին, իսկ ստուգման ակտը կազմվել է 19.04.2014թ.-ին, ապա վճարման ենթակա հարկի և հարկի եռամսյակային կանխավճարների գումարները ենթակա են վճարման հետևյալ ժամկետներում և չափերով.

 

._______________________________________________________.

|15.03.2014թ.    |120,0 հազ. դրամ (640,0x18.75%)        |

|________________|______________________________________|

|29.04.2014թ.    |տույժեր, տուգանքներ                   |

|________________|______________________________________|

|01.05.2014թ.    |800,0 հազ. դրամ (640,0+160,0)         |

|________________|______________________________________|

|15.06.2014թ.    |180,0 հազ. դրամ (150,0+(150,0-120,0)) |

|________________|______________________________________|

|15.09.2014թ.    |150,0 հազ. դրամ                       |

|________________|______________________________________|

|15.12.2014թ.    |150,0 հազ. դրամ                       |

._______________________________________________________.»:

 

i

11. Հրահանգի 100-րդ կետի վերջին նախադասությունը «աշխատողով» բառից հետո լրացնել «, կամ եթե գործատուն օրենսդրության կամ միջազգային իրավական ակտերի համաձայն, մինչև 2013 թվականի հունվարի 1-ը ազատված է եղել իր հաշվին պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից» բառերով:

i

12. Հրահանգի 110-րդ կետի 1-ին մասը «նրանց հավասարեցված անձանց» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացի և քաղաքացիություն չունեցող անձ հանդիսացող աշխատողների» բառերով:

i

13. Հրահանգի 111-րդ կետը «պարտադիր մասնակիցների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ 111.1 ենթակետում նշված անձանց)» բառերով:

14. Հրահանգը լրացնել նոր` 111.1-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ`

i

«111.1. «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող պարտադիր մասնակիցը օրենքով սահմանված կարգով պարտավոր է ամսական կատարել կուտակային վճար 5000 դրամի չափով, որը համարվում է «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված կուտակային վճարի գծով վերջնական պարտավորություն, իսկ ամսական 5000 դրամի չափով մասնակցի համար (օգտին) վճարվում է պետական բյուջեից:

Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսացող` պարտադիր կուտակային բաղադրիչին կամավոր միացած մասնակիցը օրենքով սահմանված կարգով պարտավոր է ամսական կատարել կուտակային վճար 5000 դրամի չափով, որը համարվում է «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներից ստացվող եկամուտներից հաշվարկված կուտակային վճարի գծով վերջնական պարտավորություն: Այս դեպքում մասնակցի համար (օգտին) պետական բյուջեից հավելյալ վճար չի կատարվում:

Սույն ենթակետում նշված հարկ վճարողները, որոնք հարկային մարմնին ներկայացրել են գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություն` հայտարարությունը ներկայացնելուն հաջորդող ամսվանից մինչև գործունեությունը վերսկսելու ամիսն ընկած ժամանակահատվածի համար սույն ենթակետով սահմանված չափերով կուտակային վճար չեն հաշվարկում (վճարում):»:

i

15. Հրահանգը լրացնել նոր` 118.1-րդ և 118.2-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ`

«118.1. Հարկային մարմնի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող տեղեկությունները շտկվում են, եթե տեղեկատվական բազա են մուտքագրվել նոր տվյալներ, մասնավորապես`

1) ճշտված անձնավորված հաշվարկները.

2) հարկային մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընդունված ստուգման ակտերը.

3) վեճն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:

Եթե շտկված տեղեկությունները հանգեցնում են մասնակիցների կողմից կատարված կուտակային վճարի չափի փոփոխության, ապա կուտակային վճարի` մասնակիցների ռեեստր վարողի հաշվին փոխանցված կուտակային վճարը վճարվելիք կուտակային վճարի չափից պակաս լինելու դեպքում մասնակիցը կամ մասնակցի փոխարեն կուտակային վճար կատարողը պարտավոր է վճարել (փոխանցել) պակաս վճարած կուտակային վճարի գումարը.

Սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով շտկված տեղեկություններ ներկայացնելու դեպքում ավելի փոխանցված կուտակային վճարի գումարները հետ վերադարձման ենթակա չեն, դրանք հաշվի են առնվում հետագա կուտակային վճարները հաշվարկելիս և վճարելիս.

Սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված հիմքերով շտկված տեղեկություններ ներկայացնելու դեպքում ավելի փոխանցված կուտակային վճարի գումարները (բացառությամբ պետության կողմից մասնակցի համար (օգտին) ավելի վճարված կուտակային վճարների) հետ են վերադարձվում գործատուին (նրա իրավահաջորդին), մասնակցին (նրա իրավահաջորդին) կամ հաշվի են առնվում հետագա կուտակային վճարները հաշվարկելիս և վճարելիս: Ընդ որում` ավելի փոխանցված կուտակային վճարները հետ են վերադարձվում գործատուի (նրա իրավահաջորդի) կամ մասնակցի դիմումի համաձայն: Դիմումի հետ միաժամանակ դիմողը մասնակիցների ռեեստր վարողին պարտադիր ներկայացնում է ավելի փոխանցված կուտակային վճարների հետ վերադարձման հիմք հանդիսացող փաստաթուղթ (ստուգման կամ դատական ակտեր):

Պետության կողմից մասնակցի համար (օգտին) ավելի վճարված կուտակային վճարները հետ են վերադարձվում (բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետով նշված դեպքի) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հարկային մարմնի կողմից ճշտված տեղեկությունները ներկայացվում են մասնակիցների ռեեստր վարողին` ըստ մասնակից համակարգերի միջև տվյալների փոխանակման համաձայնեցված ժամանակացույցի` շտկումները կատարելու հաջորդող հաշվետվությունների հետ միասին` բացառապես էլեկտրոնային եղանակով:

Օրինակ 37.1. Հաշվետու ամսում 1974թ. ծնված ֆիզիկական անձը որպես վարձու աշխատող ստանում է բազային եկամուտ երկու տարբեր գործատուներից, որոնք հարկային մարմին են ներկայացրել ամսական ամփոփ հաշվարկներ և աղյուսակ 1-ում նշված չափերով կուտակային վճարները հաշվարկել և վճարել են գանձապետարանի կամուրջ հաշվին (դրամ).

