Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1 ...

 

 

050.0288.061211

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        12            2011 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05011515

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հոկտեմբերի 2011 թվականի թիվ 288-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի ԹԻՎ 170-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ապահովել բանկերի լուծարման գործընթացի թափանցիկությունը, հիմք ընդունելով ««Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածները, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ, 76-րդ հոդվածները, 77-րդ հոդվածի 5-րդ մասը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը, և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

i

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 12-ի ««Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգը հաստատելու մասին» թիվ 170-Ն որոշման (այսուհետ` Որոշում) վերնագիրը «կառավարիչների» բառից հետո լրացնել «/հանձնաժողովի» բառով:

i

2. Որոշման նախաբանում ««Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածների դրույթները» բառերը փոխարինել »»Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ և 33-րդ հոդվածների դրույթները, «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ, 76-րդ հոդվածները, 77-րդ հոդվածի 5-րդ մասը, 76-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերով:

i

3. Որոշման 1-ին կետը «կառավարիչների» բառից հետո լրացնել «/հանձնաժողովի» բառով:

4. Որոշմամբ հաստատված «Լուծարման գործընթացում գտնվող բանկերի և վարկային կազմակերպությունների լուծարային կառավարիչների կողմից իրենց գործունեության վերաբերյալ տեղեկությունների հրապարակման» կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

i

1) Կարգի վերնագիրը «կառավարիչների» բառից հետո լրացնել «/հանձնաժողովի» բառով:

i

2) Կարգի 1.1. կետը «կառավարիչների» բառից հետո լրացնել «/հանձնաժողովի (այսուհետ` լուծարային կառավարիչ)» բառերով:

3) Կարգի 2.1. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2.1. Լուծարային կառավարիչը սույն կարգով սահմանված կարգով առնվազն ամիսը մեկ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը, առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է իր գործունեության վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված տեղեկությունները, ընդ որում` բանկի հաշվեկշիռը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` վերնագիրը փոխարինելով «Լուծարային հաշվեկշիռ» վերնագրով:»:

4) Կարգի 2.4. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«2.4. Տեղեկությունների հրապարակման համար անհրաժեշտ միջոցների բացակայության դեպքում` հիմնվելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանման եզրակացության վրա, սույն կարգով սահմանված տեղեկությունները` լուծարային կառավարչի ներկայացմամբ, հրապարակում է Կենտրոնական բանկը:»:

5) Կարգը լրացնել 2.5. և 2.6. կետերով` հետևյալ բովանդակությամբ.

i

«2.5. Լուծարային կառավարիչը սույն կարգով սահմանված կարգով առնվազն ամիսը մեկ` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-ը, առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է լուծարվող բանկի պարտատերերի պահանջների բավարարման վերաբերյալ հաշվետվություն` համաձայն սույն կարգի հավելված 4-ի, ընդ որում` սույն հաշվետվության համաձայն առաջին հաշվետու ամիս է համարվում բանկի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից (բանկի սնանկության դեպքում` Կենտրոնական բանկի` բանկի սնանկ ճանաչելու մասին դիմումը դատարանի կողմից բավարարելու մասին որոշման ուժի մեջ մտնելու օրվանից) մինչև տվյալ ամսվա վերջին օրն ընկած ժամանակահատվածը: Ընդ որում, հաշվետվության 10-րդ սյունակում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում բավարարված բոլոր այն պահանջների չափը, որոնց բավարարումը իրականացվել է հաշվետվության 5-ից 8-րդ սյունակներում չնշված ձևերով (օրինակ` բնեղեն տեսքով, արժեթղթերով և այլն):

2.6. Լուծարային կառավարիչը նշանակման պահից` 15 աշխատանքային օրվա ընթացքում հայտարարություն է հրապարակում առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում այն մասին, որ լուծարային կառավարիչը մինչև սույն հայտարարության հրապարակման պահը պատվիրված նամակով կամ պարտատիրոջ կողմից ծանուցումն ստանալու հավաստիացումն ապահովելու դեպքում այլ ձևերով ծանուցել է բանկի բոլոր պարտատերերին պահանջների ներկայացման կարգի և ժամկետների մասին:»:

