Սեղմել Esc փակելու համար:
«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ» ՉԱՓԱՆԻՇԻ ԳՆԱՀԱՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ» ՉԱՓԱՆԻՇԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀ ...

 

 

118.0500.050813

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «05»        08            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11813297

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

20 հունիսի 2013 թվականի թիվ 500-Ն

 

i

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ» ՉԱՓԱՆԻՇԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԴՐԱ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 83-րդ կետով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել «Ֆինանսական միջոցներ» չափանիշի գնահատման համար անհրաժեշտ փաստաթղթի և դրա գնահատման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ ֆինանսների նախարարի

2013 թվականի հունիսի 20-ի

N 500-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ» ՉԱՓԱՆԻՇԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԻ ԵՎ ԴՐԱ ԳՆԱՀԱՏՄԱՆ

 

Ընդհանուր դրույթներ

 

1. Պատվիրատուների կողմից Մասնակիցների` «Գնումների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված` «Ֆինանսական միջոցներ» չափանիշը գնահատվում է հետևյալ փաստաթղթի հիման վրա.

Այն ընկերությունների դեպքում, որոնց համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված է պարտադիր աուդիտի ենթարկվելու պահանջ` չձևափոխված /դրական/ աուդիտորական եզրակացություն:

i

2. Պատվիրատուները մասնակիցների «Ֆինանսական միջոցներ» չափանիշը գնահատում են հետևյալ ցուցանիշի հիման վրա.

Աուդիտորական եզրակացության գնահատման ցուցանիշ` աուդիտորական եզրակացությունը պետք է տրված լինի ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 29-ի N 1931-Ն որոշմամբ նախատեսված «Աուդիտի միջազգային ստանդարտ 700»-ի պահանջներին համապատասխան:

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
20.06.2013
N 500-Ն
Հրաման