 

Աղյուսակ 1

.__________________________________________________________________.

|Եկամտի ստացման    |Բազային      |Կուտակային վճար         |Լրավճար |

|աղբյուր           |եկամուտ      |________________________|        |

|                  |             |մասնակցի    |պետության  |        |

|                  |             |չափ         |չափ        |        |

|__________________|_____________|____________|___________|________|

|1-ին գործատու     |300000       |15000       |15000      | 0      |

|__________________|_____________|____________|___________|________|

|2-րդ գործատու     |250000       |12500       |10000      | 2500   |

|__________________|_____________|____________|___________|________|

|Ընդամենը          |550000       |27500       |25000      | 2500   |

.__________________________________________________________________.

 

Գործատուներից մեկը (1-ին գործատուն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է ճշտված ամսական ամփոփ հաշվարկ, որի արդյունքում տվյալ վարձու աշխատողի բազային եկամուտը կազմում է 200000 դրամ:

Տվյալ դեպքում ճշտված հաշվարկի հիման վրա կատարվում է մասնակցի կուտակային վճարի (այդ թվում` պետության մասնակցության մասով)` աղյուսակ 2-ում նշված վերահաշվարկը (դրամ).

 

Աղյուսակ 2

 

._________________________________________________________________.

|Եկամտի   |Ճշտված  |Ճշտված կուտակային |Ավել     |Պետական բյուջեից |

|ստացման  |բազային |վճար              |պահված   |հաշվանցման կամ   |

|աղբյուր  |եկամուտ |__________________|(վճարված)|պետական բյուջեից |

|         |        |մասնակցի|պետության|գումար   |լրավճարման ենթակա|

|         |        |չափ     |չափ      |         |գումար           |

|_________|________|________|_________|_________|_________________|

|1-ին     |200000  |10000   |10000    |(5000)   |(5000)           |

|գործատու |        |        |         |         |                 |

|_________|________|________|_________|_________|_________________|

|2-րդ     |250000  |12500   |12500    |0        |2500             |

|գործատու |        |        |         |         |                 |

|_________|________|________|_________|_________|_________________|

|Ընդամենը |450000  |22500   |22500    |(5000)   |(2500)           |

._________________________________________________________________.

 

Մասնակցից ավել պահված (վճարված) կուտակային վճարի չափը կազմում է 5000 դրամ (10000-15000), որը 1-ին գործատուն հաշվի է առնում հաջորդ ամսվա կուտակային վճարը գանձապետարանի կամուրջ հաշվին փոխանցելիս: Պետության կողմից ավել վճարված կուտակային վճարի` 2500 դրամ (22500-25000) գումարը հարկային մարմնի կողմից հաշվի է առնվում հաջորդ ամսվա համար պետության մասնակցության չափի վերաբերյալ գանձապետարան ներկայացվող հանձնարարականում նշված գումարի հաշվարկման ժամանակ:

Ճշտված հաշվարկի հիման վրա կատարվում է նաև եկամտային հարկի պարտավորությունների վերահաշվարկ:

Օրինակ 37.2. Հաշվետու ամսում 1974թ. ծնված ֆիզիկական անձը որպես վարձու աշխատող ստանում է բազային եկամուտ երկու տարբեր գործատուներից, որոնք հարկային մարմին են ներկայացրել ամսական ամփոփ հաշվարկներ և աղյուսակ 1-ում նշված չափերով կուտակային վճարները հաշվարկել և վճարել են գանձապետարանի կամուրջ հաշվին (դրամ).

 

Աղյուսակ 1

 

.__________________________________________________________.

|Եկամտի ստացման  |Բազային  | Կուտակային վճար       |Լրավճար|

|աղբյուր         |եկամուտ  |_______________________|       |

|                |         |մասնակցի    |պետության |       |

|                |         |չափ         |չափ       |       |

|________________|_________|____________|__________|_______|

|1-ին գործատու   |300000   |15000       |15000     |0      |

|________________|_________|____________|__________|_______|

|2-րդ գործատու   |250000   |12500       |10000     |2500   |

|________________|_________|____________|__________|_______|

|Ընդամենը        |550000   |27500       |25000     |2500   |

.__________________________________________________________.

 

Գործատուներից մեկը (1-ին գործատուն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է ճշտված ամսական ամփոփ հաշվարկ, որի արդյունքում տվյալ վարձու աշխատողի բազային եկամուտը կազմում է 400000 դրամ:

Տվյալ դեպքում ճշտված հաշվարկի հիման վրա կատարվում է մասնակցի կուտակային վճարի (այդ թվում` պետության մասնակցության մասով)` աղյուսակ 2-ում նշված վերահաշվարկը (դրամ).

