Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻ ...

 

 

124.0245.310812

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «31»        08            2012 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12412337

                                 

             ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

                       ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

                                 ՀՐԱՄԱՆ

                                        

                     3 օգոստոսի 2012 թվականի N 245-Ն

                                                     

         ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ

ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի N 1417-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով և «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 4-ի «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի 2000 թվականի հոկտեմբերի 20-ի N 02/1291 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1417-Ն հրամանում կատարվող փոփոխությունը` համաձայն հավելվածի:

 

       Համաձայնեցված է                         Հավելված

    ՀՀ ֆինանսների նախարարության հետ         ՀՀ կառավարությանն

    15 օգոստոսի 2012 թ. N 748-Ա             առընթեր պետական եկամուտների

                                            կոմիտեի նախագահի

                                            2012 թվականի օգոստոսի 3-ի

                                            N 245-Ն հրամանի                    

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-Ի «ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՈՐՈՇ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 02/1291 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1417-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

 

i

1. Հրամանով հաստատված հավելվածի N 2 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ձև N 2

 

ԴԻՄՈՒՄ

 

ԱՐՏԱՀԱՆՎԱԾ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

._____________________________________________________________________.

|1. Փաստաթղթի հերթական    |  ________________________________________ |

|համարը                   |   (լրացվում է հարկային մարմնի կողմից)     |

|_________________________|___________________________________________|

|2. Հարկ վճարողի հաշվառման|                                           |

|համարը                   |___________________________________________|

|_________________________|___________________________________________|

|3. Իրավաբանական անձի     |                                           |

|անվանումը կամ անհատ      |                                           |

|ձեռնարկատիրոջ (ֆիզիկական |                                           |

|անձի) անունը, ազգանունը  |                                           |

|_________________________|___________________________________________|

|4. Գտնվելու վայրը        |                                           |

|_________________________|___________________________________________|

|5. Խնդրում եմ հաշվանցման |                                           |

|և  (կամ) վերադարձման     |                                           |

|ներկայացված ակցիզային    |                                           |

|հարկի գումարի հաշվանցումը|                                           |

|և  (կամ) վերադարձը       |                                           |

|իրականացնել (լրացնել     |                                           |

|«ուսումնասիրությամբ» կամ |                                           |

|«ստուգմամբ» կամ «առանց   |                                           |

|ուսումնասիրության»)      |                                           |

|_________________________|___________________________________________|

|6. Դիմումի ներկայացման   |                                           |

|օրվա դրությամբ առկա`     |                                           |

|հաշվանցման (վերադարձման) |                                           |

|ենթակա ակցիային հարկի    |                                           |

|գումարը, դրամ            |                                           |

|_________________________|___________________________________________|

|7. Ժամանակաշրջանը, որի   |                                           |

|համար ներկայացվում է     |                                           |

|ակցիզային հարկի          |                                           |

|գումարների հաշվանցման և  |                                           |

|(կամ) վերադարձի դիմումը  |                                           |

|_____________________________________________________________________|

|8. Խնդրում եմ հաշվանցման և  (կամ) վերադարձման ներկայացված ակցիզային  |

|հարկի գումարի հաշվին մարել հարկային մարմնի կողմից պետական բյուջե     |

|հավաքագրվող` ստորև  նշված հարկային կամ այլ պարտավորությունները       |

|(լրացվում է անհրաժեշտության դեպքում)`                                |

|_____________________________________________________________________|

|հարկային կամ այլ պարտավորության անվանումը     |մարման ենթակա գումարը,|

|                                              |դրամ                  |

|______________________________________________|______________________|

|______________________________________________|______________________|

|______________________________________________|______________________|

|______________________________________________|______________________|

|______________________________________________|______________________|

|Ընդամենը                                      |                      |

|_____________________________________________________________________|

|9. Խնդրում եմ հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող`     |

|հարկային կամ այլ պարտավորությունները մարելուց հետո մնացորդային       |

|գումարը                                                              |

|_____________________________________________________________________|

|1) ուղղել հետագայում առաջանալիք` հարկային մարմնի կողմից պետական      |

|բյուջե հավաքագրվող` ստորև  նշված հարկային կամ այլ պարտավորությունների|

|մարմանը (լրացվում է անհրաժեշտության դեպքում)`                        |

|_____________________________________________________________________|

|հարկային կամ այլ պարտավորության անվանումը     |մարման ենթակա գումարը,|

|                                              |դրամ                  |

|______________________________________________|______________________|

|______________________________________________|______________________|

|______________________________________________|______________________|

|_____________________________________________________________________|

|2) վերադարձնել հետևյալ  բանկային հաշվին (հաշիվներին)                 |

|_____________________________________________________________________|

|  բանկի անվանումը  |  բանկային հաշվի համարը   |   գումարը, դրամ      |

|___________________|__________________________|______________________|

|___________________|__________________________|______________________|

|___________________|__________________________|______________________|

|___________________|__________________________|______________________|

|______________________________________________|______________________|

|Ընդամենը                                      |                      |

._____________________________________________________________________.