6) Կարգի 3.1. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3.1. Լուծարային կառավարիչը «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո` 7-օրյա ժամկետում կազմում, հաստատում և առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում հրապարակում է միջանկյալ լուծարային հաշվեկշիռը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի և Հավելված 2-ի, ընդ որում` Հավելված 1-ի Ձև 1-ը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` ըստ ակտիվային խմբավորման (ըստ կիրառելիության) վերնագիրը փոխարինելով «Լուծարային հաշվեկշիռ» վերնագրով: Ընդ որում, վերջին օրվա ամսաթիվ տողում լրացվում է «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի վերջին օրվա ամսաթիվը: Կից պարտադիր ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանում հրապարակային սակարկություններով օտարված գույքի ցուցակը` իրացման գներով և օրենքով սահմանված կարգով կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին այլ տեղեկություններ:»:

7) Կարգի 4.1.4. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4.1.4. Կենտրոնական բանկի կողմից ամփոփ լուծարային հաշվեկշիռը (որը ամփոփում է լուծարային գործընթացը) հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում լուծարային կառավարիչը հրապարակում է լուծարային հաշվեկշիռը առնվազն 2000 տպաքանակ ունեցող մամուլում: Սույն կետում նշված ամփոփ լուծարային հաշվեկշիռը լրացվում է համաձայն բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերը և բանկի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձևերի լրացման ցուցումները սահմանող իրավական ակտին` վերնագիրը փոխարինելով «Ամփոփ լուծարային հաշվեկշիռ» վերնագրով: Միաժամանակ լուծարային կառավարիչը հրապարակում է նաև բանկի լուծարման վերաբերյալ տեղեկանքը` համաձայն սույն կարգի Հավելված 3-ի:»:

8) Կարգի 4.2. կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«4.2. Սույն կարգի Հավելված 2-ի Ձև 10 հաշվետվությունը հրապարակվում է ամիսը մեկ անգամ: Ձև 10 հաշվետվությանը կից պարտադիր ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանում հրապարակային սակարկություններով օտարված գույքի ցուցակ` իրացման գներով և օրենքներով սահմանված կարգով կազմակերպված սակարկությունների արդյունքների մասին այլ տեղեկություններ:»:

i

9) Կարգի Հավելված 1-ի Ձև 1-ը և Ձև 2-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն Հավելված 1-ի և Հավելված 2-ի:

i

10) Հանել Կարգի Հավելված 1-ի Ձև 3-ը, Ձև 4-ը և Հավելված 2-ի Ձև 8-ը և Ձև 9-ը:

11) Կարգը լրացնել Հավելված 3-ով` համաձայն Հավելված 3-ի:

i

12) Կարգը լրացնել Հավելված 4-ով` համաձայն Հավելված 4-ի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված 1

«Լուծարման գործընթացում գտնվող

բանկերի և վարկային

կազմակերպությունների լուծարային

կառավարիչների կողմից իրենց

գործունեության վերաբերյալ

տեղեկությունների հրապարակման» կարգի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 1

 

ՄԻՋԱՆԿՅԱԼ ԼՈՒԾԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ

 

Ձև 1. ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Լուծարվող բանկի անվանումը`__________________

Հաշվետու ժամանակաշրջանի

ամսաթիվը` ________________

 

.___________________________________________________________________.