 

Աղյուսակ 2

.____________________________________________________________________.

|Եկամտի   |Ճշտված  |Ճշտված կուտակային  |Պակաս պահված|Պետական բյուջեից|

|ստացման  |բազային |վճար               |(վճարված)   |լրացուցիչ       |

|աղբյուր  |եկամուտ |___________________|գումար      |վճարման ենթակա  |

|         |        |մասնակցի |պետության|            |գումար          |

|         |        |չափ      |չափ      |            |                |

|_________|________|_________|_________|____________|________________|

|1-ին     |400000  |20000    |20000    |5000        |5000            |

|գործատու |        |         |         |            |                |

|_________|________|_________|_________|____________|________________|

|2-րդ     |250000  |12500    |5000     |0           |(5000)          |

|գործատու |        |         |         |            |                |

|_________|________|_________|_________|____________|________________|

|Ընդամենը |650000  |32500    |25000    |5000        |0               |

.____________________________________________________________________.

 

Մասնակցից պակաս պահված (վճարված) կուտակային վճարի չափը կազմում է 5000 դրամ (20000-15000), որը 1-ին գործատուն պարտավոր է վճարել (փոխանցել) գանձապետարանի կամուրջ հաշվին: Պետության կողմից պակաս վճարված կուտակային վճար չի առաջանում: Մասնակցի կողմից ենթակա է լրավճարման 7500 դրամ:

Օրինակ 37.3. Հաշվետու ամսում 1974թ. ծնված ֆիզիկական անձը որպես վարձու աշխատող ստանում է բազային եկամուտ երկու տարբեր գործատուներից, որոնք հարկային մարմին են ներկայացրել ամսական ամփոփ հաշվարկներ և աղյուսակ 1-ում նշված չափերով կուտակային վճարները հաշվարկել և վճարել են գանձապետարանի կամուրջ հաշվին (դրամ).

 

Աղյուսակ 1

 

.___________________________________________________________.

|Եկամտի ստացման աղբյուր |Բազային եկամուտ |Կուտակային վճար   |

|                       |                |__________________|

|                       |                |մասնակցի|պետության|

|                       |                |չափ     |չափ      |

|_______________________|________________|________|_________|

|1-ին գործատու          |200000          |10000   |10000    |

|_______________________|________________|________|_________|

|2-րդ գործատու          |250000          |12500   |12500    |

|_______________________|________________|________|_________|

|Ընդամենը               |450000          |22500   |22500    |

.___________________________________________________________.

 

Գործատուներից մեկը (1-ին գործատուն) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է ճշտված ամսական ամփոփ հաշվարկ, որի արդյունքում տվյալ վարձու աշխատողի բազային եկամուտը կազմում է 300000 դրամ:

Տվյալ դեպքում ճշտված հաշվարկի հիման վրա կատարվում է մասնակցի կուտակային վճարի (այդ թվում` պետության մասնակցության մասով)` աղյուսակ 2-ում նշված վերահաշվարկը (դրամ).

 

Աղյուսակ 2

 

._____________________________________________________________________.

|Եկամտի   |Ճշտված  |Ճշտված            |Պակաս    |Պետական  |Լրավճարվող |

|ստացման  |բազային |կուտակային        |պահված   |բյուջեից |կամ        |

|աղբյուր  |եկամուտ |վճար              |(վճարված)|լրացուցիչ|վերադարձվող|

|         |        |__________________|գումար   |վճարման  |գումար     |

|         |        |մասնակցի|պետության|         |ենթակա   |           |

|         |        |չափ     |չափ      |         |գումար   |           |

|_________|________|________|_________|_________|_________|___________|

|1-ին     |300000  |15000   |15000    |5000     |5000     |0          |

|գործատու |        |        |         |         |         |           |

|_________|________|________|_________|_________|_________|___________|

|2-րդ     |250000  |12500   |10000    |0        |(2500)   |2500       |

|գործատու |        |        |         |         |         |           |

|_________|________|________|_________|_________|_________|___________|

|Ընդամենը |550000  |27500   |25000    |5000     |2500     |2500       |

._____________________________________________________________________.

 

Մասնակցից պակաս պահված (վճարված) կուտակային վճարի չափը կազմում է 5000 դրամ (15000-10000), որը 1-ին գործատուն պարտավոր է վճարել (փոխանցել) գանձապետարանի կամուրջ հաշվին: Պետության կողմից պակաս վճարված կուտակային վճարի չափը կազմում է 2500 դրամ (25000-22500), որը հարկային մարմնի հանձնարարականի հիման վրա պետական բյուջեից մասնակցի օգտին ենթակա է փոխանցման ռեեստր վարողի` ՀՀ կենտրոնական բանկում բացված հաշվին: Մասնակիցը պարտավոր է հաշվետու ամսվա համար, օրացուցային տարվան հաջորդող մինչև մայիսի 31-ը լրավճարել իր համար 2500 դրամ կուտակային վճար:

118.2. Գործատուի (հարկային գործակալի) կողմից կուտակային վճարներ չկատարելու կամ ուշացումով կատարելու համար գանձված (վճարված) տույժերի հաշվին ձեռք են բերվում այն պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը, որին այդ պահին կուտակային վճարներ է կատարում մասնակիցը, ում համար չի կատարվել կամ ուշացումով է կատարվել կուտակային վճարը:

Գանձված (վճարված) տույժերի հաշվին յուրաքանչյուր մասնակցի պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը որոշվում են տվյալ հաշվետու ժամանակահատվածում գործատուի (հարկային գործակալի) կողմից բոլոր մասնակիցների համար հաշվարկված կուտակային վճարի ընդհանուր գումարում յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկված կուտակային վճարի գումարի չափից ելնելով:

