Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0117.190213

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 փետրվարի 2013 թվականի N 117-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 26-Ի N 57-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 23-ի «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոնի ստեղծման ծրագիրը հաստատելու մասին» N 584-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«8) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմի, նրանց ընտանիքների անդամների, փրկարարական ծառայության կենսաթոշակառուների ամբուլատոր, ստացիոնար, սանատոր-կուրորտային, վերականգնողական բժշկական օգնության ու սպասարկման իրականացումը և կազմակերպումը.».

2) որոշման 2-րդ կետի 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) փրկարարական ծառայության անցնելու համար դիմող քաղաքացիների, փրկարարական ծառայողների, փրկարարական ուսումնական հաստատությունների դիմորդների պիտանիության բժշկական փորձաքննության իրականացում, ռադիոակտիվ նյութերով, իոնիզացնող ճառագայթման աղբյուրներով, էլեկտրամագնիսական դաշտ ստեղծող սարքավորումներով աշխատելու համար ծառայողների պիտանիության բժշկական փորձաքննության իրականացում, ծառայողների ստացած հիվանդությունների ու վնասվածքների, խեղումների հետևանքների և ծառայության պատճառական կապի որոշում.».

3) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1) բժշկական օգնության և սպասարկման իրականացում` առաջնային բժշկական օգնություն, մասնագիտացված, որակավորված բժշկական օգնություն, սանատոր-կուրորտային և վերականգնողական բժշկական օգնության ցուցաբերում, բուժկանխարգելիչ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպում ու իրականացում, անհրաժեշտ բժշկական տեղեկանքների, վկայականների և փաստաթղթերի տրամադրում, դեղատնային գործունեություն.»:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, այդ թվում` փրկարարական ծառայության հաստիքների թիվը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 277-Ն որոշման 1-ին կետի աղյուսակի «Փրկարարական ծառայության հաստիքներ» սյունակում կատարել հետևյալ փոփոխությունն ու լրացումը`

1) «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» տողում «20» թիվը փոխարինել «18» թվով.

2) «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» տողից հետո սյունակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

 

«.____________________________________________________.

|Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն   | 15  |

.____________________________________________________.».

 

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել`

1) «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը.

2) «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և (կամ) անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի ստորաբաժանումներում առկա առաջին բուժօգնության և բժշկական համապատասխան գույքի կազմի հաստատումը.

3) «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 1-ին և 75-րդ հոդվածի 9-րդ մասերով նախատեսված համապատասխան բժշկական հանձնաժողովների ստեղծումը և գործունեության կարգի, պայմանների ու լիազորությունների սահմանումը:

4. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեում փոփոխություններ կատարելու` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտակարգ իրավիճակների քաղաքականության ծրագրերի վարչության աղետների բժշկության բաժնի կրճատված 5 հաստիքների պահպանման համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացված միջոցներն «Աղետների բժշկության տարածաշրջանային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը վերահատկացնելու մասին:

i

5. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի «Հայաստանի փրկարար ծառայության փրկարարական ծառայողներին առողջական եզրակացություն տալու իրավասություն վերապահելու մասին» N 57-Ն որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.02.2013
N 117-Ն
Որոշում