040.1543.271208
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 դեկտեմբերի 2008 թվականի N 1543-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 562-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 282 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 28-ի «Պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 282 որոշումը մասնակիորեն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 562-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
i
1) որոշման 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 1.1-ին կետով.
i
«1.1. Հաստատել հաշվառման օբյեկտների մասին տեղեկատվություն ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի:».
3) որոշումը լրացնել N 2 հավելվածով` համաձայն հավելվածի.
i
4) որոշմամբ հաստատված պետական գույքի հաշվառման և գրանցամատյան վարելու կարգի`
ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«3. Պետական հաշվառման օբյեկտներ են հանդիսանում սեփականության իրավունքով պետությանը պատկանող շարժական և անշարժ գույքը (բացառությամբ դրամական միջոցների), այդ թվում` պետական կառավարչական հիմնարկներին, պետական այլ հիմնարկներին և պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացված գույքը, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (բաժնետոմսերը), այլ պետություններում գտնվող (այդ թվում` դիվանագիտական առաքելությունների համար օգտագործվող)` Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող գույքը:»,
i
բ. 7-րդ կետում «1, 2, 3, 3ա, 3բ և 3գ» թվերը փոխարինել «N 2 հավելվածի 1, 2, 3 և 4» թվերով,
գ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«10. Պետական մարմինների ղեկավարները սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հրամանով հաստատված մեթոդական ցուցումներին համապատասխան, նրան են ներկայացնում`
ա) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառված հիմնական միջոցների մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 1 ձև),
բ) պետական կառավարչական և պետական այլ հիմնարկներին ամրացված և հիմնարկի հաշվեկշռում հաշվառման անշարժ գույքի մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 2 ձև),
գ) պետական կառավարչական հիմնարկին անհրաժեշտ անշարժ գույքի մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 3 ձև),
դ) պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսեր (բաժնեմաս) ունեցող իրավաբանական անձանց մասին տեղեկանքը (N 2 հավելվածի N 4 ձև):
Պետական մարմինների ղեկավարները յուրաքանչյուր տարի` մինչև ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում տեղեկանք` սույն կետով սահմանված դրույթներին համապատասխան ներկայացված տեղեկատվության փոփոխության կամ փոփոխության բացակայության մասին:»,
i
դ. 11-րդ կետի «բ» ենթակետում «հունիսի 1-ը» բառերը փոխարինել «հոկտեմբերի 1-ը» բառերով,
ե. 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` «դ» ենթակետով.
«դ) մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 10-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում տեղեկատվություն սույն կարգի 10-րդ կետի կատարման ընթացքի մասին:»:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական գույքի հաշվառման համակարգի ներդրումն ապահովող միջոցառումների մասին» N 282 որոշման 1-ին և 3-րդ կետերը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2008 թվականի դեկտեմբերի 18-ի
N 1543-Ն որոշման
«Հավելված N 2
ՀՀ կառավարության
2005 թվականի ապրիլի 28-ի
N 562-Ն որոշման
ՁԵՎԵՐ
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
Ձև N 1
ՏԵՂԵԿԱՆՔ
__________________________________________________________________
(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
_______________________________________________ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ (20___Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)
._________________________________________________________________________.
|NN |Անշարժ գույքը (շենքեր, |Տրանսպորտային միջոցները |Այլ հիմնական |
|ը/կ|շինություններ և անավարտ| |միջոցներ |
| |շինարարություններ) | |(բացառությամբ |
| | | |անշարժ գույքի |
| | | |և |
| | | |տրանսպորտային |
| | | |միջոցների) |
| |________________________|_____________________________|______________|
| |անշարժ |հասցեն|հաշվե- |տրանսպոր- |պետհամարա-|հաշվե- |հաշվե- |քանակը|
| |գույքի | |կշռային |տային |նիշը |կշռային|կշռային| |
| |անվանու-| |արժեքը |միջոցի | |արժեքը |արժեքը | |
| |մը | |(հազ. |անվանումը | |(հազ. |(հազ. | |
| | | |դրամ) |և մակնիշը| |դրամ) |դրամ) | |
|___|________|______|________|__________|__________|_______|_______|______|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 |
|___|________|______|________|__________|__________|_______|_______|______|
|___|________|______|________|__________|__________|_______|_______|______|
|___|________|______|________|__________|__________|_______|_______|______|
|___|________|______|________|__________|__________|_______|_______|______|
|___________________|________|__________|__________|_______|_______|______|
| Ընդամենը | | | | | | |
._________________________________________________________________________.
