040.0231.170305
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» մարտի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
3 մարտի 2005 թվականի N 231-Ն
i
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համայնքային ծառայության հարցերով լիազոր մարմին ճանաչել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին:
(1-ին կետը փոփ. 20.12.07 թիվ 1513-Ն որոշում)
2. Հաստատել համայնքային ծառայության համակարգի ներդրման համար անհրաժեշտ իրավական ակտերը մշակելու և հաստատելու ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
i
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` 2005 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ ներկայացնել տեղեկատվություն համայնքային ծառայության համակարգի ներդրման ընթացքի մասին:
(3-րդ կետը փոփ. 20.12.07 թիվ 1513-Ն որոշում)
4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին` երկամսյա ժամկետում կատարել անհրաժեշտ փոփոխություններ իրենց ոլորտները կանոնակարգող իրավական ակտերում` դրանք համապատասխանեցնելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի մարտի 3-ի
N 231-Ն որոշման
i
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՄՇԱԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ
._________________________________________________________________________.
|NN |Իրավական ակտի անվանումը| Կատարողը |Իրավական ակտն |Ընդունման|
|ը/կ| (հղում օրենքին) | |ընդունող և | և |
| | | |հաստատող |հաստատման|
| | | |մարմինը |ժամկետը |
|___|_______________________|__________________|________________|_________|
| 1 | 2 | 3 | 3 | 4 |
|___|_______________________|__________________|________________|_________|
|1. |Աշխատանքային |ՀՀ տարածքային |ՀՀ կառավարության|2005 թ. |
| |կարգապահական ներքին |կառավարման |լիազորած պետական|հունիս |
| |օրինակելի կանոնակարգը |նախարարություն |կառավարման | |
| |(հոդված 6, կետ 3) | |մարմին | |
| | |ՀՀ պետական | | |
| | |կառավարման | | |
| | |ակադեմիա | | |
|___|_______________________|__________________|________________|_________|
|2. |Համայնքային ծառայության|ՀՀ տարածքային |ՀՀ կառավարության|2005 թ. |
| |պաշտոնների |կառավարման |լիազորած պետական|հունիս |
| |յուրաքանչյուր խմբի |նախարարություն |կառավարման | |
| |ընդհանուր նկարագիրը | |մարմին | |
| |(հոդված 7, կետ 4) | | | |
| | |ՀՀ պետական | | |
| | |կառավարման | | |
| | |ակադեմիա | | |
|___|_______________________|__________________|________________|_________|
|3. |Համայնքային ծառայության|ՀՀ տարածքային |ՀՀ կառավարության|2005 թ. |
| |պաշտոնների անվանացանկը |կառավարման |լիազորած պետական|հուլիս |
| |(հոդված 9, կետ 1) |նախարարություն |կառավարման | |
| | | |մարմին | |
| | | | | |
| | |ՀՀ պետական | | |
| | |կառավարման | | |
| | |ակադեմիա | | |
|___|_______________________|__________________|________________|_________|
|4. |Համայնքային ծառայության|ՀՀ տարածքային |ՀՀ կառավարության|2005 թ. |
| |յուրաքանչյուր խմբում |կառավարման |լիազորած պետական|հուլիս |
| |ընդգրկվող պաշտոնների |նախարարություն |կառավարման | |
| |անվանացանկը (հոդված 9, | |մարմին | |
| |կետ 1) | | | |
| | |ՀՀ պետական | | |
| | |կառավարման | | |
| | |ակադեմիա | | |
|___|_______________________|__________________|________________|_________|
|5. |Համայնքային ծառայության|ՀՀ տարածքային |ՀՀ |2005 թ. |
| |պաշտոնի նշանակելու |կառավարման |կառավարություն |մարտ |
| |դեպքում ծառայողական |նախարարություն | | |
| |պարտականությունների | | | |
| |կատարմանն ու | | | |
| |լիազորությունների |ՀՀ պետական | | |
| |իրականացմանը խոչընդոտող|կառավարման | | |
| |հիվանդությունների ցանկը|ակադեմիա | | |
| |(հոդված 12, կետ գ)) | | | |
|___|_______________________|__________________|________________|_________|
|6. |Համայնքային ծառայության|ՀՀ տարածքային |ՀՀ կառավարության|2005 թ. |
| |մրցութային և |կառավարման |լիազորած պետական|հունիս |
| |ատեստավորման |նախարարություն |կառավարման | |
| |հանձնաժողովների | |մարմին | |
| |օրինակելի աշխատակարգը | | | |
| |(հոդված 13, կետ 3) |ՀՀ պետական | | |
| | |կառավարման | | |
| | |ակադեմիա | | |
|___|_______________________|__________________|________________|_________|
|7. |Համայնքային ծառայության|ՀՀ տարածքային |ՀՀ կառավարության|2005 թ. |
| |թափուր պաշտոններ |կառավարման |լիազորած պետական|հունիս |
| |զբաղեցնելու մրցութային |նախարարություն |կառավարման | |
| |թեսթերի կազմման կարգը | |մարմին | |
| |(հոդված 14, կետ 7) | | | |
| | |ՀՀ պետական | | |
| | |կառավարման | | |
