Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0660.270613

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 հունիսի 2013 թվականի N 660-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 10-ի «Հանրապետական գործադիր մարմիններում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, հանրապետական գործադիր մարմինների և մարզպետարանների աշխատակազմերում քաղաքացիական աշխատանք կատարող, հանրապետական գործադիր մարմինների, մարզպետարանների աշխատակազմերում, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ոստիկանության (զինվորական) կոչում չունեցող աշխատողների նվազագույն պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 837-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածում «46300, 47406, 49277, 53024, 58960» թվերը փոխարինել «59525» թվով.

i

2) որոշման N 2 հավելվածում «46300, 47603, 50489, 56263» թվերը փոխարինել «59525» թվով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Փրկարարական ծառայության ծառայողի պաշտոնային դրույքաչափը, փրկարարական ծառայության կոչման հավելավճարի չափը և փրկարարական ծառայության ծառայողին տրվող սննդի փոխհատուցման գումարի չափը սահմանելու մասին» N 2323-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 3.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3.2. Փրկարար ծառայության ծառայողների առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ թվաքանակի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում ծառայողներին դրամական օգնություն տրամադրելիս դրամական բավարարման հաշվարկման հիմք են ընդունվում սույն որոշման N 1.1 հավելվածով սահմանված մեծությունը և N 2 հավելվածով սահմանված կոչման հավելավճարը:».

2) որոշումը լրացնել N 1.1 հավելվածով` համաձայն N 1 հավելվածի.

i

3) որոշման N 1 հավելվածում «35000, 36600, 38840, 41100» թվերը փոխարինել «45000» թվով, «46297, 51984» թվերը` «59525» թվով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատի, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումների և տարածքային մարմինների սպայական, ենթասպայական և կրտսեր հրամանատարական կազմի պաշտոնային դրույքաչափերը (նվազագույն և առավելագույն) սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի N 778 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1554-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.2-րդ կետով.

i

«1.2. Առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում զինծառայողներին դրամական օգնություն տրամադրելիս դրամական բավարարման հաշվարկման հիմք են ընդունվում սույն որոշման N N 1.2 և 1.3 հավելվածներով սահմանված մեծությունները, N 2 հավելվածով սահմանված զինվորական կոչման դրույքաչափը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 4 հավելվածի 3-րդ կետով սահմանված` զինծառայողի զինվորական ծառայության ստաժի համար հաշվարկվող հավելումը:».

i

2) որոշումը լրացնել N N 1.2 և 1.3 հավելվածներով` համաձայն N N 2 և 3 հավելվածների.

i

3) որոշման N 1 հավելվածում «35000, 35291, 35582, 35920, 36258, 36596, 36688, 36933, 37119, 37271, 37549, 37609, 37861, 37980, 38114, 38366, 38410, 38618, 38841, 38871, 39123, 39271, 39375, 39627, 39702, 39880, 40132, 40442, 40752, 41062, 41372, 41682, 41992, 42302, 42612, 43036, 43037, 43461, 43885, 44112, 44651» թվերը փոխարինել «45000» թվով, «42994, 45503, 48189, 50926, 51059, 53836, 54050, 56746, 58403» թվերը` «59525» թվով.

i

4) որոշման N 1.1 հավելվածում «35000, 35086, 35582, 36121, 36661, 37609, 38386, 38817, 40000, 40132, 42052, 42612, 43885, 44144» թվերը փոխարինել «45000» թվով, «46296, 47066, 50775, 50926, 53836, 54198, 56746, 57336, 59048» թվերը` «59525» թվով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

i

1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16-րդ ենթակետով.

«16) զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս դրամական բավարարման գումարը որոշելու համար հիմք ընդունվող պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 16 հավելվածի.».

