124.0012.031106
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«03» 11 2006 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12406371
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ ՀՐԱՄԱՆ
25 սեպտեմբերի 2006 թվականի N 1-05/12-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 1-05/10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 2 հոդվածի «գ» կետը և 38 հոդվածը` Հայաստանի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված հարկային արտոնությունների կիրառումը կարգավորելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2006 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երկրորդ հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հրահանգը հաստատելու մասին» N 1-05/10-Ն հրամանում կատարվող լրացումները և փոփոխությունը:
Համաձայնեցված է Համաձայնեցված է Հավելված
ՀՀ ֆինանսների և ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ կառավարությանն
էկոնոմիկայի նախարարի հետ մաքսային պետական կոմիտեի առընթեր հարկային
նախագահի հետ պետական ծառայության
պետի
2006 թ. հոկտեմբերի 12-ի 2006 թ. հոկտեմբերի 12-ի 2006 թ. սեպտեմբերի 25-ի
N 958-Ա N 958-Ա N 1-05/12-Ն հրամանի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀՈՒՇԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ, ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 1-05/10-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2006 թվականի հունիսի 23-ի N 1-05/10-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման երկրորդ հուշագրով նախատեսված հարկային, մաքսային և պարտադիր վճարների գծով արտոնությունների կիրառման» հավելվածը 6-րդ կետից հետո լրացնել նոր «6.1» և «6.2» նոր ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
i
«6.1 Հրահանգի 2.3-րդ ենթակետում նշված անձանց կողմից` ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական և հարակից (նախագծային, հետազոտական և այլն) աշխատանքների մի մասը` հրահանգի 2.1-րդ կամ 2.2-րդ ենթակետերում նշված անձանց հետ համաձայնեցված` գրավոր պայմանագրի հիման վրա այլ անձանց (ենթակապալառուներին) վերահանձնարարելու դեպքում, այդ աշխատանքները ևս ազատվում են ԱԱՀ-ից: Սույն ենթակետում նշված արտոնությունը գործում է մինչև 2008 թվականի սեպտեմբերի 1-ը կատարված աշխատանքների մասով:
6.2 Հուշագրի «Դպրոցաշինություն», «Ճանապարհաշինություն» և «Երևանի փողոցներ» ծրագրերի շրջանակներում հրահանգի 2.1 և 2.2 ենթակետերում նշված անձանց հետ կնքված գրավոր պայմանագրերի իրականացման նպատակով կապալառու և մատակարար կազմակերպությունների կողմից ապրանքների ներմուծումը ազատվում է մաքսատուրքից, մաքսավճարից և ավելացված արժեքի հարկից, եթե ներմուծվող ապրանքների քանակը և տեսականին նախօրոք համաձայնեցվել է հրահանգի 2.1 և 2.2 ենթակետերում նշված անձանց հետ:»:
i
2. Հավելվածով սահմանված Ձև N 1 տեղեկանքը շարադրել հետևյալ խմբագրությամբ (կցվում է):
Ձև N 1
Տեղեկանք N............
«........».............. 200 թ.
Սույնով հաստատվում է, որ
_______________________________________________________________________
(ծրագիր իրականացնող կամ վերջինիս կողմից ֆինանսավորվող պատվիրատու կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը և ՀՎՀՀ)
Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև փոխըմբռնման երկրորդ հուշագրով նախատեսված ծրագրերի շրջանակներում
_______________________________________________________________________
(հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրի անվանումը)
_______________________________________________________________________
(մատակարար (կապալառու) կազմակերպության լրիվ անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անուն, ազգանունը)
գրանցված ______________________________________________________________
(մատակարարի (կապալառուի) կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, ՀՎՀՀ)
_______________________________________________________________________
(ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը)
ձեռք է բերում (ներմուծում է) __________________________________________
(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների, մատուցվող ծառայությունների համառոտ նկարագրությունը)
_______________________________________________________________________
(մատակարարվող (ներմուծվող) ապրանքների կամ մատուցվող ծառայությունների քանակը (ծավալը) և ընդհանուր արժեքը)
Այդ աշխատանքների մի մասը կատարվում է` 1. ____________________________________________________________________
(նշել ենթակապալառու կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ, աշխատանքների արժեքը կապալառու կազմակերպության կողմից ենթակապալառուին վերահանձնարարված աշխատանքների պատվիրման հիմքերը (պայմանագիրը, հաշվարկավճարային փաստաթղթերը),
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
_______________________________________________________________________
2. ____________________________________________________________________ (մի քանի ենթակապալառուների առկայության դեպքում նշել յուրաքանչյուրի տվյալները` 1 կետում նշված հերթականությամբ) _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ 3. ____________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________ _______________________________________________________________________
Մատակարարված ապրանքների (մատուցված ծառայությունների) դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Լինսի հիմնադրամի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում իրականացվող ծրագրերի համար հատկացված միջոցների հաշվին:
Լինսի հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչություն
կամ ծրագիր իրականացնող գրասենյակի _________________________________
պատասխանատու անձ (ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ.Տ. (դրոշմակնիք)
Լինսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող
պատվիրատու կազմակերպության _________________________________
պատասխանատու անձ (ստորագրություն, անուն, ազգանուն)
Կ.Տ. (դրոշմակնիք)