| | |ակադեմիա | | |
|___|_______________________|__________________|________________|_________|
|8. |Համայնքային ծառայողի |ՀՀ տարածքային |ՀՀ կառավարության|2005 թ. |
| |մրցույթ անցկացնելու |կառավարման |լիազորած պետական|հունիս |
| |կարգը (հոդված 14, կետ |նախարարություն |կառավարման | |
| |12) | |մարմին | |
| | |ՀՀ պետական | | |
| | |կառավարման | | |
| | |ակադեմիա | | |
|___|_______________________|__________________|________________|_________|
|9. |Համայնքային ծառայողի |ՀՀ տարածքային |ՀՀ |2005 թ. |
| |հետ ժամկետային |կառավարման |կառավարություն |հունիս |
| |աշխատանքային պայմանագրի|նախարարություն | | |
| |կնքման կարգը (հոդված | | | |
| |18, կետ 2) | | | |
| | |ՀՀ պետական | | |
| | |կառավարման | | |
| | |ակադեմիա | | |
|___|_______________________|__________________|________________|_________|
|10.|Համայնքային ծառայողի |ՀՀ տարածքային |ՀՀ |2005 թ. |
| |պարտադիր |կառավարման |կառավարություն |հունիս |
| |գործուղման կարգը |նախարարություն | | |
| |(հոդված 18, կետ 2) | | | |
| | |ՀՀ պետական | | |
| | |կառավարման | | |
| | |ակադեմիա | | |
|___|_______________________|__________________|________________|_________|
|11.|Համայնքային ծառայողի |ՀՀ տարածքային |ՀՀ կառավարության|2005 թ. |
| |ատեստավորման կարգը |կառավարման |լիազորած պետական|հունիս |
| |(հոդված 19, կետ 16) |նախարարություն |կառավարման | |
| | | |մարմին | |
| | |ՀՀ պետական | | |
| | |կառավարման | | |
| | |ակադեմիա | | |
|___|_______________________|__________________|________________|_________|
|12.|Համայնքային ծառայողի |ՀՀ տարածքային |ՀՀ կառավարության|2006 թ. |
| |վերապատրաստման ծրագրերի|կառավարման |լիազորած պետական|փետրվար |
| |մշակումը (հոդված 20, |նախարարություն |կառավարման | |
| |կետ 3) | |մարմին | |
| | |ՀՀ պետական | | |
| | |կառավարման | | |
| | |ակադեմիա | | |
|___|_______________________|__________________|________________|_________|
|13.|Համայնքային ծառայողի |ՀՀ տարածքային |ՀՀ կառավարության|2006 թ. |
| |վերապատրաստում |կառավարման |լիազորած պետական|մարտ |
| |անցկացնող |նախարարություն |կառավարման | |
| |կազմակերպությունների | |մարմին | |
| |ընտրման մրցութային | | | |
| |կարգը (հոդված 20, |ՀՀ պետական | | |
| |կետ 4) |կառավարման | | |
| | |ակադեմիա | | |
|___|_______________________|__________________|________________|_________|
|14.|Համայնքային ծառայողի |ՀՀ տարածքային |ՀՀ կառավարության|2005 թ. |
| |վերապատրաստման կարգը |կառավարման |լիազորած պետական|հունիս |
| |(հոդված 20, կետ 4) |նախարարություն |կառավարման | |
| | | |մարմին | |
| | |ՀՀ պետական | | |
| | |կառավարման | | |
| | |ակադեմիա | | |
|___|_______________________|__________________|________________|_________|
|15.|Համայնքային ծառայության|ՀՀ տարածքային |ՀՀ կառավարության|2005 թ. |
| |կադրերի ռեզերվում |կառավարման |լիազորած պետական|հունիս |
| |գրանցելու և կադրերի |նախարարություն |կառավարման | |
| |ռեզերվից հանելու կարգը | |մարմին | |
| |(հոդված 21, կետ 3) | | | |
| | |ՀՀ պետական | | |
| | |կառավարման | | |
| | |ակադեմիա | | |
|___|_______________________|__________________|________________|_________|
|16.|Համայնքային ծառայողի |ՀՀ տարածքային |ՀՀ կառավարության|2005 թ. |
| |էթիկայի կանոնների |կառավարման |լիազորած պետական|հունիս |
| |մշակումը (հոդված 23, |նախարարություն |կառավարման | |
| |կետ ը)) | |մարմին | |
| | |ՀՀ պետական | | |
| | |կառավարման | | |
| | |ակադեմիա | | |
|___|_______________________|__________________|________________|_________|
|17.|Համայնքային ծառայողի |ՀՀ տարածքային |ՀՀ կառավարության|2005 թ. |
| |անձնական գործերի վարման|կառավարման |լիազորած պետական|հունիս |
| |կարգը (հոդված 30, |նախարարություն |կառավարման | |
| |կետ 2) | |մարմին | |
| | |ՀՀ պետական | | |
| | |կառավարման | | |
| | |ակադեմիա | | |
|___|_______________________|__________________|________________|_________|
|18.|Համայնքային ծառայողի |ՀՀ տարածքային |ՀՀ |2005 թ. |
| |նկատմամբ կարգապահական |կառավարման |կառավարություն |հունիս |
| |տույժերի կիրառման և |նախարարություն | | |
| |դեպքերի սահմանման | | | |
| |կարգը (հոդված 32, | | | |
| |կետ 4) |ՀՀ պետական | | |
| | |կառավարման | | |
| | |ակադեմիա | | |
._________________________________________________________________________.
(ցանկը փոփ. 20.12.07 թիվ 1513-Ն որոշում)
---------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - Բնագրի որոշման հավելվածում կա երկու հատ «3» համարով սյունակ