2) որոշումը լրացնել N 16 հավելվածով` համաձայն N 4 հավելվածի.

i

3) որոշման N 4 հավելվածի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված պաշտոնային դրույքաչափի առավելագույն» բառերը փոխարինել «զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելիս դրամական բավարարման գումարը որոշելու համար հիմք ընդունվող պաշտոնային դրույքաչափի» բառերով:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 27-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 778 որոշման 7-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում զինծառայողներին դրամական օգնություն տրամադրելիս դրամական բավարարման հաշվարկման հիմք են ընդունվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի N 1554-Ն որոշման N N 1.2 և 1.3 հավելվածներով սահմանված մեծությունները, N 2 հավելվածով սահմանված զինվորական կոչման դրույքաչափը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման N 4 հավելվածի 3-րդ կետով սահմանված` զինծառայողի զինվորական ծառայության ստաժի համար հաշվարկվող հավելումը:»:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 27-ի

N 660-Ն որոշման

 

«Հավելված N 1.1

ՀՀ կառավարության

2005 թվականի դեկտեմբերի 29-ի

N 2323-Ն որոշման

 

ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԻՍ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

 

N N
ը/կ
Պաշտոնը Դրամական բավարարմանհաշվարկման մեծությունը(դրամ)
I. Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոն
1. Վարչության պետ 41,100
II. Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ
2. Բաժնի պետ  38,840
3. Վարչության պետի տեղակալ  38,840
4. Տարածքային վարչության պետ 38,840
III. Փրկարարական ծառայության ավագ պաշտոններ
5. Տարածքային վարչության պետի տեղակալ 36,600
6. Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար 36,600
7. Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար 36,600
8. Բաժնի պետ  36,600
9. Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ 36,600
10. Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ  35,000
11. Լաբորատորիայի պետ  35,000
IV. Փրկարարական ծառայության միջին պաշտոններ
12. Խմբի պետ  35,000
13. Ջոկի հրամանատար  35,000
14. Ավագ փրկարար  35,000
 V. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ
 15. Փրկարար 35,000

 

»:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 27-ի

N 660-Ն որոշման

 

«Հավելված N 1.2

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 13-ի

N 1554-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԵՎ ԴՐԱ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԻՍ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Սպայական պաշտոններ

