108.0034.040903
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«04» 09 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10803266
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
16 հունիսի 2003 թվականի N 34-ԱՄ
Համաձայնեցված է Համաձայնեցված է
ՀՀ առևտրի և տնտեսական ՀՀ բնական մենաշնորհների
զարգացման նախարար կարգավորման հանձնաժողովի
_________ Կ. Ճշմարիտյան «17» 06. 2003թ.
«18» 08. 2003թ. N 35-Լ որոշմամբ
ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 22.06.99 թ. N 96-ԴԶ ՀՐԱՄԱՆՈՒՄ
i
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի հաշվառման նպատակով կիրառվող փոփոխական հոսանքի ակտիվ էներգիայի ստատիկ հաշվիչների շահագործման փորձի վերլուծության արդյունքներից ելնելով և հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդվածը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
ՀՀ էներգետիկայի նախարարի 22. 06. 99թ. N 96-ԴԶ հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգում կիրառման համար թույլատրվող 50 Հց փոփոխական հոսանքի ակտիվ էներգիայի վատտ-ժամերի ստատիկ հաշվիչներին ներկայացվող տեխնիկական պահանջներ» փաստաթղթում կատարել հետևյալ փոփոխությունները`
1. Կետ 1-ի «7-րդ հոդվածի» բառերը փոխարինել «54-րդ հոդվածի» բառերով:
i
2. Կետ 2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«2. Հայաստանի Հանրապետությունում էլեկտրաէներգիայի հաշվառման համար կարող է թույլատրվել փոփոխական հոսանքի ակտիվ էներգիայի վատտ-ժամերի այն ստատիկ հաշվիչների կիրառումը (այսուհետ` հաշվիչներ), որոնք բավարարում են սահմանված տեխնիկական պահանջներին:»
i
3. Կետ 3-ի «Հաշվիչները լինում են հինգ հիմնական տեսակի`» բառերը փոխարինել «Ըստ ճշտության դասի թույլատրվում է կիրառել հաշվիչների հետևյալ հինգ տեսակները`» բառերով:
4. Կետ 6.2-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6.2. Բոլոր տեսակի հաշվիչները պետք է ապահովեն էլեկտրաէներգիայի հաշվառում` ըստ օրվա ժամերի սահմանված առնվազն չորս սակագներով:»
i
5. Կետեր 6.4 և 6.8-ում «լուսատախտակի» բառը փոխարինել «ցուցատախտակի» բառով:
i
6. Կետ 6.6-ից հանել «եթե Պատվիրատուի կողմից այլ ժամկետ չի սահմանվել» բառերը:
7. Կետ 6.10-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«6.10. Տրանսֆորմատորային միացման հաշվիչները բացի 6.9 կետի տվյալներից պետք է տան նաև բեռնվածքի գրաֆիկները (ակտիվ հզորության կեսժամային միջինացումով) առնվազն վերջին 60 օրվա համար:»
8. Կետ 7-ը ուժը կորցրած ճանաչել: