Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ Ո...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ Ճ ...

 

 

040.0142.050398

 

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«5» մարտի 1998թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 մարտի 1998 թ. թիվ 142

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ` համաձայն հավելվածի:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի

ԹԻՎ 142 ՈՐՈՇՄԱՆ

 

ՑԱՆԿ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մարտի 6-ի «Տնտեսական ու այլ առևտրային գործունեության մի քանի տեսակ իրականացնող ձեռնարկությունների շահույթի հարկման կարգի մասին» թիվ 146 որոշումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի մայիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող օտարերկրյա իրավաբանական անձանց, դրանց դուստր ձեռնարկությունների, բաժանմունքների, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների հարկման մասին» թիվ 322 որոշումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում ստեղծված իրավիճակի և դրա բարելավման միջոցառումների մասին» թիվ 498 որոշման 15-րդ կետը:

i

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 28-ի «Գործունեության առանձին տեսակների ցանկի հաստատման մասին, որոնք իրականացնող ձեռնարկությունների և կազմակերպությունների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության «Շահութահարկի մասին» օրենքի 22 հոդվածով նախատեսված արտոնությունները» թիվ 536 որոշումը:

i

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի «Արտոնություններ հայցող կազմակերպություններին «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնությունների տրամադրման, այդ արտոնություններից օգտվողների ցանկում ընդգրկման, արտոնություններից զրկման կարգի մասին» թիվ 589 որոշումը:

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» և «է» կետերով նախատեսված արտոնություններից օգտվող կազմակերպությունների ցանկերը հաստատելու մասին» թիվ 4 որոշումը:

i

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 20-ի «Պետական գրանցում ստացած անհատ ձեռներեցների, անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների փաստաթղթերով չհաստատված ծախսերի նորմաների սահմանման մասին» թիվ 253 որոշումը:

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մարտի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի թիվ 4 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 117 որոշումը:

i

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի ապրիլի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 20-ի թիվ 253 որոշմամբ հաստատված նորմաներում լրացում կատարելու մասին» թիվ 200 որոշումը:

i

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի հոկտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1992 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 589 որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» թիվ 470 որոշումը:

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի թիվ 4 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 194 որոշումը:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի ապրիլի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի թիվ 4 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 241 որոշումը:

i

13. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի մայիսի 20-ի թիվ 253 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 325 որոշումը:

i

14. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների, ինչպես նաև այլ նյութական արժեքների իրացումից ստացված շահույթի մեծության որոշման կարգի և փայամասնակցությունից ու արժեթղթերից ստացված եկամուտներից շահութահարկի հաշվարկման և վճարման կարգի հաստատման մասին» թիվ 466 որոշումը:

15. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի թիվ 4 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 498 որոշումը:

i

16. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ձեռնարկությունների, հիմնարկների ու կազմակերպությունների համար շահութահարկի և ավելացված արժեքի հարկի կանխավճարների հաշվարկման նոր կարգ սահմանելու մասին» թիվ 502 որոշումը:

i

17. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի սեպտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի թիվ 4 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 294 որոշումը:

i

18. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 1-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի թիվ 4 որոշման մեջ լրացում կատարելու մասին» թիվ 57 որոշումը:

i

19. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի ապրիլի 10-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 7-ի թիվ 4 որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» թիվ 72 որոշումը:

i

20. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունիսի 18-ի «Ամորտիզացիոն հատկացումների նորմաները սահմանելու մասին» թիվ 187 որոշման 1-ին կետը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.03.1998
N 142
Որոշում