1.1 ՀՀ զինված ուժերի զինվորական կառավարման կենտրոնական մարմին

NN
ը/կ
Պաշտոնների խմբերը Դրամական բավարարման հաշվարկման մեծությունը(դրամ)
Հաստիքային կոչումը Անվանումը
1. Գեներալական Վարչության պետ 49,140
2. Գնդապետ Վարչության պետ 43,885
3. Վարչության պետի տեղակալ 43,461
4. Առանձին բաժնի պետ 43,037
5. Բաժնի պետ 42,612
6. Բաժնի պետի տեղակալ 42,302
7. Բաժանմունքի պետ 41,992
8. Ավագ հրամանատարական խմբի մյուս պաշտոններ 41,682
9. Ավագ սպայական խումբ 41,372
10. Փոխգնդապետ Վարչության պետի տեղակալ 41,062
11. Առանձին ծառայության պետի տեղակալ 40,752
12. Բաժնի (ծառայության) պետ 40,442
13. Բաժանմունքի պետ 40,132
14. Խմբի պետ 39,702
15. Ավագ հրամանատարական խմբի մյուս պաշտոններ 39,271
16. Ավագ սպայական խումբ 38,841
17. Մայոր Բաժնի (ծառայության պետի) տեղակալ 38,410
18. Բաժանմունքի պետի տեղակալ 37,980
19. Խմբի պետի տեղակալ 37,549
20. Բաժանմունքի պետի տեղակալ 37,119
21. Ավագ սպայական խումբ 36,688
22. Կապիտան Կրտսեր սպայական խումբ 36,258
1.2. ՀՀ զինված ուժերի զորամիավորումներ, միավորումներ, զորատեսակներ և զորամասեր
NN
ը/կ
Պաշտոնների խմբերը Դրամական բավարարման հաշվարկման մեծությունը(դրամ)
Հաստիքային կոչումը անվանումը
1. Գեներալական Բանակի հրամանատար 47,632
2. ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ 46,630
3. Բանակային կորպուսի հրամանատար 45,627
4. Դիվիզիայի հրամանատար 44,651
5. Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար 44,112
6. Գնդապետ Բանակի հրամանատարի տեղակալ 43,885
7. Բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ 43,461
8. Բրիգադի հրամանատար 43,036
9. Գնդի հրամանատար 42,612
10. Ստորաբաժանման զորատեսակի պետ 42,302
11. Ստորաբաժանման բաժնի պետ 41,992
12. Ավագ հրամանատարական խմբի մյուս պաշտոններ 41,682
13. Ավագ սպայական խումբ 41,372
14. Փոխգնդապետ Բրիգադի հրամանատարի տեղակալ 41,062
15. Գնդի հրամանատարի տեղակալ 40,752
16. Ստորաբաժանման ծառայության (զորատեսակի) պետ 40,442
17. Գումարտակի (դիվիզիոնի) հրամանատար 40,132
18. Ջոկատի հրամանատար 39,880
19. Ավագ հրամանատարական խմբի մյուս պաշտոններ 39,627
20. Ավագ սպայական խումբ 39,375
21. Մայոր Գումարտակի շտաբի պետ 39,123
22. Ջոկատի հրամանատարի տեղակալ 38,871
23. Ստորաբաժանման ծառայության (զորատեսակի) պետի տեղակալ 38,618
24. Ստորաբաժանման բաժանմունքի պետ 38,366
25. Ավագ սպայական խումբ 38,114
26. Կապիտան Գումարտակի շտաբի պետի տեղակալ 37,861
27. Վաշտի հրամանատար 37,609
28. Ստորաբաժանման բաժանմունքի պետի տեղակալ 37,271
29. Ստորաբաժանման մասի պետ 36,933
30. Խմբի պետ 36,596
31. Կրտսեր սպայական խումբ 36,258
32. Ավագ լեյտենանտ Վաշտի հրամանատարի տեղակալ 35,920
33. Դասակի հրամանատար 35,582
34. Մարտական մեքենայի հրամանատար 35,291
35. Կրտսեր սպայական խումբ 35,000
2. Ենթասպայական պաշտոններ
NN
ը/կ
Պաշտոնների խմբերի անվանումը Դրամական բավարարման հաշվարկման մեծությունը(դրամ)
1. Ավագ 35,000
2. Դասակի հրամանատար 35,000
3. Դասակի հրամանատարի տեղակալ 35,000
4. Ենթասպայական մյուս պաշտոններ 35,000
3. Պայմանագրային ծառայության շարքային կազմ
NN
ը/կ
Պաշտոնների խմբերը` ըստ հաստիքային կոչումների Դրամական բավարարման հաշվարկման մեծությունը(դրամ)
1. Ավագ 35,000
2. Ավագ սերժանտ 35,000
3. Սերժանտ 35,000
4. Կրտսեր սերժանտ 35,000
5. Եֆրեյտոր 35,000
6. Շարքային 35,000

»:

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 27-ի

N 660-Ն որոշման

 