|   |Գույքի տեսակը|Քանակը/        |Արժեքը լուծարային|Արժեքը հաշվետու|

|   |             |միավորները     |գործընթացի       |ժամանակաշրջանի |

|   |             |լուծարային     |սկզբի դրությամբ  |վերջին օրվա    |

|   |             |գործընթացի     |                 |դրությամբ      |

|   |             |սկզբի դրությամբ|                 |               |

|___|_____________|_______________|_________________|_______________|

| 1 |     2       |      3        |        4        |        5      |

|___|_____________|_______________|_________________|_______________|

| 1 |             |               |                 |               |

|___|_____________|_______________|_________________|_______________|

| 2 |             |               |                 |               |

|___|_____________|_______________|_________________|_______________|

| 3 |             |               |                 |               |

|___|_____________|_______________|_________________|_______________|

|...|             |               |                 |               |

|___|_____________|_______________|_________________|_______________|

|   |             |               |                 |               |

|___|_____________|_______________|_________________|_______________|

|   |Ընդամենը     |               |                 |               |

.___________________________________________________________________.

 

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/լուծարային կառավարչի անունը, ազգանունը)

 

Հավելված 2

«Լուծարման գործընթացում գտնվող

բանկերի և վարկային

կազմակերպությունների լուծարային

կառավարիչների կողմից իրենց

գործունեության վերաբերյալ

տեղեկությունների հրապարակման» կարգը

հավելվածի

 

Ձև 2. ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ

(ՉՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ) ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Լուծարվող բանկի անվանումը _______________

 

ամսաթիվը ______________________

 

._____________________________________________________________________.

|N|Ներկայացված պահանջները`    |Ներկայացված պահանջներ, այդ     |Հաշ-   |

| |ըստ բանկի պարտատերերի      |թվում.                         |վետու  |

| |                           |_______________________________|ժամա-  |

| |                           |Ընդա-  |Լուծա- |Լուծա- |Քննարկ-|նակա-  |

| |                           |մենը   |րային  |րային  |ման    |շրջանի |

| |                           |       |հանձնա-|հանձնա-|ենթակա |վերջի  |

| |                           |       |ժողովի |ժողովի |պահանջ-|դրու-  |

| |                           |       |կողմից |կողմից |ներ    |թյամբ  |

| |                           |       |ընդուն-|մերժված|       |չներկա-|

| |                           |       |ված պա-|պահանջ-|       |յացրած |

| |                           |       |հանջներ|ներ    |       |պահանջ-|

| |                           |       |       |       |       |ներ    |

| |                           |_______|_______|_______|_______|_______|

| |                           |ՀՀ|Ար- |ՀՀ|Ար- |ՀՀ|Ար- |ՀՀ|Ար- |ՀՀ|Ար- |

| |                           |դ |տար-|դ |տար-|դ |տար-|դ |տար-|դ |տար-|

| |                           |ր |ժու-|ր |ժու-|ր |ժու-|ր |ժու-|ր |ժու-|

| |                           |ա |յթ  |ա |յթ  |ա |յթ  |ա |յթ  |ա |յթ  |

| |                           |մ |    |մ |    |մ |    |մ |    |մ |    |

|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|

|1|           2               |3 | 4  | 5|  6 | 7|  8 | 9| 10 |11| 12 |

|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|

|1|Ֆիզիկական անձանց կողմից    |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |բանկին ներկայացված         |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |պահանջներ                  |  |    |  |    |  |    |  |    |  |    |

|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|

|2|ՀՀ տարածքում գործող        |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |ֆինանսական                 |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |կազմակերպությունների       |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |կողմից բանկին ներկայացված  |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |պահանջներ                  |  |    |  |    |  |    |  |    |  |    |

|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|

|3|Հայաստանի Հանրապետության   |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |Կենտրոնական բանկի          |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |ներկայացված պահանջները     |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |բանկին                     |  |    |  |    |  |    |  |    |  |    |

|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|

|4|Հայաստանի Հանրապետության,  |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |այդ թվում` հարկային մարմնի |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |կողմից բանկին ներկայացված  |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |պահանջներ                  |  |    |  |    |  |    |  |    |  |    |

|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|

|5|Իրավաբանական անձանց        |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |կողմից բանկին ներկայացված  |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |պահանջներ                  |  |    |  |    |  |    |  |    |  |    |

|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|

|6|Համայնքների կողմից բանկին  |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |ներկայացված պահանջներ      |  |    |  |    |  |    |  |    |  |    |

|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|

|7|Օտարերկրյա                 |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |կառավարությունների,        |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |կենտրոնական բանկերի,       |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |ֆինանսական                 |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |կազմակերպությունների,      |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |համայնքային բյուջեների     |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |կողմից բանկին ներկայացված  |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |պահանջներ                  |  |    |  |    |  |    |  |    |  |    |

|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|

|8|Այլ անձանց կողմից          |  |    |  |    |  |    |  |    |  |    |

| |ներկայացված պահանջներ      |  |    |  |    |  |    |  |    |  |    |

|_|___________________________|__|____|__|____|__|____|__|____|__|____|

| |Ընդհանուր գումար           |  |    |  |    |  |    |  |    |  |    |

._____________________________________________________________________.

_________________________________________________________________

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/ լուծարային կառավարչի անունը, ազգանունը)

__________________________

         (ստորագրություն)

 

Հավելված 3

«Լուծարման գործընթացում գտնվող

բանկերի և վարկային

կազմակերպությունների լուծարային

կառավարիչների կողմից իրենց

գործունեության վերաբերյալ

տեղեկությունների հրապարակման» կարգը

հավելվածի

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Բանկի լուծարման գործընթացի ավարտի վերաբերյալ

 

._____________________________________________________________________.