 

Կից ներկայացվում են սույն դիմումով ներկայացված` ակցիզային հարկի գումարի հաշվանցման (վերադարձման) ենթակա լինելու փաստը հիմնավորող` «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված փաստաթղթերը, առդիր` ________ էջ:

 

Կազմակերպության տնօրեն

    (անհատ ձեռնարկատեր)         ____________________________________

                                 ստորագրությունը, անունը, ազգանունը

                                 

    Հաշվապահ                    ____________________________________

                                 ստորագրությունը, անունը, ազգանունը

 

Դիմումի ներկայացման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը ___________ 20 թ.

 

ԱՐՏԱՀԱՆՎԱԾ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՎԱԾ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Արտահանված` ակցիզային հարկով հարկված ապրանքների դիմաց վճարված ակցիզային հարկի գումարների վերադարձման դիմումը (այսուհետ` դիմում) լրացվում և ներկայացվում է հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածին համապատասխան: Դիմումը լրացվում և ներկայացվում է ակցիզային հարկի գումարները հարկային և այլ պարտավորությունների հաշվին հաշվանցելու և (կամ) վերադարձնելու նպատակով: Դիմումը լրացվում է դրամներով (առանց լումաների):

2. Դիմումի 1-ին կետը լրացնում է հարկային մարմինը:

3. Դիմումի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

4. Դիմումի 3-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ (ֆիզիկական անձի) անունը, ազգանունը:

5. Դիմումի 4-րդ կետում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը:

6. Դիմումի 5-րդ կետում հարկ վճարողի կողմից լրացվում է`

1) «ուսումնասիրությամբ» բառը, եթե հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ակցիզային հարկի գումարի հաշվին հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկային և (կամ) այլ պարտավորությունների մարումը հարկային մարմնին առաջարկում է իրականացնել ուսումնասիրությամբ, կամ

2) «ստուգմամբ» բառը, եթե հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ակցիզային հարկի գումարի հաշվին հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկային և (կամ) այլ պարտավորությունների մարումը հարկային մարմնին առաջարկում է իրականացնել ստուգմամբ, կամ

3) «առանց ուսումնասիրության» բառերը, եթե հաշվանցումը և (կամ) վերադարձը օրենքով կարող է իրականացվել առանց ուսումնասիրության:

7. Դիմումի 6-րդ կետում լրացվում է դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ առկա ակցիզային հարկի գծով հաշվանցման (վերադարձման) ենթակա գումարը:

8. Դիմումի 7-րդ կետում լրացվում է այն ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է ակցիզային հարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի դիմումը:

9. Դիմումի 8-րդ կետում լրացվում են հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող այն հարկային կամ այլ պարտավորությունները, դրանց մասով պարտավորության մեծությունները, որոնք պետք է մարվեն հաշվանցման և (կամ) վերադարձման ներկայացված ակցիզային հարկի գումարների հաշվին:

10. Դիմումի 9-րդ կետում լրացվում է հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկային կամ այլ պարտավորությունների մասով պարտավորությունները մարելուց հետո մնացորդային գումարի այն մասը (գումարը), որը պետք է ուղղվի հարկ վճարողի հետագայում առաջանալիք` հարկային մարմնի կողմից պետական բյուջե հավաքագրվող` հարկային կամ այլ պարտավորությունների մարմանը (լրացվում է անհրաժեշտության դեպքում) և (կամ) պետք է վերադարձվի հարկ վճարողի կողմից նշված բանկային հաշվին (հաշիվներին):

11. Էլեկտրոնային եղանակով դիմումի ներկայացման դեպքում դիմումի ներկայացման ամսաթիվ է համարվում դիմումի ստացումը և գրանցումը հավաստող ծանուցման ամսաթիվը: Փոստով դիմումը ներկայացնելու դեպքում, անկախ դիմումում նշված ամսաթվից, դիմումի ներկայացման ամսաթիվ է համարվում փոստային բաժանմունքի ընդունման օրվա օրացուցային կնիքի արտատիպը: Դիմումը առձեռն ներկայացվելու դեպքում ներկայացման օր է համարվում դիմումը հարկային տեսչություն հանձնելու օրը:»:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
03.08.2012
N 245-Ն
Հրաման