«Հավելված N 1.3

ՀՀ կառավարության

2007 թվականի դեկտեմբերի 13-ի

N 1554-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼԻՍ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Ոլորտը Դրամական բավարարման հաշվարկման մեծությունը(դրամ)
1 2
 1. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն
Գլխավոր խմբի պաշտոններ
Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 49,966
Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 47,465
Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 43,885
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 42,612
Ավագ խմբի պաշտոններ
Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 42,612
Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 42,052
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 40,132
Բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 38,817
Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 37,609
Բաժանմունքի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 36,661
Միջին խմբի պաշտոններ
Ավագ օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 35,086
Օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 35,000
Կրտսեր օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 35,000
Կրտսեր խմբի պաշտոններ
Ենթասպաներով զբաղեցրած պաշտոններ 35,000
Պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմ
Ավագ 40,000
Ավագ սերժանտ 40,000
Սերժանտ 40,000
Կրտսեր սերժանտ 40,000
Եֆրեյտոր 40,000
Շարքային 35,000
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատ, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ
Գլխավոր խմբի պաշտոններ
Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 49,966
Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ 48,715
Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 47,465
Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 43,885
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 42,612
Ավագ խմբի պաշտոններ
Վարչության կազմում բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 38,386
Վարչության (բաժնի) կազմում բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 37,609
Միջին խմբի պաշտոններ
Բաժանմունքի պետի տեղակալ, կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 36,121
Ավագ` օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 35,086
Օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 35,000
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 35,000
Ավագ տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 35,000
Տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 35,000
Կրտսեր խմբի պաշտոններ
Կրտսեր տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ 35,000
Ավագ ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 35,000
Ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 35,000
Ոստիկանության զորքեր
Հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ 47,465
Հրամանատարի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 44,144
Գնդի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 42,612
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 42,612
Գումարտակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 40,132
Բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ և նրանց հավասարեցված պաշտոններ 40,132
Առանձին գումարտակի շտաբի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 38,386
Ավագ սպա, վաշտի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 37,609
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 35,582
Սպա և նրան հավասարեցված պաշտոններ 35,000
Ենթասպայական կազմ
Առաքիչ և նրան հավասարեցված պաշտոններ 35,000
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 35,000
Ջոկի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 35,000
Հրաձիգ և նրան հավասարեցված պաշտոններ 35,000
Տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ 35,000
Բուժակ և նրան հավասարեցված պաշտոններ 35,000
Պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմ
Ավագ 35,000
Ավագ սերժանտ 35,000
Սերժանտ 35,000
Կրտսեր սերժանտ 35,000
Եֆրեյտոր 35,000
Շարքային 35,000

 

»:

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության

2013 թվականի հունիսի 27-ի

N 660-Ն որոշման

 

«Հավելված N 16

ՀՀ կառավարության

2011 թվականի մայիսի 5-ի

N 665-Ն որոշման

 

I. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼԻՍ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ

 

NN
ը/կ
Պաշտոնը Պաշտոնային դրույքաչափը
  I. Փրկարարական ծառայության բարձրագույն պաշտոն  
1. Վարչության պետ 113,228
  II. Փրկարարական ծառայության գլխավոր պաշտոններ  
2. Բաժնի պետ 90,476
3. Վարչության պետի տեղակալ 90,476
4. Տարածքային վարչության պետ 90,476
  III. Փրկարարականծառայությանավագպաշտոններ  
5. Տարածքային վարչության պետի տեղակալ 77,116
6. Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատար, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատար 77,116
7. Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար 77,116
8. Բաժնի պետ 77,116
9. Հատուկ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, հատուկ հրշեջ ջոկատի հրամանատարի տեղակալ 77,116
10. Հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ 66,270
11. Լաբորատորիայի պետ 66,270
  IV. Փրկարարական ծառայության միջին պաշտոններ  
12. Խմբի պետ 51,984
13. Ջոկի հրամանատար 51,984
14. Ավագ փրկարար 51,984
  V. Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոններ  
 15. Փրկարար 46,297

 

II. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼԻՍ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԵՎ ԴՐԱ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

1. Սպայական պաշտոններ

1.1. ՀՀ զինված ուժերի զինվորական կառավարման կենտրոնական մարմին

  Պաշտոնների խմբերը Պաշտոնային դրույքաչափերը
  Հաստիքային կոչումը Անվանումը
1. Գեներալական Վարչության պետ 127,178
2. Գնդապետ Վարչության պետ 118,200
3. Վարչության պետի տեղակալ 111,646
4. Առանձին բաժնի պետ 105,092
5. Բաժնի պետ 97,511
6. Բաժնի պետի տեղակալ 95,862
7. Բաժանմունքի պետ 94,214
8. Ավագ հրամանատարական խմբի մյուս պաշտոններ 92,565
9. Ավագ սպայական խումբ 90,917
10. Փոխգնդապետ Վարչության պետի տեղակալ 89,251
11. Առանձին ծառայության պետի տեղակալ 87,602
12. Բաժնի (ծառայության) պետ 85,962
13. Բաժանմունքի պետ 84,349
14. Խմբի պետ 82,708
15. Ավագ հրամանատարական խմբի մյուս պաշտոններ 82,179
16. Ավագ սպայական խումբ 81,636
17. Մայոր Բաժնի (ծառայության պետի) տեղակալ 81,114
18. Բաժանմունքի պետի տեղակալ 80,571
19. Խմբի պետի տեղակալ 80,030
20. Բաժանմունքի պետի տեղակալ 79,501
21. Ավագ սպայական խումբ 78,971
22. Կապիտան Կրտսեր սպայական խումբ 76,761