Ճշտված հաշվարկի ներկայացման արդյունքում լրացուցիչ առաջացած կամ ստուգմամբ հայտնաբերված կամ մասնակցի կողմից լրավճարման ենթակա կուտակային վճարների նկատմամբ հաշվարկված և գանձված (վճարված) տույժերի հաշվին` կենսաթոշակային ֆոնդերի փայերը ձեռք են բերվում այն մասնակիցների համար, որոնց վերաբերվում են առաջացած (հայտնաբերված) կուտակային վճարների լրացուցիչ գումարները:»:

i

16. Հրահանգի 1-ին, 2-րդ, 7-րդ և 8-րդ հավելվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

Հավելված 1

Հաստատված է ՀՀ կառավարությանն

առընթեր պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2013 թվականի սեպտեմբերի 24-ի

N 415-Ն հրամանով

 

«Հավելված 1

Հաստատված է Հայաստանի

Հանրապետության կառավարությանն

առընթեր պետական եկամուտների

կոմիտեի նախագահի

2012 թվականի հունիսի 7-ի

N 175-Ն հրամանով

 

._____________________________________________________________________.

|      ԱՄՓՈՓ ՀԱՇՎԱՐԿ            |    Փաստաթղթի մուտքագրման համար      |

|Եկամտային հարկի և  կուտակային  | ___________________________________ |

|      վճարի ամսական            | (լրացվում է հարկային մարմնի կողմից) |

|_______ (տարի) _____ (ամիս)    |                                     |

|_______________________________|_____________________________________|

|Հարկ վճարողի անվանումը         | Հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ) |

|                               |        ._______________________.    |

|_______________________________|_____________________________________|

|Հաշվարկի ներկայացման ամսաթիվ`  |             |  Չափի միավոր` Դրամ    |

._____________________________________________________________________.

 

1.»Փաստաթղթի համարը» մասում նշվում է հարկային մարմնում հարկային գործակալի (կազմակերպություն, անհատ ձեռնարկատեր, նոտար) անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը, «Հարկ վճարողի անվանումը» տողում ինքնաշխատ լրացվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական ձևը (անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը), իսկ «Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» տողում` հարկ վճարողի հաշվառման համարը

 

Բաժին I. Գործատուի եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների հաշվարկ` ըստ աշխատողների

 

._________________________________________________________________________.

