Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ...

 

 

040.0270.040598

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

«4» մայիսի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մայիսի 1998 թվականի թիվ 270

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի օգոստոսի 20-ի «Առևտրի, հասարակական սննդի, վճարովի ծառայությունների փոքր օբյեկտների, ինչպես նաև անավարտ շինարարությամբ օբյեկտների սեփականաշնորհման գործընթացի կարգավորման լրացուցիչ միջոցառումների մասին» թիվ 523 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

հանել որոշման 18-րդ կետը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 459 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) հանել որոշման 1-ին կետի «բ» և 2-րդ կետի «ա» ենթակետերը.

i

բ) որոշմամբ հաստատված կարգի 18-րդ կետում «մուծում են վճար` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով» բառերը փոխարինել «վճարում են պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով» բառերով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ` համաձայն հավելվածի:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ

ՄԱՅԻՍԻ 4-Ի ԹԻՎ 270 ՈՐՈՇՄԱՆ

 

ՑԱՆԿ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

 

i

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից մատուցվող որոշ ծառայությունների համար վարձավճար սահմանելու մասին» թիվ 584 որոշումը:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 584 և 1991 թվականի օգոստոսի 15-ի թիվ 512 որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 420 որոշման 3-րդ և 4-րդ կետերը:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հունվարի 3-ի «Հայաստանի Հանրապետություն մուտքի վիզաների տրման ժամանակավոր կարգի մասին» թիվ 1 որոշման 4-րդ և որոշմամբ հաստատված ժամանակավոր կարգի 8-րդ կետերը:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի մայիսի 20-ի «Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 1-ի թիվ 584 որոշման մեջ փոփոխություն կատարելու և տրանսպորտային միջոցների նոր նմուշի պետական համարանիշեր տալու կարգի մասին» թիվ 155 որոշումը:

i

5.Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մայիսի 23-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի սեպտեմբերի 23-ի թիվ 459 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 145 որոշումը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.05.1998
N 270
Որոշում