Հիմնարկի ղեկավար ___________________ ___________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Ձև N 2
ՏԵՂԵԿԱՆՔ
_________________________________________________________ ՊԵՏԱԿԱՆ
(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԵՎ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՇՎԵԿՇՌՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ (20__ Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)
(լրացվում է յուրաքանչյուր շենքի, շինության և անավարտ շինարարության
համար առանձին)
._________________________________________________________________________.
|1. |Անվանումը և տեսակը (շենք (առանձին կանգնած կամ | |
| |ստորաբաժանված), շինություն կամ անավարտ շինարարություն) | |
|____|_____________________________________________________________|______|
|2. |Գտնվելու վայրը (փոստային դասիչը, մարզը, քաղաքը (գյուղը), | |
| |հասցեն) | |
|____|_____________________________________________________________|______|
|3. |ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված անշարժ գույքի գտնվելու | |
| |վայրի գոտին | |
|____|_____________________________________________________________|______|
|4. |Պատրաստվածության աստիճանը (մինչև 50%, 50-100%, 100%) | |
|____|_____________________________________________________________|______|
|5. |Շենքի, շինության շահագործման հանձնման տարեթիվը | |
|____|_____________________________________________________________|______|
|6. |Անշարժ գույքի նշանակությունը (արտադրական, վարչական, օժանդակ | |
| |և այլն) | |
|____|_____________________________________________________________|______|
|7. |Շենքի, շինության շինանյութի տեսակը (քարից, երկաթբետոնյա | |
| |կոնստրուկցիաներից, թեթևացված քարից և այլն) | |
|____|_____________________________________________________________|______|
|8. |Հարկայնությունը | |
|____|_____________________________________________________________|______|
|9. |Ընդհանուր մակերեսը (քառ. մ), այդ թվում` | |
|____|_____________________________________________________________|______|
|9.1.|նկուղ (քառ. մ) | |
|____|_____________________________________________________________|______|
|9.2.|կիսանկուղ (քառ. մ) | |
|____|_____________________________________________________________|______|
|9.3.|ո-րդ հարկ (քառ. մ) | |
|____|_____________________________________________________________|______|
|10. |Անշարժ գույքի սպասարկման համար հատկացված հողամասի մակերեսը | |
| |(հա) | |
|____|_____________________________________________________________|______|
|11. |Անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, | |
| |տարեթիվը, սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը | |
|____|_____________________________________________________________|______|
|12. |Անշարժ գույքի ծանրաբեռնված լինելը (վարձակալություն, | |
| |սերվիտուտ, գրավ և այլն) | |
|____|_____________________________________________________________|______|
|13. |Հաշվեկշռին հանձնման-ընդունման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը | |
|____|_____________________________________________________________|______|
|14. |Անշարժ գույքի սկզբնական արժեքը (հազ. դրամ) | |
|____|_____________________________________________________________|______|
|15. |Անշարժ գույքի մնացորդային արժեքը (հազ. դրամ) | |
|____|_____________________________________________________________|______|
|16. |Պատմամշակութային արժեք ներկայացնող անշարժ գույքի վկայականի | |
| |համարը և տալու ամսաթիվը (եթե անշարժ գույքն այդպիսին է) | |
|____|_____________________________________________________________|______|
|17. |Օգտագործողի անունը (անվանումը) և կազմակերպաիրավական ձևը | |
|____|_____________________________________________________________|______|
|18. |Օգտագործման տրամադրման հիմքերը | |
|____|_____________________________________________________________|______|
|19. |Օգտագործման պայմանագրի կնքման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը | |
|____|_____________________________________________________________|______|
|20. |Օգտագործման տրամադրման ժամկետները | |
|____|_____________________________________________________________|______|
|21. |Օգտագործման իրավունքի գրանցման ամիսը, ամսաթիվը, տարեթիվը, | |
| |սեփականության իրավունքի գրանցման վկայականի համարը | |
|____|_____________________________________________________________|______|
|22. |Օգտագործողի աշխատողների թիվը | |
|____|_____________________________________________________________|______|
|23. |Օգտագործողի ղեկավար աշխատողների թիվը | |
|____|_____________________________________________________________|______|
|24. |Օգտագործողի` պետական հիմունքներով սովորողների թիվը | |
|____|_____________________________________________________________|______|
|25. |Օգտագործողի` վճարովի հիմունքներով սովորողների թիվը | |
|____|_____________________________________________________________|______|
|26. |Գործող նորմատիվներով օգտագործողին հասանելիք տարածքի | |
| |նվազագույն մակերեսը (քառ. մ) | |
._________________________________________________________________________.