|Աշխատողի (այդ|Հաշվետու ժամանակաշրջանում      |Վճարված       |Ե  |Պարտադիր|

|թվում` վարձու|ստացման ենթակա (ստացված)       |ժամանակավոր   |կ  |կուտա-  |

|աշխատողի)    |եկամտի գումար                  |անաշխատունա-  |ա  |կային   |

|նույնականաց- |                               |կության       |մ  |վճարներ |

|ման տվյալներ |                               |նպաստներ      |տ  |        |

|             |                               |              |ա  |        |

|             |                               |              |յ  |        |

|             |                               |              |ի  |        |

|             |                               |              |ն  |        |

|             |                               |              |հ  |        |

|             |                               |              |ա  |        |

|             |                               |              |ր  |        |

|             |                               |              |կ  |        |

|_____________|_______________________________|______________|___|________|

|Ա  |Ա  |Հան- |Զբաղ-|Կու-|Աշ- |Քա- |Այլ  |Հարկ|Գոր-|ՀՀ  |Ավե-|Հար|Աշ-|Քա- |

|զ  |ն  |րային|մունք|տա- |խա- |ղա- |հարկ-|վող |ծա- |պետա|լի  |կի |խա-|ղա- |

|գ  |ու |ծառա-|ների |կա- |տա- |քա- |վող  |եկա-|տուի|կան |վը- |գու|տա-|քա- |

|ա  |ն  |յու- |դասա-|յին |վարձ|ցիա-|եկա- |մտի |մի- |բյու|ճար-|մար|վար|ցիա-|

|ն  |   |թյուն|կարգ-|հա- |(բա-|իրա-|մուտը|նվա-|ջոց-|ջեի |ված |   |ձից|իրա-|

|ու |   |ների |չի   |մա- |զա- |վա- |(բացի|զեց-|նե- |մի- |նը- |   |   |վա- |

|ն  |   |համա-|կոդ  |կար-|յին |կան |նը-  |ման |րով |ջոց-|պաս-|   |   |կան |

|   |   |րանիշ|     |գի  |եկա-|պայ-|պաստ-|գու-|վը- |նե- |տի  |   |   |պայ-|

|   |   |(ՀԾՀ)|     |մաս-|մուտ|մա- |ների)|մար |ճար-|րով |գու-|   |   |մա- |

|   |   |     |     |նակ-|    |նագ-|     |    |ված |վը- |մարի|   |   |նա- |

|   |   |     |     |ցու-|    |րով |     |    |նը  |ճար-|հետ-|   |   |գրով|

|   |   |     |     |թյան|    |աշ- |     |    |պաստ|ված |պա- |   |   |աշ- |

|   |   |     |     |կար-|    |խա- |     |    |ների|նը- |հում|   |   |խա- |

|   |   |     |     |գա- |    |տան-|     |    |գու-|պաստ|    |   |   |տան-|

|   |   |     |     |վի- |    |քի  |     |    |մար |ների|    |   |   |քի  |

|   |   |     |     |ճակ |    |վար-|     |    |    |գու-|    |   |   |վար-|

|   |   |     |     |ճակ |    |ձա- |     |    |    |մար |    |   |   |ձա- |

|   |   |     |     |    |    |տրու|     |    |    |    |    |   |   |տրու|

|   |   |     |     |    |    |թյու|     |    |    |    |    |   |   |թյու|

|   |   |     |     |    |    |նը  |     |    |    |    |    |   |   |նից |

|___|___|_____|_____|____|____|____|_____|____|____|____|____|___|___|____|

|1.1|1.2|1.3  |1.4  |1.5 |1.6 |1.7 |1.8  |1.9 |1.10|1.11|1.12|1. |1. |1.15|

|   |   |     |     |    |    |    |     |    |    |    |    |13 |14 |    |

|___|___|_____|_____|____|____|____|_____|____|____|____|____|___|___|____|

|   |   |     |     |    |    |    |     |( ) |    |    |    |   |   |    |

|___|___|_____|_____|____|____|____|_____|____|____|____|____|___|___|____|

|   |   |     |     |    |    |    |     |( ) |    |    |    |   |   |    |

|___|___|_____|_____|____|____|____|_____|____|____|____|____|___|___|____|

|   |   |     |     |    |    |    |     |( ) |    |    |    |   |   |    |

|___|___|_____|_____|____|____|____|_____|____|____|____|____|___|___|____|

|   |   |     |     |    |    |    |     |( ) |    |    |    |   |   |    |

|___|___|_____|_____|____|____|____|_____|____|____|____|____|___|___|____|

|   |   |     |     |    |    |    |     |( ) |    |    |    |   |   |    |

|___|___|_____|_____|____|____|____|_____|____|____|____|____|___|___|____|

|   |   |     |     |    |    |    |     |( ) |    |    |    |   |   |    |

|_________________________________________________________________________|

|   Բաժին 1.1 Դատարանի վճռի հիման վրա կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ |

|                       հիմքերով վճարված եկամուտ                          |

|_________________________________________________________________________|

|   |   |     |     |    |    |    |     |( ) |    |    |    |   |   |    |

|___|___|_____|_____|____|____|____|_____|____|____|____|____|___|___|____|

|   |   |     |     |    |    |    |     |( ) |    |    |    |   |   |    |

|________________________|____|____|_____|____|____|____|____|___|___|____|

|Սահմանափակ օգտագործման  |    |    |     |    |    |    |    |   |   |    |

|ենթակա տեղեկատվության   |    |    |     |    |    |    |    |   |   |    |

|ներքո գտնվող անձինք 1.16|    |    |     |( ) |    |    |    |   |x  |x   |

|                        |    |    |     |( ) |    |    |    |   |   |    |

|________________________|____|____|_____|____|____|____|____|___|___|____|

|                Ընդամենը|    |    |     |( ) |    |    |    |   |   |    |

._________________________________________________________________________.

 

2. 1-ին բաժնում տրվում է հաշվետու ամսվա համար հարկային գործակալի (գործատուի) եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների հաշվարկը` ըստ բոլոր (վարձու) աշխատողների, յուրաքանչյուր (վարձու) աշխատողի համար լրացվում է մեկ տող (անկախ հաշվետու ամսում եկամուտներ ստանալու հանգամանքից)

3. [1.1], [1.2] և [1.3] սյունակներում ինքնաշխատ լրացվում են (վարձու) աշխատողի նույնականացման տվյալները. [1.1] և [1.2] սյունակներում` (վարձու) աշխատողի ազգանունը և անունը, [1.3] սյունակում` հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը (սոցիալական ապահովության քարտի համարը կամ սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը)

4. [1.4] սյունակում ինքնաշխատ լրացվում է (վարձու) աշխատողի զբաղմունքի (պաշտոնի, մասնագիտության) կոդը, [1.5] սյունակում ինքնաշխատ լրացվում է կենսաթոշակային համակարգում (վարձու) աշխատողի մասնակցության կոդը (0` կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չէ, 1` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր մասնակից է, 2` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կամավոր մասնակից է

5. [1.6] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար վարձու աշխատողին հաշվեգրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները (բազային եկամուտը), [1.7] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքի կատարման) դիմաց աշխատողին փաստացի վճարված եկամուտները (պայմանագրային եկամուտը), [1.8] սյունակում նշվում է (վարձու) աշխատողին վճարված [1.6] և [1.7] սյունակներում չընդգրկված և «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հարկվող այլ եկամուտները (այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափը գերազանցող առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները, աշխատողներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափերից ավելի վճարված փոխհատուցման վճարները, աշխատողին վճարված օգնության գումարները), [1.9] սյունակում նշվում է հարկվող եկամտի օրենքով սահմանված չափերը չգերազանցող կամավոր կուտակային վճարների գումարները` ոչ ավելի, քան ([1.6]+[1.7]+[1.8]+[1.10]+[1.11])- ([1.6]+[1.7]+[1.8]+[1.10]+[1.11]):1,05

6. [1.10] սյունակում նշվում են հաշվետու ամսում գործատուի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները, [1.11] սյունակում նշվում են հաշվետու ամսում ՀՀ պետական բյուջեի միջոցներով վարձու աշխատողին վճարված ժամանակավոր անաշխատունակության նպաստների գումարները, [1.12] սյունակում նշվում են հաշվետու ամսում հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստի հետպահվող գումարները: Յուրաքանչյուր վարձու աշխատողի համար նշված սյունակներից որևէ մեկը լրացված լինելու դեպքում լրացվում (բացվում) է հետևյալ աղյուսակը`

