Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

1 օգոստոսի 2024 թվական N 12-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տարածական տվյալների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Հավելված

ՀՀ բարձր տեխնոլոգիական

արդյունաբերության նախարարի

2024 թ. օգոստոսի 01-ի

թիվ 12-Ն հրամանի

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՏԱՏՎՅԱԼՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ԹԱՐՄԱՑՄԱՆ

 

1. Սույն կանոններով կարգավորվում են միջազգային ԻՍՕ (ISO) 19115, ԻՍՕ (ISO) 19119 և ԻՍՕ (ISO) 19139 ստանդարտների հիման վրա Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ` Նախարարություն) թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալների (այսուհետ` Մետատվյալներ) ստեղծման, պահպանման և թարմացման հետ կապված հարաբերությունները:

2. Մետատվյալները ստեղծում, պահպանում և թարմացնում է Նախարարությունը` «Տարածական տվյալների մասին», «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքների, ոլորտին առնչվող օրենքների և իրավական ակտերի պահանջներին համապատասխան:

3. Մետատվյալները ստեղծվում և թարմացվում են Նախարարությունում առկա թեմատիկ տարածական տվյալներին համապատասխան:

4. Մետատվյալների ստեղծման, պահպանման և թարմացման համար պատասխանատու է Նախարարությունը:

5. Նախարարությունը ստեղծում է Մետատվյալների բազա` Մետատվյալների կանոնակարգման, միօրինակեցման, օգտագործման, ինչպես նաև նշված մետատվյալների վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության ստեղծման և տրամադրման նպատակով:

6. Մետատվյալների բազան ներառում է թեմատիկ տարածական տվյալների և ծառայությունների մետատվյալները:

i

7. Մետատվյալների բազան ստեղծում և թարմացնում է Նախարարությունը` էլեկտրոնային եղանակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի (այսուհետ` Կադաստրի կոմիտե) ղեկավարի 2022 թվականի մարտի 31-ի N 76-Ն հրամանով սահմանված հավելվածի Ձևի:

8. Մետատվյալների բազան էլեկտրոնային տարբերակով պահպանվում է Նախարարության թեմատիկ տարածական տվյալների գերատեսչական ֆոնդում:

9. Նախարարությունն իր ֆոնդում առկա Մետատվյալներն օգտագործում է իր լիազորություններն իրականացնելու համար, պարբերաբար վերանայում է դրանց ճշգրտությունը, ապահովում է օրինականությունը, հուսալիությունն ու անվտանգությունը և տրամադրումը կամ հասանելիությունը (էլեկտրոնային եղանակով) ոլորտի լիազոր մարմնին` Կադաստրի կոմիտեին:

10. Նախարարությունը, տարածական տվյալների ոլորտային հարթակի միջոցով, ապահովում է Մետատվյալների տրամադրման, տարածման և փոխանակման առնվազն հետևյալ առցանց ծառայությունները`

1) որոնման ծառայություն.

2) դիտման ծառայություն.

3) ներբեռնման ծառայություն.

4) փոխակերպման ծառայություն.

5) էլեկտրոնային գործարքների վարման ծառայություն:

11. Որոնման ծառայությունների համար երաշխավորվում են առնվազն հետևյալ որոնման չափանիշները`

1) հիմնաբառ.

2) տարածական տվյալների հավաքածուների և ծառայությունների դասակարգում.

3) աշխարհագրական դիրք (կոորդինատ).

4) որակի չափանիշ:

12. Պետական գաղտնիք չհանդիսացող, օրենքով պահպանվող, դասակարգված Մետատվյալների պահպանման համար դիտարկվում են նաև ամպային լուծումները:

 

Պաշտոնական հրապարակման օրը` 5 օգոստոսի 2024 թվական:

 

 

pin
Բարձր տեխնոլոգիաների արդ. /Տրանսպոր
01.08.2024
N 12-Ն
Հրաման