Հիմնարկի ղեկավար ___________________ ___________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Ձև N 3
ՏԵՂԵԿԱՆՔ
________________________________________________________ ՊԵՏԱԿԱՆ
(պետական կառավարչական հիմնարկի անվանումը)
ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՅԼ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ (20__ Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ)
(լրացվում է յուրաքանչյուր շենքի, շինության և անավարտ շինարարության
համար առանձին)
._________________________________________________________________________.
|1. |Անվանումը և տեսակը (շենք (առանձին կանգնած կամ | |
| |ստորաբաժանված), շինություն կամ անավարտ շինարարություն) | |
|____|_____________________________________________________________|______|
|2. |Գործող նորմատիվներով հավանական օգտագործողին հասանելիք տարածքի| |
| |նվազագույն մակերեսը (քառ. մ) | |
|____|_____________________________________________________________|______|
|3. |Հավանական օգտագործողին սեփականության իրավունքով պատկանող | |
| |տարածքի մակերեսը (քառ. մ) | |
|____|_____________________________________________________________|______|
|4. |Հավանական օգտագործողին ամրացված տարածքի մակերեսը (քառ. մ) | |
|____|_____________________________________________________________|______|
|5. |Հավանական օգտագործողի կողմից այլ անձանցից վարձակալված | |
| |(անհատույց օգտագործման իրավունք ձեռք բերած) տարածքի մակերեսը | |
| |(քառ. մ) | |
|____|_____________________________________________________________|______|
|6. |Գտնվելու վայրը (մարզը, քաղաքը (գյուղը)) | |
|____|_____________________________________________________________|______|
|7. |Անշարժ գույքի նշանակությունը (արտադրական, վարչական, օժանդակ | |
| |և այլն) | |
|____|_____________________________________________________________|______|
|8. |Շենքի, շինության շինանյութի տեսակը (քարից, երկաթբետոնյա | |
| |կոնստրուկցիաներից, թեթևացված քարից և այլն) | |
|____|_____________________________________________________________|______|
|9. |Հարկայնությունը | |
|____|_____________________________________________________________|______|
|10. |Ընդհանուր մակերեսը (քառ. մ) | |
|____|_____________________________________________________________|______|
|11. |Հավանական օգտագործողի անունը (անվանումը) և | |
| |կազմակերպաիրավական ձևը | |
|____|_____________________________________________________________|______|
|12. |Օգտագործման տրամադրման ժամկետները | |
|____|_____________________________________________________________|______|
|13. |Հավանական օգտագործողի աշխատողների թիվը | |
|____|_____________________________________________________________|______|
|14. |Հավանական օգտագործողի ղեկավար աշխատողների թիվը | |
|____|_____________________________________________________________|______|
|15. |Հավանական օգտագործողի` պետական հիմունքներով սովորողների թիվը | |
|____|_____________________________________________________________|______|
|16. |Հավանական օգտագործողի` վճարովի հիմունքներով սովորողների թիվը | |
._________________________________________________________________________.
Հիմնարկի ղեկավար ___________________ ___________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Ձև N 4
ՏԵՂԵԿԱՆՔ
ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ (ԲԱԺՆԵՄԱՍ) ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ
__________________________________________________________________________
(պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի (բաժնեմասի) կառավարման
__________________________________________________________________________
լիազորություններն իրականացնող պետական մարմնի անվանումը)
._____________________________________________________________________.
|NN |Իրավաբանական |Կազմակերպա- | Պետական |Գտնվելու վայրը, |
|ը/կ|անձի անվանումը|իրավական ձևը |մասնակցության չափը|հեռախոսահամարը և |
| | | |__________________|փոստային հասցեն |
| | | |(հազ. դրամ)| (%) | |
|___|______________|_____________|___________|______|_________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|______________|_____________|___________|______|_________________|
|___|______________|_____________|___________|______|_________________|
|___|______________|_____________|___________|______|_________________|
|___|______________|_____________|___________|______|_________________|
._____________________________________________________________________.
Պետական կառավարչական ___________________ ___________________________
հիմնարկի ղեկավար (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.»