 

.___________________________________________________________________.

|Աշխատողի  |Հանրային |Նպաստների և |Ժամանակավոր|Նպաստի գումար կամ    |

|ազգանուն, |ծառայու- |հետպահման   |անաշխատու  |հետպահվող գումար     |

|անուն     |թյունների|դասակարգման |նակության  |                     |

|          |համարանիշ|կոդ         |(հետպահման)|                     |

|          |(ՀԾՀ)    |            |___________|_____________________|

|          |         |            |սկիզբ|ավարտ|Գոր-  |ՀՀ     |Հետ   |

|          |         |            |(օրը)|(օրը)|ծատուի|պետական|պահվող|

|          |         |            |     |     |միջոց-|բյուջեի|գումար|

|          |         |            |     |     |ներով |միջոց- |      |

|          |         |            |     |     |      |ներով  |      |

|__________|_________|____________|_____|_____|______|_______|______|

|__________|_________|____________|_____|_____|______|_______|______|

|__________|_________|____________|_____|_____|______|_______|______|

|__________|_________|____________|_____|_____|______|_______|______|

|_____________________________________________|_____________________|

|                                  Ընդամենը   |                     |

.___________________________________________________________________.

 

7. «Նպաստների դասակարգման կոդը» սյունակում նշվում է ժամանակավոր անաշխատունակության նպաստների տեսակը կամ հետպահման դեպքը (կոդը). 1 - հիվանդության նպաստ, 2 - պրոթեզավորման նպաստ, 3 - առողջարանային բուժման նպաստ, 4 - հղիության և ծննդաբերության նպաստ, 5 - ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ, 6 - ավելի վճարված նպաստի գումարի հետպահումը

8. «Ժամանակավոր անաշխատունակության (հետպահման) / սկիզբը (օրը)» և «Ժամանակավոր անաշխատունակության (հետպահման) / ավարտը (օրը)» սյունակներում նշվում են ժամանակավոր անաշխատունակության կամ հետպահման ժամանակահատվածը, ընդ որում` եթե գործատուն, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N 1024-Ն որոշման 5-րդ հավելվածի 9-րդ կետով սահմանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա (բացակայում է ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջը), ապա որպես ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածի վերջ լրացվում է յուրաքանչյուր անգամ ժամանակավոր անաշխատունակության թերթիկի գործատուին ներկայացնելու օրը` առանց փոփոխելու ժամանակավոր անաշխատունակության սկիզբը

9. «Նպաստի գումարը կամ հետպահվող գումարը» սյունակում նշվում է հաշվետու ամսում ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարված գումարները կամ հաշվետու ամսում հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստի վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստի հետպահվող գումարները

10. [1.13] սյունակում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ամսում (վարձու) աշխատողի եկամտային հարկի գումարը հետևյալ հաշվարկներից ելնելով`

 

.___________________________________________________________________.

|Հարկվող եկամուտ                  |Եկամտային հարկ                   |

|_________________________________|_________________________________|

|([1.6]+[1.7]+[1.8]+[1.9])+([1.10]|[1.13]=(([1.6]+[1.7]+[1.8]+[1.9])|

|+[1.11])<=120000                 |+([1.10]+[1.11]))x24.4%="">

|_________________________________|_________________________________|

|120000<>

|([1.10]+ [1.11])<=2000000>

|_________________________________|_________________________________|

|([1.6]+[1.7]+[1.8]+[1.9])+([1.10]|[1.13]=518080+(([1.6]+[1.7]+[1.8]|

|+[1.11])>2000000                 |+[1.9])+([1.10]+[1.11])-         |

|                                 |2000000)x36%                     |

.___________________________________________________________________.

 

11. [1.14] և [1.15] սյունակներում ինքնաշխատ լրացվում են հաշվետու ամսվա համար վճարման ենթակա պարտադիր կուտակային վճարների գումարը հետևյալ հաշվարկներից ելնելով`

 

._____________________________________________________________________.