|                   Լուծարվող բանկի տվյալները                         |

|_____________________________________________________________________|

|1. |1) Բանկի անվանումը և  կազմակերպաիրավական ձևը                     |

|   |________________________________________                         |

|   |2) Բանկի գտնվելու վայրը________________________________________  |

|   |3) Գրանցման վկայականի համարը___________________________________  |

|   |4) Գրանցման ամսաթիվ, ամիս, տարեթիվը____________________________  |

|   |5) Բանկային գործունեության լիցենզիայի համարը___________________  |

|   |6) Բանկային գործունեության լիցենզիայի տրամադրման ամսաթիվ, ամիս,  |

|   |տարեթիվը ________________________________                        |

|   |                                                                 |

|___|_________________________________________________________________|

|2. |1) Բանկի բաժնետերերի կազմն ու մասնակցության չափը`                |

|   |__________________________________                               |

|   |__________________________________                               |

|   |__________________________________                               |

|   |2) Բանկի խորհուրդը (յուրաքանչյուր անդամի անուն, ազգանուն,        |

|   |կրթությունը և  աշխատանքային փորձը) ____________________________  |

|   |                                                                 |

|   |3) Բանկի գործադիր տնօրենը (անուն, ազգանուն, կրթությունը և        |

|   |աշխատանքային փորձը) մինչ բանկի նկատմամբ լուծարման գործընթացի     |

|   |նախաձեռնումը_______________________________                      |

|   |                                                                 |

|___|_________________________________________________________________|

|3. |1) Բանկի ներքին կազմակերպական կառուցվածքը`                       |

|   |____________________________________                             |

|   |____________________________________                             |

|   |____________________________________                             |

|   |                                                                 |

|___|_________________________________________________________________|

|4. |1) Բանկի դուստր կազմակերպությունները, գործունեության ոլորտը      |

|   |_____________________________________                            |

|   |_____________________________________                            |

|   |_____________________________________                            |

|___|_________________________________________________________________|

|5. |1) Բանկի մասնաճյուղերն ու դրանց բաշխվածությունը                  |

|   |_____________________________________                            |

|   |_____________________________________                            |

|   |_____________________________________                            |

|   |                                                                 |

|___|_________________________________________________________________|

|   |Բանկի լուծարային հանձնաժողովի նշանակման և  գործունեության        |

|   |արդյունքների մասին տեղեկություններ                               |

|___|_________________________________________________________________|

|6. |1) Լուծարային կառավարիչ (անուն, ազգանուն, կրթություն,            |

|   |աշխատանքային փորձ, համապատասխան որակավորման վկայականի համար)`    |

|   |_______________________________________________________________  |

|   |                                                                 |

|   |2) Լուծարային հանձնաժողովի անդամներ (անուն, ազգանուն, կրթությունը|

|   |և  աշխատանքային փորձը)`                                          |

|   |____________________________________                             |

|   |____________________________________                             |

|   |____________________________________                             |

|   |                                                                 |

|   |3) Լուծարային կառավարչի գործունեության ժամանակահատվածը           |

|   |____________________________________                             |

|   |                                                                 |

|___|_________________________________________________________________|

|7. |1) Բանկի ակտիվները գումարային արտահայտությամբ մինչ լուծարային    |

|   |գործընթացի սկսելը`______________                                 |

|   |2) Բանկի ակտիվների վաճառքից ստացված դրամական միջոցները`________  |

|   |3 )Իրականացված լուծարային ծախսերը`_____________________________  |

|   |4) Բանկի պարտավորությունները գումարային արտահայտությամբ`_______  |

|   |Որից ֆիզիկական անձանց նկատմամբ ունեցած պարտավորությունները`      |

|   |_________________                                                |

|   |                                                                 |

|   |5) Բանկի կողմից մարված պարտավորությունները գումարային            |

|   |արտահայտությամբ` ________________                                |

|   |                                                                 |

|   |Որից ֆիզիկական անձանց նկատմամբ մարված պարտավորությունները`       |

|   |_________________                                                |

|   |                                                                 |

|___|_________________________________________________________________|

|   |Ավանդների երաշխավորման հիմնադրամի մասնակցությունը ավանդների      |

|   |հատուցման գործընթացին                                            |

|___|_________________________________________________________________|

|8. |1) Ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից մինչև  4 մլն         |

|   |Հայաստանի Հանրապետության դրամ բանկային ավանդների գծով            |

|   |ավանդատուներին փոխհատուցված գումարի չափը` _____________________  |

|   |                                                                 |

|   |2) Ավանդների երաշխավորման հիմնադրամի կողմից մինչև  2 մլն         |

|   |Հայաստանի Հանրապետության դրամին համարժեք արտարժույթով բանկային   |

|   |ավանդների գծով ավանդատուներին փոխհատուցված գումարի               |

|   |չափը`_____________                                               |

|   |                                                                 |

|   |3) Բանկի պարտավորությունը ավանդների երաշխավորման հիմնադրամի      |

|   |նկատմամբ` ______________                                         |

|   |                                                                 |

._____________________________________________________________________.

 

Լուծարային կառավարչի/հանձնաժողովի նախագահի անուն, ազգանունը________________

 

Ստորագրություն________________ Կ.Տ.

 

Հավելված 4

«Լուծարման գործընթացում գտնվող

բանկերի և վարկային

կազմակերպությունների լուծարային

կառավարիչների կողմից իրենց

գործունեության վերաբերյալ

տեղեկությունների հրապարակման» կարգը

հավելվածի

 

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱՆԿԻ ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

(ամսական)

 

Լուծարվող բանկի անվանումը

 

Ամսաթիվը ______________________ թ-ից

մինչև __________________________թ.