 

1.2. ՀՀ զինված ուժերի զորամիավորումներ, միավորումներ, զորատեսակներ և զորամասեր

  Պաշտոնների խմբերը Պաշտոնային դրույքաչափերը
  Հաստիքային կոչումը Անվանումը
1. Գեներալական Բանակի հրամանատար 155,578
2. ՀՀ պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ 141,456
3. Բանակային կորպուսի հրամանատար 127,176
4. Դիվիզիայի հրամանատար 121,027
5. Խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար 119,973
6. Գնդապետ Բանակի հրամանատարի տեղակալ 118,200
7. Բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ 111,646
8. Բրիգադի հրամանատար 105,092
9. Գնդի հրամանատար 97,511
10. Ստորաբաժանման զորատեսակի պետ 95,862
11. Ստորաբաժանման բաժնի պետ 94,214
12. Ավագ հրամանատարական խմբի մյուս պաշտոններ 92,565
13. Ավագ սպայական խումբ 90,917
14. Փոխգնդապետ Բրիգադի հրամանատարի տեղակալ 89,251
15. Գնդի հրամանատարի տեղակալ 87,602
16. Ստորաբաժանման ծառայության (զորատեսակի) պետ 85,962
17. Գումարտակի (դիվիզիոնի) հրամանատար 84,349
18. Ջոկատի հրամանատար 82,708
19. Ավագ հրամանատարական խմբի մյուս պաշտոններ 82,179
20. Ավագ սպայական խումբ 81,636
21. Մայոր Գումարտակի շտաբի պետ 81,114
22. Ջոկատի հրամանատարի տեղակալ 80,571
23. Ստորաբաժանման ծառայության (զորատեսակի) պետի տեղակալ 80,030
24. Ստորաբաժանման բաժանմունքի պետ 79,501
25. Ավագ սպայական խումբ 78,971
26. Կապիտան Գումարտակի շտաբի պետի տեղակալ 78,427
27. Վաշտի հրամանատար 77,872
28. Ստորաբաժանման բաժանմունքի պետի տեղակալ 77,594
29. Ստորաբաժանման մասի պետ 77,317
30. Խմբի պետ 77,038
31. Կրտսեր սպայական խումբ 76,761
32. Ավագ լեյտենանտ Վաշտի հրամանատարի տեղակալ 76,484
33. Դասակի հրամանատար 76,154
34. Մարտական մեքենայի հրամանատար 58,403
35. Կրտսեր սպայական խումբ 54,050

 

2. Ենթասպայական պաշտոններ

  Պաշտոնների խմբերը` ըստ հաստիքային կոչումների Պաշտոնային դրույքաչափը
1. Ավագ 51,059
2. Դասակի հրամանատար 48,189
3. Դասակի հրամանատարի տեղակալ 45,503
4. Ենթասպայական մյուս պաշտոններ 42,994

 

3. Պայմանագրային ծառայության շարքային կազմ

  Պաշտոնների խմբերը` ըստ հաստիքային կոչումների Պաշտոնային դրույքաչափը
1. Ավագ 68,386
2. Ավագ սերժանտ 65,478
3. Սերժանտ 62,567
4. Կրտսեր սերժանտ 56,746
5. Եֆրեյտոր 53,836
6. Շարքային 50,926

 

III. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼԻՍ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՒՄԱՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ, ԴՐԱ ԱՆՄԻՋԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՍՊԱՅԱԿԱՆ, ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԿՐՏՍԵՐ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Ոլորտը Պաշտոնային դրույքաչափերը
1. ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն  
Գլխավոր խմբի պաշտոններ  
Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 129,400
Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 121,750
Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 118,274
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 101,771
Ավագ խմբի պաշտոններ  
Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 100,100
Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 99,200
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 90,200
Բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 85,575
Բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 78,729
Բաժանմունքի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 77,019
Միջինխմբիպաշտոններ  
Ավագ օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 74,165
Օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 71,313
Կրտսեր օպերլիազոր և նրան հավասարեցված պաշտոններ 66,463
Կրտսերխմբիպաշտոններ  
Ենթասպաներով զբաղեցրած պաշտոններ 64,300
Պայմանագրային զինվորական ծառայության շարքային կազմ  
Ավագ 68,386
Ավագ սերժանտ 65,478
Սերժանտ 62,567
Կրտսեր սերժանտ 56,746
Եֆրեյտոր 53,836
Շարքային 50,926
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական ապարատ, դրա անմիջական ենթակայության ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ  
Գլխավորխմբիպաշտոններ  
Գլխավոր վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 129,410
Գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ 121,788
Վարչության պետ և նրան հավասարեցված պաշտոններ 121,788
Վարչության պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 118,291
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 97,601
Ավագխմբիպաշտոններ  
Վարչության կազմում բաժնի պետի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 79,300
Վարչության (բաժնի) կազմում բաժանմունքի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 78,729
Միջինխմբիպաշտոններ  
Բաժանմունքի պետի տեղակալ, կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, հատուկ հանձնարարություններով ավագ տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 77,873
Ավագ` օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 75,307
Օպերլիազոր, տեսուչ և նրանց հավասարեցված պաշտոններ 72,739
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 62,470
Ավագ տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 59,048
Տեսուչ (շարային) և նրան հավասարեցված պաշտոններ 54,198
Կրտսերխմբիպաշտոններ  
Կրտսեր տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ 50,775
Ավագ ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 47,066
Ոստիկան և նրան հավասարեցված պաշտոններ 46,296
Ոստիկանությանզորքեր  
Հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ 121,788
Հրամանատարի տեղակալ և նրան հավասարեցված պաշտոններ 118,291
Գնդի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 97,601
Բաժնի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 89,731
Գումարտակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 82,724
Բաժանմունքի պետ, բաժնի պետի տեղակալ և նրանց հավասարեցված պաշտոններ 81,012
Առանձին գումարտակի շտաբի պետ և նրան հավասարեցված պաշտոններ 79,300
Ավագ սպա, վաշտի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 77,873
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 76,163
Սպա և նրան հավասարեցված պաշտոններ 73,310
Ենթասպայականկազմ  
Առաքիչ և նրան հավասարեցված պաշտոններ 69,886
Դասակի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 71,028
Ջոկի հրամանատար և նրան հավասարեցված պաշտոններ 67,604
Հրաձիգ և նրան հավասարեցված պաշտոններ 59,048
Տեսուչ և նրան հավասարեցված պաշտոններ 57,336
Բուժակ և նրան հավասարեցված պաշտոններ 54,198
Պայմանագրայինզինվորականծառայությանշարքայինկազմ  
Ավագ 68,386
Ավագ սերժանտ 65,476
Սերժանտ 62,566
Կրտսեր սերժանտ 56,746
Եֆրեյտոր 53,836
Շարքային 50,926

 

IV. ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ՉԱՓԸ ՀԱՇՎԱՐԿԵԼԻՍ ՀԻՄՔ ԸՆԴՈՒՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԱՄՍԱԿԱՆ ՉԱՓԵՐԸ

 

Հաստիքային կոչումը Վարձատրության ամսական չափը (դրամ)
Ավագ 47.000
Ավագ սերժանտ 45.000
Սերժանտ 43.000
Կրտսեր սերժանտ 39.000
Եֆրեյտոր 37.000
Շարքային 35.000

»:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.06.2013
N 660-Ն
Որոշում