|Կարգավիճակ       |Եկամտի տեսակ      |Հաշվարկ                         |

|_________________|__________________|________________________________|

|կուտակային       |բազային և  (կամ)  |[1.14]=0 և  [1.15]=0            |

|կենսաթոշակային   |հարկվող եկամուտ   |                                |

|համակարգի        |([1.6]+[1.9])>=0, |                                |

|մասնակից չէ      |([1.7]+[1.9])>=0  |                                |

|([1.5]=0)        |                  |                                |

|_________________|__________________|________________________________|

|պարտադիր         |միայն բազային     |[1.14]= ([1.6]+[1.9])x5%, եթե   |

|կուտակային       |եկամուտ           |([1.6]+[1.9])<=500000, կամ`="">

|կենսաթոշակային   |([1.6]+[1.9])>0 և |[1.14]= (([1.6]+[1.9])-         |

|համակարգի        |[1.7]=0           |500000)x10%+25000, եթե          |

|պարտադիր մասնակից|                  |([1.6]+[1.9])>500000, իսկ       |

|([1.5]=1         |                  |[1.15]=0                        |

|                 |__________________|________________________________|

|                 |միայն հարկվող     |[1.15]= ([1.7]+[1.9])x5% (առանց |

|                 |եկամուտ [1.6]=0 և |պետության մասնակցության), իսկ   |

|                 |([1.7] +[1.9])>0  |[1.14]=0                        |

|                 |__________________|________________________________|

|                 |բազային և  հարկվող|[1.14]= ([1.6]+[1.9])x5%, եթե   |

|                 |եկամուտ           |([1.6]+[1.9])<=500000, կամ`="">

|                 |([1.6]+[1.9])>0 և |[1.14]= (([1.6]+[1.9])-         |

|                 |([1.7]+[1.9])>0   |500000)x10%+25000, եթե          |

|                 |                  |([1.6]+[1.9])>500000, իսկ       |

|                 |                  |[1.15]=([1.7]+[1.9])x5%(առանց   |

|                 |                  |պետության մասնակցության)        |

|_________________|__________________|________________________________|

|պարտադիր         |բազային և  (կամ)  |[1.14]= ([1.6]+[1.9])x5% և      |

|կուտակային       |հարկվող եկամուտ   |[1.15]= ([1.7]+[1.9])x5% (առանց |

|կենսաթոշակային   |([1.6]+[1.9])>0 և |պետության մասնակցության)        |

|համակարգի կամավոր|[1.7]=0, կամ`     |                                |

|մասնակից ([1.5]=2|[1.6]=0 և         |                                |

|                 |([1.7]+[1.9])>0,  |                                |

|                 |կամ`              |                                |

|                 |([1.6]+[1.9])>0 և |                                |

|                 |([1.7]+[1.9])>0   |                                |

._____________________________________________________________________.

 

12. Բաժին 1.1-ում ըստ տողերի հարկային գործակալի կողմից անձնավորված լրացվում են դատարանի վճռի հիման վրա կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ հիմքերով վճարված աշխատավարձը, պայմանագրային եկամուտը, ժամանակավոր անաշխատունակության նպաստը: [1.16] տողում լրացվում են օրենսդրությամբ սահմանված սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվության ներքո գտնվող անձանց վերաբերյալ ամփոփ (ոչ անձնավորված) տվյալները

Նշված բաժնում յուրաքանչյուր տողը (բացառությամբ [1.16] տողի) լրացված լինելու դեպքում լրացվում (բացվում) է հետևյալ աղյուսակը`

 

._____________________________________________________________________.

|Ֆիզի-|Հան-    |Վճար- |Հարկադիր       |Քաղաքացիա-     |Ժամանակավոր    |

|կական|րային   |ված   |պարապուրդի     |իրավական       |անաշխատու-     |

|անձի |ծառայու-|եկամտի|               |հարաբերության  |նակության      |

|ազգա-|թյուն-  |դասա- |_______________|_______________|_______________|

|նուն,|ների    |կարգ- |սկիզբ  |ավարտ  |սկիզբ  |ավարտ  |սկիզբ  |ավարտ  |

|անուն|համարա- |ման   |(ամիսը,|(ամիսը,|(ամիսը,|(ամիսը,|(ամիսը,|(ամիսը,|

|     |նիշ     |կոդ   |տարին) |տարին) |տարին) |տարին) |տարին) |տարին) |

|     |(ՀԾՀ)   |      |       |       |       |       |       |       |

|_____|________|______|_______|_______|_______|_______|_______|_______|

|_____|________|______|_______|_______|_______|_______|_______|_______|

._____________________________________________________________________.

 

13. «Վճարված եկամտի դասակարգման կոդը» սյունակում նշվում է եկամտի վճարման հիմքը (կոդը). 1 - դատարանի վճռի հիման վրա աշխատանքի վերականգնման դեպքում հարկադիր պարապուրդի վճարում, 2 - դատարանի վճռի հիման վրա նպաստի վճարում, 3 - դատարանի վճռի հիման վրա այլ եկամտի վճարում, 4 -նախորդ հաշվետու ժամանակահատվածներում ավարտված քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքի կատարման) դիմաց եկամտի վճարում, 5 - նախորդ հաշվետու ժամանակահատվածներում աշխատանքից ազատված աշխատողին այլ բազային եկամտի վճարում

 

Բաժին II. Հարկվող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկ

 

.______________________________________________________________.

|Եկամտի և           |Եկամտի   |Դրույքաչափ|Եկամուտները|Եկամտային|

|քաղաքացիության կոդ |ընդհանուր|(%)       |ստացողների |հարկի    |

|                   |գումար   |          |թվաքանակ   |գումար   |

|___________________|_________|__________|___________|_________|

|2.1                |2.2      |2.3       |2.4        |2.5      |

|___________________|_________|__________|___________|_________|

|___________________|_________|__________|___________|_________|

|___________________|_________|__________|___________|_________|

|____________________________________________________|_________|

|                                            Ընդամենը|         |

.______________________________________________________________.

 

14. 2-րդ բաժնում տրվում է հաշվետու ամսում տվյալ հարկային գործակալի կողմից բոլոր ֆիզիկական անձանց վճարված հարկվող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկը, յուրաքանչյուր եկամտի տեսակի և քաղաքացիության համար լրացվում է մեկ տող

15. [2.1] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար [2.2] սյունակում նշված եկամտի և եկամուտ ստացողների քաղաքացիության կոդը (ՀՀ քաղաքացի կամ օտարերկրացի` օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ), [2.2] սյունակում լրացվում է հաշվետու ամսվա համար հաշվեգրված այլ եկամտատեսակների գումարները (որոնք հարկվում են առանձին դրույքաչափերով), [2.3] սյունակում նշվում է ընտրված եկամտին և քաղաքացիության կոդին համապատասխանող եկամտային հարկի դրույքաչափը, [24] սյունակում նշվում է [2.2] սյունակում նշված եկամուտներ ստացողների թվաքանակը (հաշվարկում չի մասնակցում) և [2.5] սյունակում լրացվում է եկամտային հարկի գումարը

 

._____________________________________________________________________.

|Եկամտի տեսակ                       |Եկամտի|Դրույքա- |Եկամտի|Դրույքա- |

|                                   |կոդ   |չափ      |կոդ   |չափ      |

|                                   |________________|________________|

|                                   |ՀՀ քաղաքացի     |Օտարերկրացի     |

|___________________________________|________________|________________|

|1. Ռոյալթի                         |001   |10%      | 101  |10%      |

|___________________________________|______|_________|______|_________|

|2. Տոկոս                           |002   |10%      | 102  |10%      |

|___________________________________|______|_________|______|_________|

|3. Շահում                          |003   |սանդղակ  | 103  |սանդղակ  |

|___________________________________|______|_________|______|_________|

|4. Մրցանակ                         |004   |սանդղակ  | 104  |սանդղակ  |

|___________________________________|______|_________|______|_________|

|5. Նվիրատվություն, օգնություն      |005   |սանդղակ  | 105  |սանդղակ  |

|___________________________________|______|_________|______|_________|

|6. Ապահովագրական հատուցում         |006   |սանդղակ  | 106  |5%       |

|___________________________________|______|_________|______|_________|

|7. Գույքն օտարելու դիմաց եկամուտ   |007   |10%      | 107  | x       |

|___________________________________|______|_________|______|_________|

|8. Գույքի արժեքի հավելաճ           |008   |x        | 108  |10%      |

|___________________________________|______|_________|______|_________|

|9. Վարձավճար                       |009   |10%      | 109  |10%      |

|___________________________________|______|_________|______|_________|

|10. Փոխադրման (ֆրախտի) դիմաց       |010   |սանդղակ  | 110  |5%       |

|եկամուտ                            |      |         |      |         |

|___________________________________|______|_________|______|_________|

|11. Ֆիզ. անձի համար ապահովագրավճար |011   |սանդղակ  | 111  |սանդղակ  |

|___________________________________|______|_________|______|_________|

|12. Կամավոր կենսաթոշակներ          |012   |10%      | 112  |10%      |

|___________________________________|______|_________|______|_________|

|13. Չհիմնավորված վճարումներ        |013   |11%      | 013  |11%      |

|___________________________________|______|_________|______|_________|

|14. Նվազեցման կատարման տարվան      |014   |20%      | 114  |20%      |

|հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում|      |         |      |         |

|չվճարված պասիվ եկամուտներ          |      |         |      |         |

|___________________________________|______|_________|______|_________|

|15. ՀՀ-ում կացության կարգավիճակ    |x     |x        | 115  |սանդղակ  |

|չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ  |      |         |      |         |

|քաղաքացիություն չունեցող անձի      |      |         |      |         |

|աշխատանքի վարձատրություն           |      |         |      |         |

|___________________________________|______|_________|______|_________|

|16. Այլ եկամուտներ                 |099   |սանդղակ  | 199  |սանդղակ  |

._____________________________________________________________________.

 

Բաժին III. Ամփոփ տվյալներ

 

.___________________________________________________________.

|Եկամտային    |Եկամտային |Ավելի      |Եկամտային |Պարտադիր   |

|հարկի        |հարկից    |վճարված    |հարկ      |կուտակային |

|գումար       |նվազեցվող |նպաստների  |(վճարման  |վճարներ    |

|(հաշվարկված) |նպաստների |գումարների |ենթակա)   |(վճարման   |

|             |գումար    |հետպահում  |          |ենթակա)    |

|             |(վճարված) |           |          |           |

|_____________|__________|___________|__________|___________|

|3.1          |3.2       |3.3        |3.4       |3.5        |

|_____________|__________|___________|__________|___________|

|             |(     )   |           |          |           |

.___________________________________________________________.

 

16. 3-րդ բաժնում տրվում են հաշվետու ամսվա համար բոլոր (վարձու) աշխատողների եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարների հաշվարկի ամփոփ տվյալները

17. [3.1] սյունակում ինքնաշխատ ([3.1]=[1.13]+[2.5]) լրացվում է հաշվետու ամսում հաշվարկված եկամտային հարկի ընդհանուր գումարը, [3.2] սյունակում ինքնաշխատ լրացվում է հաշվետու ամսում ՀՀ պետական բյուջեի միջոցներով վճարված և եկամտային հարկից նվազեցվող ժամանակավոր անաշխատունակության նպաստների ընդհանուր գումարը (եթե [3.1]>[1.11], ապա [3.2]=[1.11], հակառակ դեպքում [3.2]=[3.1]), [3.3] սյունակում ինքնաշխատ ([3.3]=[1.12]) լրացվում է հաշվետու ամսում ավելի վճարված հղիության և ծննդաբերության արձակուրդն ընդհատվելու դեպքում վճարված նպաստների վերահաշվարկման արդյունքում ավելի վճարված նպաստների հետպահվող ընդհանուր գումարը, [3.4] սյունակում ինքնաշխատ ([3.4]=[3.1]+[3.2]+[3.3]>=0) լրացվում է հաշվետու ամսվա համար վճարման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը և [3.5] սյունակում ինքնաշխատ ([3.5]=[1.14]+[1.15]) լրացվում է հաշվետու ամսվա համար վճարման ենթակա պարտադիր կուտակային վճարների ընդհանուր գումարը

 

Հարկային գործակալի (գործատուի) պատասխանատու անձի (անձանց) ստորագրություն (ներ)

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
24.09.2013
N 415-Ն
Հրաման