 

(հազար դրամ)

._____________________________________________________________________.

|N|Ներկայացված պահանջները`|Պահան-|Ներկայացված          |Հաշ-   |Պահան-|

| |ըստ բանկի պարտատերերի  |ջի    |պահանջներ, այդ թվում.|վետու  |ջի    |

| |                       |չափը  |_____________________|ժամա-  |չափը  |

| |                       |հաշ-  |Դրա-|Հաշ-|Նո- |Գրա-|Ա|նակա-  |հաշ-  |

| |                       |վետու |մա- |վանց|տարի|վի  |յ|շրջանի |վետու |

| |                       |ժամա- |կան |ման |դեպո|իրաց|լ|ընթաց- |ժամա- |

| |                       |նակա- |մի- |մի- |զիտ |ման | |քում   |նակա- |

| |                       |շրջանի|ջոց-|ջո- |կամ |հաշ-| |ներված |շրջանի|

| |                       |սկզբի |ների|ցով |ի   |վին | |պահանջի|վերջին|

| |                       |դրու- |հաշ-|    |պահ |    | |չափը   |օրվա  |

| |                       |թյամբ |վին |    |հանձ|    | |       |դրու- |

| |                       |      |    |    |նած |    | |       |թյամբ |

|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|

|1|           2           |  3   | 4  |  5 |  6 |  7 |8|   9   |  10  |

|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|

|1|Ֆիզիկական անձանց կողմից|      |    |    |    |    | |       |      |

| |բանկին ներկայացված     |      |    |    |    |    | |       |      |

| |պահանջներ              |      |    |    |    |    | |       |      |

|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|

|2|ՀՀ տարածքում գործող    |      |    |    |    |    | |       |      |

| |ֆինանսական             |      |    |    |    |    | |       |      |

| |կազմակերպությունների   |      |    |    |    |    | |       |      |

| |կողմից բանկին          |      |    |    |    |    | |       |      |

| |ներկայացված պահանջներ  |      |    |    |    |    | |       |      |

|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|

|3|Հայաստանի              |      |    |    |    |    | |       |      |

| |Հանրապետության         |      |    |    |    |    | |       |      |

| |Կենտրոնական բանկի      |      |    |    |    |    | |       |      |

| |ներկայացված            |      |    |    |    |    | |       |      |

| |պահանջները բանկին      |      |    |    |    |    | |       |      |

|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|

|4|Հայաստանի              |      |    |    |    |    | |       |      |

| |Հանրապետության, այդ    |      |    |    |    |    | |       |      |

| |թվում` հարկային մարմնի |      |    |    |    |    | |       |      |

| |կողմից բանկին          |      |    |    |    |    | |       |      |

| |ներկայացված պահանջներ  |      |    |    |    |    | |       |      |

|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|

|5|Իրավաբանական անձանց    |      |    |    |    |    | |       |      |

| |կողմից բանկին          |      |    |    |    |    | |       |      |

| |ներկայացված պահանջներ  |      |    |    |    |    | |       |      |

|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|

|6|Համայնքների կողմից     |      |    |    |    |    | |       |      |

| |բանկին ներկայացված     |      |    |    |    |    | |       |      |

| |պահանջներ              |      |    |    |    |    | |       |      |

|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|

|7|Օտարերկրյա             |      |    |    |    |    | |       |      |

| |կառավարությունների,    |      |    |    |    |    | |       |      |

| |կենտրոնական բանկերի,   |      |    |    |    |    | |       |      |

| |ֆինանսական             |      |    |    |    |    | |       |      |

| |կազմակերպությունների,  |      |    |    |    |    | |       |      |

| |համայնքային բյուջեների |      |    |    |    |    | |       |      |

| |կողմից բանկին          |      |    |    |    |    | |       |      |

| |ներկայացված պահանջներ  |      |    |    |    |    | |       |      |

|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|

|8|Այլ անձանց կողմից      |      |    |    |    |    | |       |      |

| |բանկին ներկայացված     |      |    |    |    |    | |       |      |

| |պահանջներ              |      |    |    |    |    | |       |      |

|_|_______________________|______|____|____|____|____|_|_______|______|

| |Ընդհանուր գումար       |      |    |    |    |    | |       |      |

._____________________________________________________________________.

________________________________________________________________

(Լուծարային հանձնաժողովի նախագահի/կառավարչի անունը, ազգանունը)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.10.2011
N 288-Ն
Որոշում