Սեղմել Esc փակելու համար:
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ԱՇԳԱԲԱՏՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ԱՇԳԱԲԱՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` Ա ...

 

 

020.1086.230413

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-ԻՆ ԱՇԳԱԲԱՏՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՄԻՋԵՎ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 23 ապրիլի 2013թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ֆ. Թոխյանի, Մ. Թոփուզյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի, Վ. Պողոսյանի,

մասնակցությամբ` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի` 20 մարտի 2013թ. ՀՀ սահմանադրական դատարանում մուտքագրված դիմումը:

ՈՒսումնասիրելով դիմումը, գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրն ստորագրվել է 2012թ. մայիսի 30-ին` Աշգաբատում:

Համաձայնագրի նպատակն է միավորել ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի ինժեներական ապահովման և կատարելագործման համար անհրաժեշտ հնարավորությունները և ջանքերը:

Սույն նպատակի իրականացման համար մասնակից պետությունները համագործակցում են այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են` ինժեներական ապահովման հարցերում փոխգործակցությունը, ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման կազմակերպչական և տեխնիկական հարցերի լուծման ուղղությամբ ընդհանուր մոտեցումների մշակումը, ինժեներական ապահովման միջոցների գիտական մշակումների իրականացման, նախագծման, պատրաստման, ձեռքբերման և ներդրման առնչությամբ գործունեության համաձայնեցումը և այլ ուղղություններով:

Համաձայնագիրը նպատակ ունի նաև աջակցել` ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական ապահովման` համատեղ գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական գործունեության զարգացմանը, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի հումանիտար գործունեության զարգացմանը:

Համաձայնագրով նախատեսված պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 1-ին և 9-րդ հոդվածների պահանջներին և չեն վտանգում ՀՀ ինքնիշխան իրավունքները: Դրանք են.

- հարգել և պահպանել ընդունված որոշումների մշակման և իրականացման հարցում պետությունների իրավահավասարության սկզբունքը,

- ապահովել ինժեներական ապահովման առաջադրանքների կատարման ընթացքում կողմերի միջև ծագած խնդիրների համընդհանուր քննարկման և լուծման սկզբունքը,

- ապահովել ազգային շահերի նկատմամբ փոխադարձ հարգանքի սկզբունքը,

- մշակել ինժեներական զորքերի գործադրման և նրանց կողմից ինժեներական ապահովման խնդիրների իրականացման համաձայնեցված մոտեցումներ,

- տեղեկատվություն փոխանակել և դրա պաշտպանությունն իրականացնել ԱՊՀ մասնակից պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան,

- Համաձայնագրի իրականացման ընթացքում ստացված տեղեկատվությունը չօգտագործել ի վնաս Համաձայնագրի մյուս կողմերի շահերի և այլն:

Համաձայնագրի 6-րդ հոդվածը նախատեսում է, որ միջպետական գաղտնիքների հետ վարման կարգը և դրանց պաշտպանությունն անհրաժեշտ է իրականացնել «Միջպետական գաղտնիքների պաշտպանության փոխադարձ ապահովման մասին» 1993թ. հունվարի 22-ի համաձայնագրով և գաղտնի տեղեկատվության (պետական գաղտնիքների) փոխադարձ պաշտպանության (պահպանության) մասին երկկողմ համաձայնագրերով: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 1993թ. հունվարի 22-ի համաձայնագիրը, որն ուժի մեջ է մտել ստորագրման պահից, Հայաստանի Հանրապետությունն ստորագրել է:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63 և 64-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբատում ստորագրված` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների զինված ուժերի միջև ինժեներական ապահովման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

23 ապրիլի 2013 թվականի

ՍԴՈ-1086

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
23.04.2013
N ՍԴՈ-1086
Որոշում